Բարձրորակ կաթ ստանալու գլխավոր նախապայմաններից է կովի առողջ կուրծը: Մաստիտով հիվանդ կենդանուց ստացված կաթը ոչ միայն ստաֆիլոկոկային և ստրեպտոկոկային վարակների աղբյուր է, այլ նաև ախտածին մանրէների տարածման պատճառ:
Կրծքագեղձի խոռոչներ միկրոօրգանիզմների ներթափանցման արդյունքում լեյկոցիտների բարձր քանակությունը նպաստում է կաթի մեջ սոմատիկ բջիջների աճին, ինչը մաստիտի զարգացման առաջին ախտանիշն է: Առանձին վերցրած` սոմատիկ բջիջները չեն ազդում կաթի որակի վրա, սակայն դրանք «ահազանգում են» վերահաս վտանգի մասին: Ի դեպ, սոմատիկ բջիջները շատ արագ են հայտնաբերվում կաթի մեջ, ինչը թույլ է տալիս կանխել մաստիտի զարգացումը:
Կաթի մեջ որոշակի քանակությամբ սոմատիկ բջիջների առկայությունը միանգամայն բնական է: Սովորաբար դրանց միջին քանակությունը հում կաթի մեջ կարող է տատանվել 50.000-100.000/մլ-ի սահմաններում: Բորբոքային օջախի առաջացման դեպքում կտրուկ ավելանում է սոմատիկ բջիջների քանակությունը: Կարդալ ավելին