Գյուղատնտեսական կոոպերատիվը փոխլրացնում է ինքնուրույն գյուղական տնտեսական միավորը, այն ծառայում է այդ գյուղական տնտեսական միավորին և առանց վերջինիս անիմաստ է:

 Ի՞նչ է կոոպերացիան

Մեր օրերում, երբ խոսում են գյուղական համայնքի ապագայի մասին, հիմնականում  որպես հիմք ընդունում են կոոպերատիվների գաղափարը: §Կոոպերացիա¦ բառն ինքնին ժամանակակից առօրյայում դարձել է ամենակիրառվող արտահայտություններից մեկը: Ինչպե՞ս կազմակերպել գյուղացիներին, որպեսզի նրանց համար հասանելի լինեն գիտական և պրակտիկ բոլոր ձեռքբերումները, որոնց կիրառությունը հաճախ հնարավոր է լինում միայն մեծ ծավալներով գործի կազմակերպման պարագայում: Այս հարցը գյուղատնտեսության մեջ ամենակարևորներից է, և այս հարցի պատասխանը կտրամադրի մեզ գյուղական կոոպերատիվների կազմակերպման բանալին:  Կարդալ ավելին