Վերջին տարիներին կենդանիների առողջության ոլորտը հայտնվել է Հայաստանի և Վրաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում, որի արդյունքում այդ ոլորտում իրականացվում են տարբեր ծրագրեր, ինչպես պետական բյուջեի միջոցներով, այնպես էլ այնպիսի դոնոր կազմակերպությունների` ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտի (USDA), Ավստրիական զարգացման համագործակցության գործակալության/Ավստրիական զարգացման գործակալության (ADC/ADA), ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտիսպառնալիքների նվազեցման գործակալության (DTRA) և այլ կազմակերպությունների ֆինանասական աջակցությամբ։ Կարդալ ավելին

Գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցումը բարձրահարկ շենքերում, այլ ոչ բաց գրունտի վրա, կօգնի կրճատել ջրի և հանածո վառելիքի oգտագործման քանակը, ազատվել հոսքաջրերից, ինչպես նաև թարմ մթերքներով ապահովել մեծաքանակ բնակչությանը: Կարդալ ավելին

Պարզվում է, որ ընտանի հավերը բավականին խելացի են և լավագույնս կողմնորոշվում են իրենց շրջակա միջավայրում։ Նման բացահայտումը մեզ լուրջ մտորելու տեղիք է տալիս թռչնաբուծարաններում նրանց խնամքի պայմանների մասին։ Կարդալ ավելին

Լորդ Քեյմսին ուղղված Ուսումնասիրության ենթակա հարցերը նամակից 4 ապրիլի, 1769թ, 4 ապրիլի

Ի վերջո, Ազգն ունի հարստություն ձեռք բերելու երեք ուղի: Առաջինը՝ Պատերազմի միջոցով՝ ինչպես հռովմեացիները, ովքեր թալանում էին նվաճված Հարեւաններին: Սա Կողոպուտ է: Երկրորդը, Առեւտուրն է, որն, ըստ էության, Խաբեություն է: Երրորդը միջոցը Գյուղատնտեսությունն է՝ միակ ազնիվ ճանապարհը, որի միջոցով մարդը տեսնում է իրական Աճն այն Սերմի, որը դրել է Հողի մեջ՝ մի տեսակ շարունակական Հրաշքի նման, որտեղԱստված իր ձեռքն ի շահ նրա է շրաժում՝ որպես մաքուր Կյանքի եւ ողջախոհ Ջանասիրության Պարգեւ: Կարդալ ավելին

Ստորեւ բերված հատվածները Միքայել ՆալբանդյանիԵրկրագործությունը որպես ուղիղ ճանապարհգրքից են: Այստեղ դժվար է առանձնացնել բուն գյուղատնտեսությանը, քանի որ, մեծ հաշվով, աշխատանքն իրենից ներկայացնում է մտորումներ ժողովրդի բարեկեցության մասին, որի անքակտելի մասն է հանդիսանում երկրագործությունը: Հարուստ պետություն, թե՞ հարուստ ազգ, հողի սեփականություն, ազատություն թվացյալ, թե՞ իրական, բռնապետության տեսակները, հողագործի այլընտրանքը, միջազգային եւ ազգային առեւտուր՝ սրանք են թեմաների ոչ լրիվ ցանկը, որ կազմում են գրքի բովանդակությունը: Նալբանդյանի հանճարը ընթերցողին ուղղորդում է քաղաքական, սոցիալական եւ տնտեսագիտական ոլորտները եւ ստիպում է մի պահ կանգնել հասկանալու համար, թե ուր է քշում մեզ իրադարձությունների տարափը այն վարարած գետի հունով, որ կյանք է կոչվում: Կարդալ ավելին

«Կուզեի լինել կով Հոլանդիայում»-Ջոն Քեյջ, կոմպոզիտոր

Բարձր կաթ­նատ­վու­թյուն ու­նե­ցող կո­վե­րին հո­տում պա­հե­լու մեկ «մո­գա­կան ու­ղի» չկափո­խա­րե­նը, կան մի շարք մի­ջո­ցա­ռում­ներ: Խոսքը հիմ­նա­րար մի­ջո­ցա­ռում­նե­րին:

Հար­կա­դիր  սպան­դի  հիմ­նա­կան պատ­ճառ­նե­րի  վե­րա­ցու­մը կհան­գեց­նի  կո­վե­րի  բա­րե­կե­ցու­թյան բա­րե­լավ­մա­նը  եւ  տն­տե­սու­թյան  եկա­մուտ­նե­րի աճին: Կարդալ ավելին

Selected Semen սերմնահեղուկի կիրառությունը հնարավորություն է տալիս ֆերմերին ստանալ էգ մատղաշ

Արդեն տասը տարի է, ինչ ընտրված սեռով սերմնահեղուկը շուկայում  է, և մեծ հաջողություն է վայելում ողջ աշխարհում։ Կաթարտադրողներին այն հնարավորություն է ընձեռնում բարձրացնելու տնտեսական արդյունավետությունը՝ ընտրելով էգեր, ինչը բարելավում է նախրի գենետիկ ներուժը և ավելացնում շահույթը։ Կարդալ ավելին

«Հաջողված ձեռնարկ» բաժնում ներկայացնում ենք մարդկանց, ովքեր հաջողություն և ձեռքբերումներ են ունեցել գյուղատնտեսական այս կամ այն ճյուղում՝ հիմնվելով սեփական փորձի, գիտելիքի և հավատի վրա

«Դուստր Մելանյա» պանրագործարանի հիմնադիրներ Ռուբեն և Ասատուր Հարություննյանների հետ զրուցեց գլխավոր խմբագիր Եվա Շահվերդյանը

Էն Լոռու ձորն է, ուր հանդիպակաց
Ժայռերը՝ խորունկ նոթերը կիտած՝
Դեմ ու դեմ կանգնած, համառ ու անթարթ
Հայացքով իրար նայում են հանդարտ։ Կարդալ ավելին

Բնական աղետներից պաշտպանվելուն նվիրված հարցազրույցների և թոք-շոուների ժամանակ կարծիք են հայտնում, որ հակակարկտային ցանցը թանկ հաճույք է այգեգործի համար: Հաճախ այս կարծիքը հնչում է պաշտոնյա այրերի շուրթերից՝ տեղիք չտալով լսողին կասկածելու փաստարկի ճշմարտության մասին:  Մինչդեռ, ցանցերի կիրառման դրական փորձը արտերկրում և, մասնավորապես, Հայաստանում խոսում է այլ բանի մասին… Կարդալ ավելին