• Հրեական ֆոկուսներ¦, որոնք զարմացնում են աշխարհը

Մարդկության համար Իսրայելը նախ և առաջ երեք կրոնների կենտրոն է, բիբլիական Ավետյաց երկիր, տարբեր քաղաքակրթությունների հայրենիք, որտեղ յուրաքանչյուր հուշարձան կրում է պատմության կնիքը: Բայց սա դեռ ամենը չէ: Իսրայելը նաև մեծագույն ձեռակերտ հրաշք է, քանի որ կենսազուրկ անապատում մարդկանց հաջողվել է ստեղծել ծաղկուն օազիս: Իսկ Իսրայելի գյուղատնտեսությունը ոչ միայն լիովին բավարարում է երկրի բնակչության պահանջները, այլև միրգ ու բանջարեղեն մատակարարում աշխարհի կեսին: Կարդալ ավելին

Գյուղատնտեսական կոոպերատիվը փոխլրացնում է ինքնուրույն գյուղական տնտեսական միավորը, այն ծառայում է այդ գյուղական տնտեսական միավորին և առանց վերջինիս անիմաստ է:

 Ի՞նչ է կոոպերացիան

Մեր օրերում, երբ խոսում են գյուղական համայնքի ապագայի մասին, հիմնականում  որպես հիմք ընդունում են կոոպերատիվների գաղափարը: §Կոոպերացիա¦ բառն ինքնին ժամանակակից առօրյայում դարձել է ամենակիրառվող արտահայտություններից մեկը: Ինչպե՞ս կազմակերպել գյուղացիներին, որպեսզի նրանց համար հասանելի լինեն գիտական և պրակտիկ բոլոր ձեռքբերումները, որոնց կիրառությունը հաճախ հնարավոր է լինում միայն մեծ ծավալներով գործի կազմակերպման պարագայում: Այս հարցը գյուղատնտեսության մեջ ամենակարևորներից է, և այս հարցի պատասխանը կտրամադրի մեզ գյուղական կոոպերատիվների կազմակերպման բանալին:  Կարդալ ավելին

ՎԻՎԱՆԻ (VIVANI) օրգանական շոկոլադ

Սերնդեսերունդ փոխանցված վարպետության և գիտելիքների, լավագույն օրգանական հումքի և բաղադրիչների, ինչպես նաև ժամանակակից սարքավորումների համատեղման արդյունքում ստեղծվող անկրկնելի օրգանական շոկոլադների տեսականին կոչվում է Վիվանի։ Այն արտադրվում է Լյուդվիգ Վեյնրիխ /Ludwig Weinrich/ ընտանեկան բիզնեսի կողմից, որն ավելի քան 100 տարվա պատմություն ունի և համարվում է լավագույն շոկոլադ արտադրողներից մեկը:

Վիվանին նաև մեծապես նպաստում է զարգացող երկրների գյուղատնտեսության զարգացմանը և պաշտպանում շրջակա միջավայրը պեստիցիդներից և այլ տեսակի վնասակար նյութերից: Այն «Արդար առևտուր»  գաղափարախոսության ջատագովներից է, որը ենթադրում է հումքի համար բարձր գների վճարում զարգացող երկրներում, ինչն էլ կարևոր պայման է հանդիսանում գյուղատնտեսության կայուն զարգացման համար: Կարդալ ավելին

Խոշոր եղջերավոր կենդանիների բուծմամբ զբաղվողների՝ ֆերմերներ, գյուղացիներ, շրջանակում լայն կիրառում են ստացել «անեղջյուր», «անկոտոշ», «եղջերատված» կենդանի և այլ տերմիններ։

Եղջերատման տեխնոլոգիան Հայաստանի Հանրապետությունում սկսել են կիրառել 2004 թվականից։ Այն լայնամածավալ գործածում ստացավ ՔԱՐԴ Ագրոսերվիսի մասնագիտական խմբի ուսուցողական և հետևողական ծրագրի իրականացումից հետո, որը մեկնարկվել է 2006 թվականին։

Այսօր Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների եղջերատման տեխնոլոգիաի տիրապետմամբ իրենց մասնագիտական ծառայությունն են մատուցում 50-ից ավելի անասնաբույժներ, ֆերմերներ, իսկ եղջերատված խոշոր եղջերավորների գլխաքանակը գերազանցում է 7000-ը՝ տարեցտարի ավելացման միտումով։

Որտեղի՞ց է ծագել եղջերատման գաղափարը, ո՞րն է եղել նպատակը, ինչպիսի անասնաբուժական-անասնաբուծական հնարքներ են կիրառվում եղջերատման ժամանակ, կա՞ արդյոք դրա անհրաժեշտությունը առհասարակ…

Տավարաբուծության ոլորտում գիտական, տնտեսական տեսանկյունից գերհզոր երկրներում, ինչպիսիք են Ավստրալիան, Նոր Զելանդիան, ԱՄՆ-ը, Կանադան և մի շարք Եվրոպական երկրներ, կենդանիների եղջերատումը արդյունաբերական շահավետության տեսակետից արդարացված է ապացույցներով և տնտեսական հաշվարկներով և կիառվում է ավելի քան 35-40 տարի։ Կարդալ ավելին

Մորեխները վաղուց ի վեր չարիք են դարձել մարդկության համար: Քրտնաջան աշխատանքի արդյունքում ստացված բերքը կարող է ոչնչանալ բառացիորեն րոպեների ընթացքում:

Որտեղի՞ց է հայտնվում այս անհագ միջատների անհամար բազմությունը, ինչպե՞ս պետք է պայքարել դրանց դեմ… Հանելուկ թվացող այս հարցերի պատասխանը գտավ ռուս միջատաբան Բորիս Պետրովիչ Ուվարովը:

Աշխարհահռչակ մորեխագետը

Ապագա աշխարհահռչակ գիտնականը ծնվել է 1888 թվականին Ուրալսկ կոչվող փոքրիկ քաղաքում: Նրա ծնողները, որոնց սերը բնության նկատմամբ անսահման էր, կարողանում են նույն ոգով դաստիարակել իրենց զավակներին: Նրանցից ամենակրտսերը` Բորիսը, ուներ մորեխների հավաքածու: Դա զարմանալի չէր.  մերձուրալյան տափաստանների միջատների աշխարհն անչափ հարուստ էր ու  բազմագույն: Կարդալ ավելին

Վահան Զանոյեանը տնտեսական զարգացման փորձագետ և գլոբալ էներգիայի հարցերով արդեն թոշակի անցած խորհրդատու է: Նա ունի ավելի քան երեսունհինգ տարվա փորձ, որի ընթացքում եղել է խորհրդատու տարբեր կառավարություններում՝ տնտեսական զարգացման քաղաքականության և էներգետիկայի ոլորտներում։ Ծառայել է որպես խորհրդատու բազմաթիվ միջազգային և ազգային նավթային կազմակեպություններում, բանկերում և տարբեր հասարակական և մասնավոր կազմա կերպություններում։ Ծառայել է որպես գլխավոր գործադիր տնօրեն PFC Էներջիում (1995-­2005 թվա կաններին), միջազգային PFC էներջի  կազմակերպության նախագահ (2005-­2009 թվականներին) և գլխավոր գործադիր տնօրեն Ֆրսթ էներջի (First Energy Bank) բանկում (2009­-2010 թվականներին)։ Զանոյեանը հասցրել է նաև հրատարակել երկու հատոր գիրք «Վերադարձ», (2010թ.) և «Եզրէն դուրս» (2011թ.),ինչպես նաև երկու վեպ անգլերենով՝ «Հեռավոր մի տեղ» (“A place Far Away”) (2013թ.) և «Օհանավանքի աղավնիները» (“The Doves  of Ohanavank”) (2014թ.)։ Երկու վեպերն էլ թարգմանվել են հայերեն: Նա ներկայում բաշխում է իր ժամանակը՝ գտնվելով Հայաստանում, Հարավային Կալիֆորնիայում և Միջին Արևելքում: Կարդալ ավելին