Մորեխները վաղուց ի վեր չարիք են դարձել մարդկության համար: Քրտնաջան աշխատանքի արդյունքում ստացված բերքը կարող է ոչնչանալ բառացիորեն րոպեների ընթացքում:
Որտեղի՞ց է հայտնվում այս անհագ միջատների անհամար բազմությունը, ինչպե՞ս պետք է պայքարել դրանց դեմ… Հանելուկ թվացող այս հարցերի պատասխանը գտավ ռուս միջատաբան Բորիս Պետրովիչ Ուվարովը:
Աշխարհահռչակ մորեխագետը
Ապագա աշխարհահռչակ գիտնականը ծնվել է 1888 թվականին Ուրալսկ կոչվող փոքրիկ քաղաքում: Նրա ծնողները, որոնց սերը բնության նկատմամբ անսահման էր, կարողանում են նույն ոգով դաստիարակել իրենց զավակներին: Նրանցից ամենակրտսերը` Բորիսը, ուներ մորեխների հավաքածու: Դա զարմանալի չէր. մերձուրալյան տափաստանների միջատների աշխարհն անչափ հարուստ էր ու բազմագույն: Կարդալ ավելին