Վերջին տարիներին կենդանիների առողջության ոլորտը հայտնվել է Հայաստանի և Վրաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում, որի արդյունքում այդ ոլորտում իրականացվում են տարբեր ծրագրեր, ինչպես պետական բյուջեի միջոցներով, այնպես էլ այնպիսի դոնոր կազմակերպությունների` ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտի (USDA), Ավստրիական զարգացման համագործակցության գործակալության/Ավստրիական զարգացման գործակալության (ADC/ADA), ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտիսպառնալիքների նվազեցման գործակալության (DTRA) և այլ կազմակերպությունների ֆինանասական աջակցությամբ։

2014թ. մայիսին ՔԱՐԴ հիմնադրամը` §Հեյֆեր Փրոջեքթ Ինթերնեյշնլ¦ (Heifer Project International) միջազգային կազմակերպության վրաստանյան մասնաճյուղի համագործակցությամբ, Կոտայքի մարզի ք. Ծաղկաձորի Մարիոթ հյուրանոցում հյուրընկալեց §Մեկ տարածաշրջան, մեկ առողջություն¦ տարածաշրջանային համաժողովը, որն անց էր կացվում Ավստրիական զարգացման համագործակցության գործակալության/ Ավստրիական զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող §Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ շրջաններում կենդանիների առողջության կառավարում¦ ծրագրի շրջանակներում:

Անկախությունից հետո առաջին անգամ իրակացվող այդ նշանակալից միջոցառման շնորհիվ` մեկ վայրում միմյանց հանդիպեցին երկու հարևան երկրների կենդանիների առողջության մասնագետներ։ Նպատակն էր քննարկել բրուցելյոզ և դաբաղ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի միջոցառումների, գյուղատնտեսական կենդանիների հաշվառման, անձնագրավորման և գրանցման, ինչպես նաև կենդանիների վարակիչ հիվանդությունների ախտորոշման համակարգի բարելավման հետ կապված հարցեր։Միջոցառումը նպատակ ուներ նաև նոր գիտելիքներ փոխանցել և, ամենակարևորը, ստեղծել նոր, կայուն գործարար հարաբերություններ ստեղծելու նպատակով, որոնք հիվանդությունների կանխարգելման առումով կնպաստեն ավելի առողջ, ավելի կայուն ու կանխատեսելի տարածաշրջանային համագործակցության կայացմանը:

Տեղական անասնաբույժների, պետական ատյանների, ՀԿ-ների և մասնավոր հատվածի հետ համապարփակ համագործակցությունը դառնում է հրատապ անհրաժեշտություն, երբ կշեռքի նժարին է դրվում  առողջ տարածաշրջան, բնակչություն ու կենդանիներ ունենալու հարցը: Համաժողովը նպատակաուղղված էր Հայաստանի և Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունների միջև կապերի ամրապնդմանը։Այն նաև միտում ուներ ուժեղացնել կենդանիների հիվանդությունների դեմ պայքարի ծառայությունները տեղեկությունների փոխանակման և համատեղ գործողությունների համակարգման միջոցով, ինչպես նաև բարձրացնել կենդանիների առողջության պահպանմանը միտված գործընթացի արդյունավետությունը։ Համաժողովի մասնակիցներն ութսունն էին։ Վերջիններս ներկայացնում էին Հայաստանի և Վրաստանի պետական կառույցները, մասնավոր հատվածը և ՀԿ-ները: Համաժողովին մասնակցում էին նաև ԱՄՆ-ից, Ավստրիայից և Նիդեռլանդներից հրավիրված փորձագետները:

Պատվավոր հյուրեր

Համաժողովի պատվավոր հյուրերն էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, փոխնախարարներ Ռոբերտ Մակարյանը և Արմեն ՀարությունյանըՎրաստանի գյուղատնտեսության փոխնախարար Իլյա Կրիտաշվիլին, գլխավոր անասնաբույժ, Վրաստանի գյուղատնտեսության նախարարությանն առընթեր գործակալության պետի տեղակա Միխայիլ Սոխաձեն, Հարավային Կովկասի Ավստրիական զարգացման գործակալությունը գրասենյակի տնօրեն Գյունթեր ԶիմերըԱՄՆ գյուղդեպարտամենտի խորհրդատու  Վալերի Ռագանը, ԱՄՆ գյուղդեպարտամենտի կենդանիների առողջության ծրագրի համակարգողներ Լինդսեյ Մալեչան, Դեբի Ռեյնոլդսը, ավստրիական §AgrarMarkt¦ ընկերության ներկայացուցիչ դր. Ռուդոլֆ Մոզերը, և §Նիդեռլադների ավագ փորձագետներ¦ հիմնադրամի (PUM) ներկայացուցիչ, դր. Մարսել Միրքը

 

Միխեյիլ Սոխաձե

Վրաստանի գլխավոր անասնաբույժ, սննդի անվտանգության գործակալության փոխտնօրեն

Գործընթացը բավականաչափ բարդ է և լուրջ նախապատրաստական աշխատանք է պահանջելու: Ընդ որում` որպես գլխավոր գործող անձ նոր համակարգում հարկ է տեսնել ոչ թե տեսուչին, այլ անասնաբույժին: Խիստ կարևորում եմ ինսիներատորների (հրկիզման սարքավորումների) առկայությունը, որոնց բացակայությամբ` ընդամենը թաղելով ընկած կենդանուն, մենք դատապարտում ենք մեր սերունդները անորոշ ժամանակով հետաձգված պայթող ռումբերի հարևանությամբ ապրելու:

 

Մարսել Միրք

«Նիդերլանդների ավագ փորձագետներ» հիմնադրամ  /PUM/

Դոկտոր Մարսել Միրքը կարևորեց կենդանիների վարակիչ հիվանդությունների ախտորոշման համակարգի բարելավման հարցերը: PUM-ի փորձագետի մասնակցությամբ երկու երկրների ներկայացուցիչների միջև կենդանիների հիվանդությունների ախտորոշման համակարգի բարելավման թեմայի շուրջ տեղի ունեցած խմբային քննարկումների արդյունքների հիման վրա` պրն. Միրքն առանձնացրեց բարելավման կարիք ունեցող երեք ոլորտներ – տարբեր մակարդակներում գործող ախտորոշիչ կազմակերպությունների գործունեության մասին տեղեկացվածության պակաս, արդյունքների հուսալիություն և նմուշների տրամադրում։

Թաթուլ Ստեփանյան

ՀՀ գյուղատնտեսության նախարարության՝ անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ի փոխտնօրեն

Հիվանդությունների դեմ պայքարի գործում կենդանիների համարակալման, հաշվառման և անձնագրավորման ամբողջական գործընթացը ՀՀ-ում տևական ժամանակ է, որ կաղում է: Տարիներ առաջ Վայոց Ձորի մարզում համարակալման պիլոտային ծրագիր իրականացվեց, բայց ծրագրի շարունակականությունը չապահովվեց: Այս տարի կառավարությանը կրկին բարձացրելայս հարցը։ Արդեն ունենք արձանագրային որոշում և ամենայն հավանականությամբ 2015թ.-ի հունվարից միջոցների առկայության դեպքում մեր երկրում կսկսվի համատարած կենդանիների համարակալման, հաշվառման և անձնագրավորման գործընթացը:

 

Վալերի Ռագան

ԱՄՆ գյուղդեպարտամենտի խորհրդատու

Բրուցելյոզը բարդ հիվանդություն է: Կարևոր է հասկանալ, թե ինչպես է հիվանդությունը փաստացի փոխանցվում, այսինքն`առաջին կենտրոնացումը, այնպես որ կարողանանք կանխել հիվանդության փոխանցումը: Սա կարելի է իրականացնել մի քանի ուղիներով, որոնցից ամենակարևորն անհրաժեշտ ախտորոշիչ հետազոտությունների ժամանակին կատարումն է, քանի որ բրուցելյոզը տարածվում է ծնի և վիժման ընթացքում, այնպես որ, եթե մեզ հաջողվի գտնել վարակակիր կենդանիներին նախքան ծինը և վիժումը, այսինքն` նախքան նրանք ժամանակ կունենա տարածել հիվանդությունը,  ապա կկարողանանք նաև ժամանակին հեռացնել այդ կենդանիներին: Մյուս քայլը վարակի հնարավոր ուղիների մասին մարդկանց իրազեկումն է` հում կաթ խմելը,  չպաստերացված պանիր ուտելը և այլն: Հենց այստեղ է, որ անասնաբույժները և առողջապահության ոլորտի մասնագետները պետք է աշխատեն միասին, որպեսզի ապահովեն հանրության իրազեկումն առ այն, թե ինչպես կարող են մարդիկ պաշտպանել իրենց և իրենց կենդանիներին:

 

Ռուդոլֆ Մոզեր

AgrarMarkt /Ավստրիա

Կենդանիների անձնագրավորման/հաշվառման և գրանցման համակարգը (AIRS) անասնաբուժական, անասնաբուծական, վիճակագրական, վճարումների և լաբորատոր հետազոտությունների կատարման նպատակներով կենդանիներին հետևելու լավագույն գործիքն է: Երկրների միջև և տարածաշրջանում սերտ համագործակցություն կառուցելու անհրաժեշտությունը պայմանավորվում է նրանով, որ այդ երկրները փոքր են և պետք է փոխանակեն տվյալներ, որպեսզի ներկայացման ենթակա համակարգը հնարավոր լինի գործարկել ոչ միայն երկու երկրներում, այլև այլ երկրներում ևս:  Ուստի, առաջարկում եմ մշակել այդ համակարգը եվրոպական համակարգին համահունչ, քանի որ վերջինս ապացուցել է իր արդյունավետությունը,