Առաջին մասնագիտությամբ՝ կենսաբան, իսկ ներկայում որպես բիզնես վերլուծաբան մասնագիտացող Ռուզաննա Քարտաշյանն ու իր ամուսինը ճակատագրի բերումով սեփական մաշկի վրա են զգացել բնության կենարար ուժն ու կազդուրիչ հատկությունները։ Առողջական լուրջ խնդիրներն ավանդական բժշկության օգնությամբ հաղթահարելուց հետո օրգանիզմի մաքրման, ֆունկցիայի վերականգնման և դիմադրողականության բարձրացման նպատակով նրանք դիմել են բույսերի օգնությանը և հասել աննկարագրելի արդյունքների: Սեփական հաջողությամբ ոգեշնչված՝ որոշել են կիսվել իրենց փորձով և բուսական միջոցները հասանելի դարձնել նաև հանրությանը՝ ներկայանալով հայկական խոտաբույսերի յուրահատուկ համային հատկանիշներով ու օգտակար հատկություններով օժտված թեյերով։ §Եթե բժիշկն օգնում է, որ հիվանդը բուժվի, կենսաբանն օգնում է, որ չհիվանդանա։ Հիմա մենք ոչ թե բուժում ենք, այլ օգնում ենք  կանխել հիվանդությունը¦, – նշում է Ռուզաննան։  Կարդալ ավելին