Կովերի արդյունավետ երկարակեցություն¦ գաղափարը ենթադրում է կովերի երկարատև, հարմարավետ և բարեկեցիկ կյանքը նախրում։ Որպեսզի կովերի կյանքի տևողությունը երկարի, իսկ որակը բարելավվի, անհրաժեշտ է կենդանիների համար անասնաշենքում ստեղծել հարմարավետ պայմաններ, զերծ պահել նրանց անհարկի սթրեսից, ապահովել շուրջօրյա կերով, ինչպես նաև վերացնել հիվանդությունները, ինչպիսիք են կենդանիների կաղությունը, վերարտադրողական խնդիրները, կճղակների հիվանդությունները և այլն։ Կովերին ապահովելով երջանիկ և հարմարավետ կյանքով՝ հնարավոր է բարձրացնել կաթնատվության մակարդակը և մեծացնել կյանքի ընթացքում առավելագույն կաթ ստանալու հնարավորությունը՝ նաև ի հաշիվ լակտացիաների թվի աճի։ Ֆերմերների համար այս առավելություններն ակնհայտ են, սակայն երբեմն նրանք բախվում են այս ամենը գործնականում կիրառելու խնդիրներին։ Հաշվի առնելով  միջազգային փորձը, ինչպես նաև ֆերմերներին գործնական գիտելիքներ  փոխանցելու անհրաժեշտությունը՝ §Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն¦ (CARD) հիմնադրամը §ԴեԼավալ¦ DeLaval շվեդական ընկերության հետ համատեղ 2015 թվականի հոկտեմբերի 21-22-ը Ծաղկաձորում կազմակերպեց §Կովերի արդյունավետ երկարակեցություն» խորագրով միջազգային համաժողով, որին ներկա էին 90-ից ավելի մասնակիցներ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, ՈՒկրաինայից, Ղազախստանից, ԼՂՀ-ից, Իսրայելից և Շվեդիայից։ Համաժողովը նվիրված էր կաթնատու նախրի արդյունավետ երկարակեցության և դրա  ապահովման գործնական խնդիրներին։ Կարդալ ավելին