ԱՄ – Պարոն Եղիազարյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Ուրախ ենք, որ այսօր մեր հյուրն եք։ Թեման, որի շուրջ կցանկանայի զրուցել, վերաբերում է կլիմայի գլոբալ տաքացմանը և նրա ազդեցությանը գյուղատնտեսության վրա: Կցանկանայի լսել ձեր դիտարկումների, ուսումնասիրությունների մասին։ Ինչպես նաև անդրադառնանք Հայաստանում ոռոգման համակարգի խնդիրների լուծման ուղիներին։ Կարդալ ավելին

Բոլոր երկրներում կենդանիների համարակալման և հաշվառման համակարգն ունի կարևոր նշանակություն տնտեսության, մասնավորապես՝ գյուղատնտեսության զարգացման համար։ Կենդանիների հաշվառման համակարգերը ստեղծել են տոհմային գործով զբաղվող կազմակերպությունները՝ կենդանիների գենետիկական տվյալների կառավարման, ֆերմերային տնտեսություններում՝ անասնապահական և անասնաբուժական գործի կազմակերպման, պետական և անասանաբուժական հսկողության մարմինների կողմից համաճարակային իրավիճակը բարելավելու նպատակով։ Կարդալ ավելին

Երկրագործության մեջ տասնամյակներ ու դարեր ի վեր, ինչպես աշխարհի շատ երկրներում, Արցախում ևս կիրառվում է հողի մշակության ավանդական եղանակը՝ առի շրջմամբ մշակությունը: Սակայն ժամանակակից ագրոգիտության զարգացմամբ և շուկայական տնտեսության մարտահրավերներով թելադրված՝ հողի մշակությունն այսօր նոր ու արդյունավետ մոտեցումներ է ենթադրում: Կարդալ ավելին

Մեխանիկական մշակումը հանդիսանում է մարդու կողմից հողի վրա ազդեցության կարևոր գործոններից մեկը՝ նրա գյուղատնտեսական յուրացման գործընթացում: Դրա հետ մեկտեղ, ինչպես նշում է Կ. Պ. Գորաենինը (1970), ագրոտեխնիկական միջոցառումները, ներառյալ նաև մեխանիկական մշակումը, յուրացվել են փորձով, իսկ հետագայում առաջացած տեսությունը հիմնականում օգտագործվել է դրանք հիմնավորելու համար: Կարդալ ավելին

Երևանից ոչ այնքան հեռու` Բարձրաշեն համայնքի բարձունքին, իր ձեռքերով ստեղծած ու շենացրած ֆերմայի հոգսերով ու կյանքով է ապրում Նորայր Ղազարյանը։ Տեսնելով ֆերմայի բարեկարգ վիճակը, պտղատու ծառերը, որոնց Հայաստանի քաղցրահամ արևը իր կենարար ուժն ու էներգիան է ներարկել, ու վերջիններս անուշահամ մրգերի ծանրության տակ խոնարհվել են, պատկերացնելն անգամ չափազանց դժվար է, որ ոչ վաղ անցյալում՝ 23 տարի առաջ, այստեղով անցել է խորհրդային համակարգի անկման ավերող ու անապատացնող փոթորիկը։ Կարդալ ավելին

Ներկայացնենք առավելությունները մի շարք սարքավորումների, որոնց կիրառումը կնվազեցնի ծախսերը, կբարձրացնի բերքատվությունը ու կբարելավի հողի բաղադրությունը։ Սա հողի մշակության նոր ու առաջադեմ մշակույթ է, որի կիրառումը ժամանակ, ուսուցում ու ներդրումներ է պահանջում։ Կարդալ ավելին

Տարբեր գնահատականներով` աշխարհում գյուղատնտեսական նշանակության հողերի 53-75%-ը և գյուղատնտեսության մեջ ներգրավված տնտեսությունների 90-98%-ը կառավարվում են ընտանեկան ֆերմերային տնտեսությունների կողմից (Graeub et.al, 2016, Lowder et.al, 2016)։ Հայաստանում ևս ընտանեկան տնտեսությունները զգալի դեր ու նշանակություն ունեն երկրի գյուղատնտեսության մեջ, և այս հոդվածում կփորձենք ուսումնասիրել դրանց կարգավիճակն ու խնդիրները։ Կարդալ ավելին