Սովորաբար, այս երկիր այցելած զբոսաշրջիկները հիանում են քաղաքների ու գյուղերի մաքրությամբ, բայց հազվադեպ են հետաքրքրվում, թե մարդիկ ինչի շնորհիվ են դրան հասել: Աշխարհի շատ երկրներում է կիրառվում աղբի տեսակավորման համակարգը, սակայն այստեղ այն հասցված է ծայրահեղության, գրեթե` անհեթեթության:
Այդ երկիրը Շվեյցարիան է:
Այստեղ տեսակավորում են այն ամենը, ինչը ենթակա է տեսակավորման: Համակարգը բացառություններ չի ընդունում. բոլոր մարդիկ պարտավոր են աղբը լցնել համապատասխան աղբարկղերի մեջ: Սա լիակատար ժողովրդավարություն է, որին մասնակից են դառնում բոլորը, սակայն միաժամանակ` ժողովրդավարության լիակատար բացակայություն, երբ հաշվի չեն առնվում առարկություններն ու քննարկումները: Համաձայն չես` տուգանք վճարիր: Աղբի օգտահանման վերաբերյալ նման մոտեցումը հնարավոր է միայն Հելվետիկե Կոնֆեդերացիայում: Այդպիսին է այս երկրի մենթալիտետը: Բոլորին է դուր գալիս մաքուր ապրելը: Կարդալ ավելին