Ջոզեֆ Վաթզլը խաղողագործության և գինեգործության ոլորտի մաս նագետ է՝ 32 տարվա աշխատանքային փորձով։ Աշխատել է  տարբեր երկրներում որպես գինեգործ, գլխավոր խորհրդատու, կազմակերպել է մի շարք դասընթացներ գինեգործների և լաբորատոր անձնակազմի համար։

Ղեկավարում է փորձագետներից կազմված թիմը, որը խորհրդատվություն է տրամադրում խաղողագործության, գինեգործության, արտադրանքի խթանման, գինու վաճառքների և շուկայահանման ոլորտում։ Ներկայում հանդիսանում է Մակեդոնիայի և Հունգարիայի մի շարք խոշոր ընկերությունների  գլխավոր գինեգործը։ Որպես երկարաժամկետ խորհրդատու համագործակցում է Գերմանիայի և Իտալիայի գինեգործների և գինու մատակարարների հետ։ 

Ջոզեֆ Վաթզլը զգալի փորձ ունի նոր գինիները եվրոպական շուկա ներմուծելու, ինչպես նաև գինեգործարաններում որակի կառավարման համակարգերի ներդրման բնագավառում։ Մոտ 14 տարի դասավանդում է գինեգործություն, խաղողագործություն, վերլուծական քիմիա, տնտեսագիտություն։ Կարդալ ավելին