Գյուղատնտեսությունը մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող և մշտական ուշադրություն պահանջող ոլորտ է։ Կարևորելով գյուղատնտեսության դերը յուրաքանչյուր երկրի տնտեսության զարգացման գործում և հիմք ընդունելով տարիներ ի վեր Հայաստանի հետ հաստատված համագործակցությունը, Ավստրիայի կառավարությունը բազմիցս հանդես է եկել տարբեր նախաձեռնություններով և զարգացման ծրագրերով: 2011 թվականից ի վեր ՀՀ Գյուղատնտեսության նախարարության և Ավստրիայի զարգացման գործակալության (ԱԶԳ) միջև ծավալված համագործակցության շրջանակներում իրականացվել են գյուղատնտեսության զարգացմանը նպաստող մի շարք ծրագրեր, որոնցից  է տարածաշրջանային նշանակություն ունեցող §Կենդանիների առողջության կառավարում Հայաստանում և Վրաստանում¦ ծրագիրը, որն իրականացվում է (CARD) հիմնադրամի կողմից: Անասնաբուժական ծառայությունների կարողությունների բարելավման միջոցով  ծրագիրն ուղղված է աջակցելու Հայաստանի և Վրաստանի գյուղացիական տնտեսություններին կենդանիների առողջության բարելավման, կենդանիների հիվանդությունների կանխարգելման և պահվածքի արդյունավետության բարձրացման հարցում: Կարդալ ավելին