Եվրամիությունում կաթնամթերքի մեծածավալ սպառումը հիմնականում պայմանավորված է նրանով, որ եվրոպացիները պանիր շատ են սիրում: ԵՄ-ում պանրի արտադրության համար ծախսվում է վերամշակվող կաթի ավելի քան 60 %-ը:
Պանրի համաշխարհային շուկայում Եվրամիությունը առաջատար դիրք է զբաղեցնում: Այն գերազանցում է աշխարհի շատ երկրներին ոչ միայն արտադրության, այլև արտահանման ծավալներով: Վերջին տասնամյակում ԵՄ-ում պանրի արտադրության տեսակարար կշիռը արտադրման համաշխարհային շուկայում տատանվում է 43 – 45%-ի սահմաններում։
* Աղբյուր ՍՈՅՈՒԶՄՈԼՈԿՈ վերլուծական կենտրոն՝ ըստ FAO, USDA տվյալների
Նկ.1. Պանրի համաշխարհային արտադրությունը 2012 թ.
Նախնական տվյալների համաձայն՝ 2013 թվականին ԵՄ-ում արտադրվել է ավելի քան 8,7մլն տոննա պանիր, որը կազմել է 2012 թվականի ծավալի 100,5%-ը: Կարդալ ավելին