Ես ամեն բան սկսեցի զրոյից
«Նա երեսուներեք հազար հեկտար հացահատիկ է աճեցնում առանց վարելու: Արդյունքում նվազել են աշխատուժի և վառելիքի ծախսերը, իսկ հողերը տալիս են գրեթե նույնքան բերք, որքան ստացվում է ավանդական մշակումից¦
Հնարավո՞ր է արդյոք կրկնապատկել հացահատիկի բերքը: Որո՞նք են այն բացթողումները, որոնք հանգեցնում են Հայաստանում հացահատիկի սակավության Մշակության նոր տեխնոլոգիայով՝ խնդրի լուծման եղանակ է առաջարկում §Բոզոյան ՍՊԸ»–ի հիմնադիր Արամայիս Բոզոյանը:
- Բոզոյան ՍՊԸ¦-ն գործում է Օմսկում: Հողի մշակումը սկսել է 1500 հա հողատարածքից` աստիճանաբար հասցնելով ներկայիս 33 000 հա–ի: Ձեռնարկատիրական գործունեությամբ սկսել է զբաղվել դեռևս 90-ականներից: Սկզբում տեղադրել է ալրաղաց Օմսկ քաղաքում, իսկ 2001 թվականից ընկերությունը զբաղվում է հողագործությամբ՝ ապահովելով ալրաղացները սեփական հումքով: Ռուսաստանում հասնելով հաջողությունների՝ Արամայիս Բոզոյանը համարձակ որոշում է կայացրել՝ ներդնել սեփական փորձը և ֆինանսական հնարավորությունների որոշ մասը Հայաստանի գյուղատնտեսության մեջ: Հայաստանում Բոզոյան ՍՊԸ–ն իր գործունեությունը սկսել է 2011 թվականից Տաշիրում, որտեղ այսօր 1700 հա ցորենի ցանքեր ունեն: Տեխնիկան և սարքավորումները ներմուծվել են Ամերիկայից, Գերմանիայից, Իսպանիայից, Ֆինլանդիայից, Լեհաստանից, Թուրքիայից, Ուկրաինայից և Ռուսաստանից: Ներդրումները կազմել են 320 000 դոլար, մինչև գարուն պլանավորվում է ձեռք բերել 800 000 դոլարի համարժեք տեխնիկա: