Խոշոր եղջերավոր կենդանիների բուծմամբ զբաղվողների՝ ֆերմերներ, գյուղացիներ, շրջանակում լայն կիրառում են ստացել «անեղջյուր», «անկոտոշ», «եղջերատված» կենդանի և այլ տերմիններ։
Եղջերատման տեխնոլոգիան Հայաստանի Հանրապետությունում սկսել են կիրառել 2004 թվականից։ Այն լայնամածավալ գործածում ստացավ ՔԱՐԴ Ագրոսերվիսի մասնագիտական խմբի ուսուցողական և հետևողական ծրագրի իրականացումից հետո, որը մեկնարկվել է 2006 թվականին։
Այսօր Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների եղջերատման տեխնոլոգիաի տիրապետմամբ իրենց մասնագիտական ծառայությունն են մատուցում 50-ից ավելի անասնաբույժներ, ֆերմերներ, իսկ եղջերատված խոշոր եղջերավորների գլխաքանակը գերազանցում է 7000-ը՝ տարեցտարի ավելացման միտումով։
Որտեղի՞ց է ծագել եղջերատման գաղափարը, ո՞րն է եղել նպատակը, ինչպիսի անասնաբուժական-անասնաբուծական հնարքներ են կիրառվում եղջերատման ժամանակ, կա՞ արդյոք դրա անհրաժեշտությունը առհասարակ…
Տավարաբուծության ոլորտում գիտական, տնտեսական տեսանկյունից գերհզոր երկրներում, ինչպիսիք են Ավստրալիան, Նոր Զելանդիան, ԱՄՆ-ը, Կանադան և մի շարք Եվրոպական երկրներ, կենդանիների եղջերատումը արդյունաբերական շահավետության տեսակետից արդարացված է ապացույցներով և տնտեսական հաշվարկներով և կիառվում է ավելի քան 35-40 տարի։ Կարդալ ավելին