Յուրաքանչյուր քաղաքակիրթ երկիր ձգտում է ապահովել իր բնակչության բարեկեցությունը, սննդամթերքի արտադրությունը դարձնել տնտեսության կենսունակ և բարգավաճ հատված, հասկանալով այն պարզ ճշմարտությունը, որ սննդամթերքը հանդիսանում է մարդու առաջին անհրաժեշտ պահանջմունքը: Ազգի առողջությունը և նրա մտավոր ուժը կախված է նաև նրա կողմից սպառվող սննդամթերքի քանակից և որակից:

Առողջ ազգ ունենալու կարևոր նախապայմաններից մեկը բարձրորակ սնունդն է, որը սոցիալական բազում խնդիրներ ունեցող մեր հասարակության համար հաճախ հետին պլան է մղվում: Շատերի համար առաջնային է սննդի ոչ թե անվտանգ, այլ էժան լինելը: Սակայն եթե հասարակությունը միշտ չէ, որ մտահոգ է սեփական առողջությամբ և սննդի անվտանգության խնդիրներով, ապա պետությունը պարտավոր է մտածել այդ մասին` հսկողություն սահմանելով երկրում արտադրվող, վաճառվող, ինչպես նաև ներմուծվող ու արտահանվող սննդամթերքի նկատմամբ: Բնակչության սպառման համար մատակարարվող սննդամթերքի անվտանգության ապահովման խնդիրը համարվում է մեր երկրի պարենային անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկը: Այս մոտեցումն է ամրագրված «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում: Կարդալ ավելին

Բարձրորակ կաթ ստանալու գլխավոր նախապայմաններից է կովի առողջ կուրծը: Մաստիտով հիվանդ կենդանուց ստացված կաթը ոչ միայն ստաֆիլոկոկային և ստրեպտոկոկային վարակների աղբյուր է, այլ նաև ախտածին մանրէների տարածման պատճառ:
Կրծքագեղձի խոռոչներ միկրոօրգանիզմների ներթափանցման արդյունքում լեյկոցիտների բարձր քանակությունը նպաստում է կաթի մեջ սոմատիկ բջիջների աճին, ինչը մաստիտի զարգացման առաջին ախտանիշն է: Առանձին վերցրած` սոմատիկ բջիջները չեն ազդում կաթի որակի վրա, սակայն դրանք «ահազանգում են» վերահաս վտանգի մասին: Ի դեպ, սոմատիկ բջիջները շատ արագ են հայտնաբերվում կաթի մեջ, ինչը թույլ է տալիս կանխել մաստիտի զարգացումը:
Կաթի մեջ որոշակի քանակությամբ սոմատիկ բջիջների առկայությունը միանգամայն բնական է: Սովորաբար դրանց միջին քանակությունը հում կաթի մեջ կարող է տատանվել 50.000-100.000/մլ-ի սահմաններում: Բորբոքային օջախի առաջացման դեպքում կտրուկ ավելանում է սոմատիկ բջիջների քանակությունը: Կարդալ ավելին

Կրպակատերը պարտքով ապրանք տալը անում է դա ոչ թե բարեհոգությունից ելնելով, այլ՝ հանուն իր շահերի: Ո՞րն է դրա շահը: Ժողովրդական խոսք կա՝ նվերի որակին չեն նայում. նույն կերպ մարդիկ չեն կարող բծախնդիր լինել պարտքով ձեռքբերված ապրանքի նկատմամբ: Այսպիսով, առանց փողի ապրանք տալով՝ կրպակատերը հնարավորություն է ստանում իրացնել վատ որակի ապրանքները, ինչպես նաև՝ մի փոքր ավելի բարձր գնով վաճառել դրանք: Ուստի, այն կորուստները, որ կրպակատերը կրում է փողի և պարտքերի ոչ ամբողջական վերադարձի դեպքում, փոխհատուցվում են անորակ ապրանքի վաճառքով անհամեմատ բարձր գներով:  Կարդալ ավելին

Կովերի արդյունավետ երկարակեցություն¦ գաղափարը ենթադրում է կովերի երկարատև, հարմարավետ և բարեկեցիկ կյանքը նախրում։ Որպեսզի կովերի կյանքի տևողությունը երկարի, իսկ որակը բարելավվի, անհրաժեշտ է կենդանիների համար անասնաշենքում ստեղծել հարմարավետ պայմաններ, զերծ պահել նրանց անհարկի սթրեսից, ապահովել շուրջօրյա կերով, ինչպես նաև վերացնել հիվանդությունները, ինչպիսիք են կենդանիների կաղությունը, վերարտադրողական խնդիրները, կճղակների հիվանդությունները և այլն։ Կովերին ապահովելով երջանիկ և հարմարավետ կյանքով՝ հնարավոր է բարձրացնել կաթնատվության մակարդակը և մեծացնել կյանքի ընթացքում առավելագույն կաթ ստանալու հնարավորությունը՝ նաև ի հաշիվ լակտացիաների թվի աճի։ Ֆերմերների համար այս առավելություններն ակնհայտ են, սակայն երբեմն նրանք բախվում են այս ամենը գործնականում կիրառելու խնդիրներին։ Հաշվի առնելով  միջազգային փորձը, ինչպես նաև ֆերմերներին գործնական գիտելիքներ  փոխանցելու անհրաժեշտությունը՝ §Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն¦ (CARD) հիմնադրամը §ԴեԼավալ¦ DeLaval շվեդական ընկերության հետ համատեղ 2015 թվականի հոկտեմբերի 21-22-ը Ծաղկաձորում կազմակերպեց §Կովերի արդյունավետ երկարակեցություն» խորագրով միջազգային համաժողով, որին ներկա էին 90-ից ավելի մասնակիցներ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, ՈՒկրաինայից, Ղազախստանից, ԼՂՀ-ից, Իսրայելից և Շվեդիայից։ Համաժողովը նվիրված էր կաթնատու նախրի արդյունավետ երկարակեցության և դրա  ապահովման գործնական խնդիրներին։ Կարդալ ավելին

1)       Խուսափե՛ք հիվանդ կենդանիներ ձեռք բերելուց. նախքան նախիր մուտք գործելը՝ ցանկացած կենդանի պետք է 30 օրվա ընթացքում անցած լինի ստուգում, և ստուգման արդյունքը պետք է բացասական լինի։ Պնդե՛ք, որ ձեզ տրամադրեն բացասական արդյունքով փաստաթղթի պատճենը։

2)       Ինչպե՞ս կանխել բրուցելոզի փոխանցումն այլ կենդանիներին, եթե հիվանդությունն առկա է ձեր համայնքում. բրուցելոզը տարածվում է ծնի կամ վիժման ժամանակ, ուստի անհրաժեշտ է հղի ցամաք կենդանիներին մեկուսացնել մյուսներից։ Ընկերքը և վիժած սաղմը խորը թաղե՛ք կամ այրե՛ք։ Ծնի տարածքն ախտահանե՛ք հատուկ ախտահանիչ նյութերով կամ պարզապես եռացրած ջրով։ Ընկերքը երբեք մի՛ տվեք շներին, քանի որ դա նրանք քարշ կտան գետնով, և վարակը կտարածվի շուրջբոլորը։ Կարդալ ավելին

Ամբողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանում կլիմայի փոփոխության, երաշտի, հողերի դեգրադացիայի, հողատարման և հողերի անխնա օգտագործման հետևանքով առաջացել է հողային միկրոֆլորայի, լանդշաֆտի, կլիմայի և ջրի որակի պաշտպանության խնդիր: Այս առումով արդի երկրագործության վարման առաջնային նպատակներից է վարելահողերի բերրիության պահպանումը և հետագա բարելավումը, ինչն իր հերթին առաջ է բերում երկրագործության նոր՝ ռեսուրսախնայողական համակարգերի, հողի նվազագույն և զրոյական մշակությունների տեխնոլոգիաների կիրառման անհրաժեշտությունը: Կարդալ ավելին

Բրուցելոզ հիվանդությունը գոյություն է ունեցել դեռևս վաղ ժամանակներից ի վեր, սակայն որոշ երկրներում հաջողվել է վերացնել այն: Բրուցելոզի հարուցիչը Բրուցելլա (Brucella) տեսակի բակտերիան է, որով կարող են ախտահարվել թե՛ մարդիկ, թե՛ կենդանիները: Խոշոր և մանր եղջերավոր կենդանիները, ինչպես նաև մարդիկ, սովորաբար վարակվում են Բրուցելլայի տարբեր տեսակներով: Կենդանիների՝ բրուցելոզով հիվանդանալու պատճառով անասնատերերը սովորաբար մեծ ֆինանսական վնասներ են կրում: Մարդկանց համար ևս բրուցելոզ հիվանդությունը լուրջ վտանգ է ներկայացնում։ Կարդալ ավելին

Վալերի Ռագան՝ ԱՄՆում ՎիրջինիաՄերիլանդ անասնաբուժական համալսարանի հանրային և կորպորատիվ անասնաբուժական կենտրոնի տնօրեն։ Աշխատում է տարբեր երկրներում բրուցելոզի վերահսկողության և վերացման, ինչպես նաև անասնաբուժական հմտությունների զարգացմանն ուղղված այլ ծրագրերում։

Նախկինում Վ. Ռագանը եղել է Վաշինգտոնի անասնաբուժական խորհրդատվական ընկերության տնօրենը, զբաղվել է կենդանիների առողջության, այդ թվում՝ հիվանդությունների կանխարգելման, վերահսկողության և վերացման խն դիրներով:

Վալերի Ռագանը երկար տարիներ աշխատել է ԱՄՆ գյուղդեպարտամենտում որպես գործնական անասնաբույժ՝ հիմնականում շեշտը դնելով բրուցելոզի վերացման վրա։ Այնուհետև ԱՄՆի երկու նահանգներում աշխատել է որպես համաճարակաբան, որից հետո ստանձնել է ավագ անասնաբույժի պաշտոնը Վաշինգտոնում՝ հանդես գալով որպես բրուցելոզի գծով ազգային համաճարակաբան։ Հետագայում աշխատել է որպես կենդանիների առողջության վերահսկողության համակարգող և ԱՄՆ գյուղդեպարտամենտի համաճարակաբանության և կենդանիների առողջության կենտրոնում հիմնել է Ազգային վերահսկողության բաժին։ Կարդալ ավելին

Աշխարհի ամենահետաքրքիր երկրներից մեկի օրինակով կարելի է տեսնել, որ հրաշքներ երբեմն լինում են: Աղքատ և ոչ մի բնական պաշար չունեցող Հարավային Կորեան, հիմնվելով իր իսկ ազգային մտածելակերպի վրա, կարողացավ հաղթահարել բոլոր դժվարությունները և դասվել ամենահզոր տնտեսություն ունեցող երկրների թվին:

Ներկայիս բնակչության թիվը կազմում է 50 միլիոն, որից 10 միլիոնը տեղակայված է մայրաքաղաք Սեուլում (Սեուլ թարգմանաբար նշանակում է մայրաքաղաք)։  Այստեղ ժամանակակից շինությունները պահպանել են ազգային ճարտարապետության դիմագիծը: Հարավային Կորեան դասվում է բարձր կենսամակարդակ ունեցող զարգացած երկրների թվին:

Կորեացիներն իրենց երկիրն անվանում են «առավոտյան գեղեցկություն» կամ «առավոտյան զովության երկիր»: Կարդալ ավելին