ԿԱԹԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ ԹՎԵՐԻ ԼԵԶՎՈՎ

Համաշխարհային կաթնարտադրությունը վերելք է ապրում: Եթե 2013 թվականին այն կազմել է 765 մլն տ, որը 1,5%-ով գերազանցում է 2012 թվականի արդյունքերը, ապա 2017 թվականին այդ ցուցանիշը կարող է գերազանցել 794մլն տ: Վերջին 15 տարիների ընթացքում կաթի համաշխարհային արտադրության տարեկան աճի միջին տեմպը կազմել է մոտ 2%:

Աղբյուր՝ ՄԱԿի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպություն (FAO, 2013թ․)

Կաթի համաշխարհային արտադրությունը՝ 1998-2013 թ.թ. մլն/տ

Ասիական երկրներն արտադրում են կովի կաթի 28%–ը, իսկ Եվրամիությանը (ԵՄ) բաժին է ընկնում 24%–ը: Մնացած ծավալները բաշխվում են հետեւյալ կերպ.

Եվրոպական երկրները առանց ԵՄ-ի` 9%,
Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկա` 18%,

Հարավային Ամերիկա՝ 11%,

Ա‎‎‎‎ֆրիկա՝ 5%,

Օկեանիա՝ 5%:

Մոտ ապագայում կաթի արտադրության ‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎ առաջատարը կդառնա ասիական տարածաշրջանը, իսկ արտադրության ամենամեծ աճը կգրանցվի Հնդկաստանում և Չինաստանում, ինչպես նաև Բրազիլիայում, որն արդեն առաջ է անցել Ռուսաստանից: Սակայն չի կարելի անտեսել նաև ԵՄ-ն, որտեղ 2015 թվականին կաթի արտադրության համար քվոտաները չեղյալ կհայտարարվեն :

2012 թվականի տվյալներով Ռուսաստանը կաթի բոլոր տեսակների արտադրությամբ զբաղեցնում էր 7-րդ տեղը: Ի տարբերություն առաջատար երկրների, որտեղ կաթի արտադրությունը հատզհետե ավելանում է, Ռուսաստանում այն շարունակում է նվազել:

Աղբյուր՝ Կաթի համաշխարհային ֆեդերացիա

(IDF, 2012 թ.)

Կաթի արտադրության առաջատարներն են Եվրոպական միությունը և Միացյալ Նահանգները, ասիական երկրներից՝ Հնդկաստանը, Չինաստանը և Պակիստանը։

Գնի տեսանկյունից՝ խմելու կաթը ամենամատչելի կաթնամթերքն է: Կաթի և կաթնամթերքների օգտագործման ծավալը շատ դեպքերում կախված է բնակչության եկամուտից: Նրանք, ում եկամուտներն ավելանում են, սկսում են ավելի հաճախ գնել վերամշակված կաթնամթերք, հիմնականում կարագ, պանիր և յոգուրտ: Համաշխարհային առողջապահության կազմակերպության տվյալներով կաթի և կաթնամթերքի օգտագործման իդեալական չափաքանակը տարեկան 260-270կգ-ն է: Եթե զարգացած երկրները մոտենում են այդ ցուցանշին, սպառելով մեկ շնչի հաշվով 245կգ, ապա զարգացող երկրներում օգտագործման մակարդակը կազմում է միայն 66,5կգ: Հայաստանում մի հոգին տարեկան սպառում է 234,4կգ, որը նախորդ տարվա համամատությամբ աճել է 1,8%–ով:

*Աղբյուր՝ PZ.Comtrade, 2012թ.

Հինգ խոշորագույն արտահանող երկիր վերահսկում են կաթնամթերքի 77%-ը, իսկ 7 երկրի բաժին է հասնում արտահանման 81%-ը: Կաթնամթերք արտահանող խոշոր երկրների թվում է նաև Բելառուսի Հանրապետությունը, որի արտահանած կաթնամթերքի բաժինը 2012 թվականի համաշխարհային առևտրում կազմել է 4%:

2013 թվականին, երբ չոր կաթի նկատմամբ պահանջարկը մեծացավ, եվրոպական բազմաթիվ վերամշակողներ պանրի արտադրության ավանդական մեթոդով վերամշակման համար նախատեսված կաթի մի մասն ուղարկեցին չորացման: Չնայած դրան՝ կաթի ամենամեծ ծավալները դեռևս տրամադրվում են պանիրների արտադրությանը:

Պանիրների ներմուծման ծավալների փոփոխությունը առաջատար արտահանող երկրներում 2012 թվականի (համեմատություն 2011 թվականի տվյալների հետ)

Պանիրների ամենախոշոր ներմուծողն աշխարհում համարվում է Ռուսաստանը: Մինչեւ վերջերս, նախքան քաղաքական նկատառումներով ԵՄ-ից արտադրանքի ներկրման վրա էմբարգոյի կիրառելը, պանրի ներկրման աճի տեմպերը Ռուսաստանում կազմում էր 12%: Պանիր ներկրող երկրների շարքում հաջորդը Ճապոնիան է, որը ներկրում է Ռուսաստանից 2 անգամ ավելի քիչ պանիր:

Պանիր ներկրող առաջատար 10 երկրներից միայն ԵՄ-ում ծավալները մնացին 2011 թվականի մակարդակի վրա, այն դեպքում, երբ մյուս երկրներում ներկրումների աճը տատանվում է 2-ից մինչև 39%-ի սահմաններում: Հայաստանում պանրի ներկրումը 2013 թվականին կազմել է 1,24 հազար տոննա, իսկ 2012 թվականի համեմատ ավելացել 18%-ով:

*Աղբյուր՝ ArmStat-ի տվյալները

Հայաստանում չմշակված կաթի միջին գները. դրամ/լիտր: Հայաստանում վերջին 5 տարիների ընթացքում ֆերմերներից գնվող կաթի միջին գինն աճել է 54%-ով: Եթե 2009 թվականին այն կազմել է միջին հաշվով 105 դրամ մեկ լիտրի դիմաց, ապա 2014 թվականին այն արդեն 162 դրամ է և գնի աճի միտում է նկատվում: Ձմռանը գրանցվեց գնի կտրուկ աճ՝ մինչև 200-220 դրամ՝ մեկ լիտր կաթի դիմաց:

Հայաստանը գտնվում է այն երկրների շարքում, որտեղ հում կաթի գներն ավելի ցածր են, քան արտահանող երկրներում` 40-48 դոլար 100կգ-ի դիմաց: 2014 թվականի հունվարին հում կաթի միջին գինը կազմել է 57,46 դոլար 100կգ-ի դիմաց, իսկ փետրվարին՝ 57,07 դոլար 100կգ-ի դիմաց:

*Աղբյուր՝ IDF National Committees, European Commission, AMI

Չմշակված կաթի միջին գները՝ ըստ արտադրողների, դոլար/100կգ

Հայաստանում կաթի ինքնարժեքը բարձր է, շահութաբերությունը` ցածր, իսկ որակը` ոչ բավարար: Այսօրվա դրությամբ անհրաժեշտ է կաթնարդյունաբերության ճյուղի զարգացման երկարաժամկետ ռազմավարություն մշակել, որը կբավարարի կաթի շուկայում ներգրավված հում կաթ արտադրողների, վերամշակողների և արդեն պատրաստի արտադրանքը սպառողների պահանջները։

Արտասահմանյան մամուլի նյութերի

հիման վրա կազմեց Անդրեյ Արաքսյանցը

  • Հողի առանց վարի մշակումը բացառում է գութանի օգտագործումը եւ դիտարկում խոտհարքի մնացորդներն ու մոլախոտերը որպես թանկարժեք ռեսուրս»
  • Հողի առանց վար մշակման վիճակագրություն¦

Եթե 1999 թվականին առանց վար կամ զրոյական վարով հողագործությունը աշխարհում կիրառվել է 45 մլն հա տարածքի վրա, ապա 2003-ին  այն կազմել է մինչեւ 72 մլն հա,  իսկ 2009 թվականի դրությամբ հասել է 111 մլն հա, աճելով տարեկան 6 մլն հա-ով: Կարդալ ավելին

Ես ամեն բան սկսեցի զրոյից

«Նա երեսուներեք հազար հեկտար հացահատիկ է աճեցնում առանց  վարելու: Արդյունքում նվազել են աշխատուժի և վառելիքի ծախսերը, իսկ հողերը տալիս են գրեթե նույնքան բերք, որքան ստացվում է ավանդական մշակումից¦

 Հնարավո՞ր է արդյոք կրկնապատկել հացահատիկի բերքը: Որո՞նք են այն բացթողումները, որոնք հանգեցնում են Հայաստանում հացահատիկի սակավության Մշակության նոր տեխնոլոգիայով՝ խնդրի լուծման եղանակ է առաջարկում §Բոզոյան ՍՊԸ»ի հիմնադիր Արամայիս Բոզոյանը:

  • Բոզոյան ՍՊԸ¦-ն գործում է Օմսկում: Հողի մշակումը սկսել է 1500 հա հողատարածքից` աստիճանաբար հասցնելով ներկայիս 33 000 հաի: Ձեռնարկատիրական գործունեությամբ սկսել է զբաղվել դեռևս 90-ականներից: Սկզբում տեղադրել է ալրաղաց Օմսկ քաղաքում, իսկ 2001 թվականից ընկերությունը զբաղվում է հողագործությամբ՝ ապահովելով ալրաղացները սեփական հումքով: Ռուսաստանում հասնելով հաջողությունների՝ Արամայիս Բոզոյանը համարձակ որոշում է կայացրել՝ ներդնել սեփական փորձը և ֆինանսական հնարավորությունների որոշ մասը Հայաստանի գյուղատնտեսության մեջ: Հայաստանում Բոզոյան ՍՊԸն իր գործունեությունը սկսել է 2011 թվականից Տաշիրում, որտեղ այսօր 1700 հա ցորենի ցանքեր ունեն: Տեխնիկան և սարքավորումները ներմուծվել են Ամերիկայից, Գերմանիայից, Իսպանիայից, Ֆինլանդիայից, Լեհաստանից, Թուրքիայից, Ուկրաինայից և Ռուսաստանից: Ներդրումները կազմել են 320 000 դոլար, մինչև գարուն պլանավորվում է ձեռք բերել 800 000 դոլարի համարժեք տեխնիկա:

Կարդալ ավելին

«ԱՄՆի Ֆերմերները գտնում են, որ ցանքերի բազմազանությունը բարելավում է հողը եւ ավելացնում շահույթը»

Լարի Ռեյչենբերգեր

Ծածկութային մշակաբույսերի առկայությունը առողջ վարելահողի լավագույն երաշխիքն է: Ներդրանքների ցածր ընդհանուր ծախսերը, բարձր բերքատվությունը, մոլախոտերի ցածր մակարդակը, ջրի ներծծման ավելի բարձր աստիճանը և խցանման աստիճանի կրճատումն այն բազմաթիվ առավելությունների մի մասի թվարկումն է, որը վերագրվում է այս մեթոդին: Մինչ հետազոտողները նոր միայն ուսումնասիրում են ծածկութային մշակաբույսերի ազդեցությունը հողի և բերքի վրա,  մեթոդը կիրառող ֆերմերները արդեն պնդում են, որ այն հրաշագործ ազդեցություն ունի: Կարդալ ավելին