Մութ և ցուրտ օր էր Վայոց Ձորում: 1994 թվականն էր:
Եղեգնաձորի շրջանի գյուղվարչության աշխատակիցները և ACDI/VOCA-ի տնօրեն Պոլ Սոմերսը Վայոց ձորի Արենի գլուղում էին:
Արենի գյուղի շրջակայքում նկատեցին մի փոքրիկ հին սեղանիկ, որի վրա պլաստմասե շշերով վաճառքի գինի էր ցուցադրված:
Մեքենան կանգնեցրին և տաղավարի մոտ կանգնած ֆերմերի հետ սրտամոտ զրույցից հետո տնային պայմաններում պատրաստած գինի գնեցին նրանից:
Հետագայում շարունակվեցին քննարկումները, ու համտեսների, գնահատման արդյունքում եզրահանգեցին, որ գյուղում «Արենի» խաղողից ստացվող գինու փոքրիկ արտադրության կազմակերպումը կարող է շահութաբեր լինել ու դառնալ օրինակելի նաև ուրիշ ներդրողների համար: Կարդալ ավելին