Ստորեւ բերված հատվածները Միքայել ՆալբանդյանիԵրկրագործությունը որպես ուղիղ ճանապարհգրքից են: Այստեղ դժվար է առանձնացնել բուն գյուղատնտեսությանը, քանի որ, մեծ հաշվով, աշխատանքն իրենից ներկայացնում է մտորումներ ժողովրդի բարեկեցության մասին, որի անքակտելի մասն է հանդիսանում երկրագործությունը: Հարուստ պետություն, թե՞ հարուստ ազգ, հողի սեփականություն, ազատություն թվացյալ, թե՞ իրական, բռնապետության տեսակները, հողագործի այլընտրանքը, միջազգային եւ ազգային առեւտուր՝ սրանք են թեմաների ոչ լրիվ ցանկը, որ կազմում են գրքի բովանդակությունը: Նալբանդյանի հանճարը ընթերցողին ուղղորդում է քաղաքական, սոցիալական եւ տնտեսագիտական ոլորտները եւ ստիպում է մի պահ կանգնել հասկանալու համար, թե ուր է քշում մեզ իրադարձությունների տարափը այն վարարած գետի հունով, որ կյանք է կոչվում: Կարդալ ավելին