ՎԻՎԱՆԻ (VIVANI) օրգանական շոկոլադ
Սերնդեսերունդ փոխանցված վարպետության և գիտելիքների, լավագույն օրգանական հումքի և բաղադրիչների, ինչպես նաև ժամանակակից սարքավորումների համատեղման արդյունքում ստեղծվող անկրկնելի օրգանական շոկոլադների տեսականին կոչվում է Վիվանի։ Այն արտադրվում է Լյուդվիգ Վեյնրիխ /Ludwig Weinrich/ ընտանեկան բիզնեսի կողմից, որն ավելի քան 100 տարվա պատմություն ունի և համարվում է լավագույն շոկոլադ արտադրողներից մեկը:
Վիվանին նաև մեծապես նպաստում է զարգացող երկրների գյուղատնտեսության զարգացմանը և պաշտպանում շրջակա միջավայրը պեստիցիդներից և այլ տեսակի վնասակար նյութերից: Այն «Արդար առևտուր» գաղափարախոսության ջատագովներից է, որը ենթադրում է հումքի համար բարձր գների վճարում զարգացող երկրներում, ինչն էլ կարևոր պայման է հանդիսանում գյուղատնտեսության կայուն զարգացման համար: Կարդալ ավելին