Երևանից ոչ այնքան հեռու` Բարձրաշեն համայնքի բարձունքին, իր ձեռքերով ստեղծած ու շենացրած ֆերմայի հոգսերով ու կյանքով է ապրում Նորայր Ղազարյանը։ Տեսնելով ֆերմայի բարեկարգ վիճակը, պտղատու ծառերը, որոնց Հայաստանի քաղցրահամ արևը իր կենարար ուժն ու էներգիան է ներարկել, ու վերջիններս անուշահամ մրգերի ծանրության տակ խոնարհվել են, պատկերացնելն անգամ չափազանց դժվար է, որ ոչ վաղ անցյալում՝ 23 տարի առաջ, այստեղով անցել է խորհրդային համակարգի անկման ավերող ու անապատացնող փոթորիկը։ Կարդալ ավելին