Իսրայելում հավի միսը և ձուն, ինչպես նաև հացը և կաթը ռազմավարական մթերք են հանդիսանում. ինքներս ենք մեզ ապահովում: Ավելին, եթե մի օր Հայրենիքն ասի «Պե՛տք է», մենք առանց վարանելու 5-6 անգամ կավելացնենք արտադրությունը:
Սակայն ի՞նչ գնով…
Պարզվում է` աշխարհում հնդկահավի մսի ամենաակտիվ սպառողներն իսրայելցիներն են. երկրի յուրաքանչյուր բնակչին տարեկան բաժին է ընկնում 14 կիլոգրամ հնդկահավի միս: Իսկ հավի մսի առումով Իսրայելին գերազանցում է միայն Ամերիկան: Մենք տարեկան ուտում ենք 29 կիլոգրամ թռչնի միս, եփում կամ պատահմամբ ջարդում ենք 293 հավկիթ: Պատկերացնո՞ւմ եք, թե որքան ջանք է պետք գործադրել նման ախորժակ ունեցող երկրի պահանջները բավարարելու համար: Կարդալ ավելին