Եվրամիությունը լրջորեն մտահոգված է այն վերահաս բնապահպանական աղետով, որը սպառնում է շրջակա միջավայրին պոլիէթիլենային փաթեթների զանգվածային օգտագործման արդյունքում: Նյութը, որից պատրաստվում են այդ փաթեթները, ամբողջությամբ չի քայքայվում անգամ տասնամյակների ընթացքում եւ չափազանց վնասաբեր է բնության համար: Եվրամիության անդամ երկրներում կանաչների կուսակցությունները և բնապահպանական կազմակերպությունները, որոնց Եվրախորհրդարանը վերջերս օրենսդրական աջակցություն ցուցաբերեց, պայքար են ծավալում պոլիէթիլենի դեմ` կոչ անելով կտրուկ նվազեցնել դրա օգտագործումը:
Պոլիէթիլենը չի քայքայվում, այրման ընթացքում առաջանում է ածխաթթու գազ, ինչը հանդիսանում է միլիոնավոր թռչունների և ծովային կաթնասունների մահվան պատճառ
Պատմում է Լիտվայում §Ազատություն¦ ռադիոկայանի թղթակից Իրինա Պետերսը. Կարդալ ավելին