• 2014թ.-ի օգոստոսին, Դիլիջանում կայացավ «Հացահատիկի արդյունավետ արտադրություն» խորագրով երկօրյա համաժողովը: Այն նպատակ ուներ Հայաստանի ֆերմերներին ներկայացնել ցորենի արդյունավետ արտադրության համար կիրառվող նորագույն գյուղատնտեսական տեխնիկան և մեթոդները, ինչպես նաև վեր հանել ոլորտում առկա գերակա խնդիրները»

Կազմակերպիչներ՝

  • Բոզոյան ՍՊԸ
  • Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամ
  • Ջոն Դիր ընկերություն (John Deere GmbH International)

60 մասնակից՝

Ֆերմերներ,պետական, մասնավոր և կրթական ոլորտի ներկայացուցիչներ

Ջոն Դիր, Շվեյցարիա՝ գյուղատնտեսական տեխնիկա և սարքավորումներ

Բյուլեր (Buhler), Շվեյցարիա՝ հացահատկի վերամշակում

Ավգուստ (Avgust), Ռուսաստան՝ Ռուսաստանի Դաշնությունում բույսերի պաշտպանության համար թունաքիմիկատների արտադրություն և վաճառք

  • Ագրիմատկո Արմենիա», ՍՊԸ, ՀՀ՝ ընկերության հայաստանյան ներկայացուցիչ ընկերության հայաստանյան ներկայացուցիչ

Առաջին օրը նվիրված էր Ջոն Դիր ընկերության հացահատիկահավաք կոմբայնի, շրջադարձվող գութանի և տրակտորների աշխատանքի գործնական կիրառման ցուցադրությանը: Միջոցառման առաջին՝ գործնական փուլը կազմակերպվել էր Տաշիր համայնքում՝ «Բոզոյան» ՍՊԸ-ին (տե՛ս հարցազրույց Բոզոյան ՍՊԸ ընկերության հիմանդիր Արամայիս Բոզոյանի հետ էջում) պատկանող ցանքատարածություններում: Դաշտում տեղակայված երեք կայաններում ֆիլմեր ցուցադրվեցին հացահատկի արդյունավետ արտադրության կազմակերպման, հացահատիկացանքի կազմակերպման՝ աշխարհում կիրառվող նոր մեթոդների և հողի մշակման համար նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:

 

  • Մենք CARD հիմնադրամի հետ համագործակցում ենք 2009թ-ից ի վեր և շատ ուրախ ենք Հայաստանում նման գործընկեր ունենալու համար: Հույս ունենք, որ էլ ավելի կզարգացնենք և կամրապնդենք մեր հետագա համագործակցությունը: Վերջին տարիներին պարզ դարձավ, որ Ջոն Դիր գյուղատնտեսական տեխնիկան այստեղ հաջողությամբ է կիրառվում: Այս տարի մենք արտադրել ենք 6B մակնիշի տրատկտորներ, որոնք նախատեսված են փոքր ֆերմաների համար»,- ասում է Ջոն Դիր ընկերության ներկայացուցիչ Ֆրեդերիկե Վասմունդը:

Օտարերկրյա մասնագետների կողմից տեխնիկայի ցուցադրման, շահագործման և տրամադրված մանրամասն տեղեկությունների ավարտից հետո մասնակիցները այցելեցին «Բոզոյան» ՍՊԸ-ի հացահատկի վերամշակման արտադրամաս, որտեղ ընկերության տնօրենը մանրամասն ներկայացրեց արտադրության ողջ շղթան:

Երկրորդ օրը նվիրված էր հացահատկի արդյունավետ արտադրության շղթային և առանց վար տեխնոլոգիային։

Ելույթներով հանդես եկան Հայաստանի, Գերմանիայի, Շվեյցարիայի և Ռուսաստանի մասնագետները:

Բոզոյան ՍՊԸ-ի տնօրեն Արամայիս Բոզոյանը ներկայացրեց ընկերության գործունեությունը թե՛ Օմսկում, թե՛ Տաշիրի տարածաշրջանում: «Ձեռնարկատիրական գործունեությամբ սկսել եմ զբաղվել 90-ական թվականներից: 1998թ.-ին Օմսկ քաղաքում տեղադրել ենք ալրաղաց, 2001-ից սկսել ենք զբաղվել հողագործությամբ, որպեսզի ապահովենք մեր ալրաղացները սեփական հումքով: 2001-2006թթ.-ին, սկսելով 1500 հա հողատարածքից ցանքատարածքները հասցրել ենք մինչև 33,000 հա-ի: Այսօր Օմսկում «Բոզոյան» գյուղատնտեսական ֆերմերային տնտեսությունը բավական կայուն ցուցանիշներով է գործում  ՌԴ-ում:

Տաշիրում գտնվող, ընկերությանը պատկանող 1700 հա հողատարածքը այսօր օգտագործվում է ցորենի արտադրության համար: Տեխնիկան և սարքավորումները ներմուծվել են արտասահմանյան տարբեր երկրներից՝ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իսպանիայից, Ֆինլանդիայից, Լեհաստանից, Թուրքիայից, Ուկրաինայից և Ռուսաստանից: Կատարված ներդրումները կազմել են 1 միլիարդ 300 միլիոն ՀՀ դրամ:

  • Մենք այսօր պատրաստ ենք ավելացնել ներդրումները հողատարածքներն ընդլայնելու և վերամշակող արտադրությունը կազմակերպելու համար: Մոտ ապագայում պլանավորում ենք ձեռք բերել 800,000 ԱՄՆ դոլարին համարժեք տեխնիկա Ջոն Դիր ընկերությունից՝ ինքնավար սրսկիչ տեխնիկա, 8 մակնիշի տրակտոր և 1870 մակնիշի շարքացան»,- ասում է պրն. Բոզոյանը:

Բյուլեր (Buhler) ընկերությունը աշխարհում շուրջ 10 000 աշխատակից ունի: Գլխամասը տեղակայված է Շվեյցարիայում, սակայն 24 երկրներում ունի մասնաճյուղեր: Ամենամեծ արտադրամասերը Շվեյցարիայում, Գերմանիայում և Չինաստանում են: Հայաստանին մոտ տեղակայված գործարանը Իրանի Աստարա քաղաքում է: Ընկերության  տնօրեն Շարիֆ Նեզամ-Մաֆին կարևորում է հացահատկի հետբերքահավաքի գործընթացի կազմակերպումը և արտադրությունը և նշում, որ  Հայաստանի ներուժն այս հատվածում բավականին մեծ է: Հայաստանը բարենպաստ  կլիմայական պայմաններ ու լավ բերք ունի, և այժմ առաջընթացի ժամանակն է: Անհրաժեշտ է ոչ միայն օգտագործել հացահատիկը, այլ նաև վերածել այն ավելացված արժեքով արտադրանքի:

  • Մեր նպատակն է գյուղատնտեսությունը դարձնել առավել ժամանակակից: Թեև Հայաստանը փոքր երկիր է և մեզ համար մեծ շուկա ծառայել չի կարող, սակայն այն մեծ հնարավորություններ ունի ֆերմերների համար: Այս համաժողովը ևս ապացուցում է, որ հայ ֆերմերները բավականին զարգացած և առաջադեմ գործընթացների կողմնակից են»,- ասում է նա:

Բյուլերը համագործակցում է հզոր ընկերությունների հետ ինչպիսիք են Նեսթլեն, Կարգիլը, շոկոլադ արտադրող ընկերություններից Մարսը, Քադբըրին: «Մեր առաջնային  գործընկերները Հայաստանում առավելապես մեր գնորդներն են: Մենք չունենք մեկ գործընկեր, և պատրաստ ենք համագործակցել բոլորի հետ: Եվ քանի որ այսօր աշխատում ենք CARD-ի հետ, ապա ծրագրում ենք վերջինիս տեսնել նաև որպես մեր ներկայացուցիչը Հայաստանում»,- ասում է Բյուլեր ընկերության ներկայացուցիչ Անդրեաս Աեփլսը:

Համաժողովի մեկ այլ մասնակից՝ Ավգուստ ընկերությունը, որի կարգախոսն է «լինել ազնիվ և պատասխանատու իր գործընկերների հանդեպե, ևս հնարավորություն ունեցավ ներկայացնել իր արտադրանքը և գործունեության ոլորտը: Այն գործում է արդեն 24 տարի, 2013 թվականին գրանցել է 305 միլիոն դոլարի վաճառք: Այն ռուսատանյան շուկայում առաջին տեղն է զբաղեցնում մշակբույսերի պաշտպանության համար թունաքիմիկատների արտադրության և վաճառքի ոլորտում:

  • Մեր հիմնական արդյունաբերական կայանները երկուսն են՝ Վուրնարում (Ռուսաստանի Դաշնություն) տեղակայված գործարանը, որը 90-ականներից գործող հիմնական արտադրամասն է, և մեր նոր՝ 2009 թվականին Բելոռուսիայում հիմնված «Ավգուստ-Բել» արտադրամասը: Վուրնարի գործարանը մասնագիտացած է բացառապես բույսերի պաշտպանության միջոցների արտադրության մեջ: Այստեղ արտադրվում է օրական 190տ կամ տարեկան ավելի քան 50 հազար տոննա պեստիցիդ: Ամբողջ քանակությունը սպառվում է Ռուսաստանում եւ ԱՊՀ երկրներում: Գործարանն ունի որակի վերահսկման համակարգ թե՛ պատրաստուքների արտադրման և թե՛ դրանց արտահանման համար»:

Ավգուստ ընկերութունը մասնաճյուղեր ունի Բելոռուսիայում, Ղազախստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, Ադրբեջանում, Ուզբեկստանում, Վրաստանում, Հայաստանում, ինչպես նաև Լատինական Ամերիկայում՝ Կոլումբիայում, Էկվադորում, Բրազիլիայում, Արգենտինայում եւ Բոլիվիայում:

Համաժողովի ավարտին մասնակիցները հնարավորություն ունեցան կիսվել տպավորություններով Հայաստանում գյուղատնտեսության զարգացման, հետագա ծրագրերի իրականացման վերաբերյալ, միմյանց ուղղել իրենց հուզող հարցերը և համագործակցության համար նոր գործընկերներ գտնել:

Հեղինակ՝ Վարսենիկ Սարգսյան

 

 

«Արարատի մարզի Դարակերտ համայնքը հայտնի է իր ջերմոցներով: 2014 թվականի սեպտեմբերին այստեղ բացվեց Ջերմոցային տնտեսությունների սպասարկման կենտրոնը՝ կահավորված գերժամանակակից լաբորատորիայով: Այժմ ջերմոցագործներն ունեն որակյալ մասնագիտական օգնություն ստանալու հնարավորություն»: Կարդալ ավելին

Մութ և ցուրտ օր էր Վայոց Ձորում: 1994 թվականն էր

Եղեգնաձորի շրջանի գյուղվարչության աշխատակիցները և ACDI/VOCA-ի տնօրեն Պոլ Սոմերսը Վայոց ձորի Արենի գլուղում էին:

Արենի գյուղի շրջակայքում նկատեցին մի փոքրիկ հին սեղանիկ, որի վրա պլաստմասե  շշերով վաճառքի գինի էր ցուցադրված:

Մեքենան կանգնեցրին և տաղավարի մոտ կանգնած ֆերմերի հետ սրտամոտ զրույցից հետո տնային պայմաններում պատրաստած գինի գնեցին նրանից:

Հետագայում շարունակվեցին քննարկումներըու համտեսների, գնահատման արդյունքում  եզրահանգեցին, որ գյուղում «Արենի» խաղողից ստացվող գինու  փոքրիկ արտադրության կազմակերպումը կարող է շահութաբեր լինել ու դառնալ օրինակելի նաև ուրիշ ներդրողների համար Կարդալ ավելին

Օրգանական պարարտանյութերը ոչ միայն բարձրացնում են հողի որակը եւ բույսերի դիմացկունությունը, այլև ապահովում են էկոլոգիապես անվտանգ և մաքուր բերք

«Պարարտանյութ տերմինն ակտիվորեն սկսել է օգտագործվել XIX դարի կեսերից, երբ գերմանացի հանրահայտ քիմիկոս Յուստուս Լիբիխն առաջարկեց պարարտացնել հողը անօրգանական աղերով: Այնուամենայնիվ պարարտացում բառի իմաստն էլ ավելի ընկալելի դարձավ XX դարի ռուս մեծ գիտնական Դ.Ն. Պրյանիշնիկովի կողմից առաջարկված «հողբարելավիչ» տերմինի ներմուծմամբ» Կարդալ ավելին

Մեր հայրենակիցների կողմից հիմնադրված «Ագրոս հիդրոպոնիքս» ընկերությունը հանձն է առել գտնել այս խնդրի պատասխանները և տալ լուծումներ այն երկրներում, որոնք հիրավի ունեն դրա կարիքը: Նկատի ունենալով փոփոխական և խիստ կլիման, կանաչ կերային տարածքների անմատչելիությունը և դրանց սահամանափակ լինելը, ինչպես նաև կանաչ առվույտախոտում սննդանյութի նվազ պարունակությունը, ընկերությունը ստանձնեց հիդրոպոնիկ եղանակով անասնակերի արտադրության ծրագրի իրականացումը՝ իր առջև նպատակ դնելով գյուղատնտեսության ոլորտում աջակցել ոչ միայն անասնապահության զարգացմանը, այլև արդյունավետության բարձրացմանը: Կարդալ ավելին

Կաթնատու տավարի նախրում առողջ վերջույթներով կովեր ունենալը ֆերմայի կայուն կառավարման նախապայմաններից է: Դրա շնորհիվ ավելանում է ֆերմերի եկամուտը: Առողջ վերջույթները դրականորեն են անդրադառնում նաև կովի  բարեկեցության վրա: Կարդալ ավելին

«Իմանալով կաթնատու տավարի կճղակների հիվանդությունների առաջացման պատճառները և դրանց կանխարգելման ձևերը` անասնատերը կարող է կազմակերպել կճղակների ճիշտ խնամք, ինչը զգալիորեն կնվազեցնի տնտեսական վնասները»

Տիգրան Գաբրիելյան Կարդալ ավելին

«Գրքերի արժեքն իմացվում է այն ժամանակ, երբ այն ընկնում է ընթերցողի՝ գյուղացու ձեռքը»

Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտի շրջանավարտ Բակունցը 1924-26 թ.թ. աշխատել է Գորիսում որպես Զանգեզուրի գավառական գյուղատնտես, գավգործկոմի հողբաժնի վարիչ, ապա Երևանում որպես հողժողկոմատի հողվարչության պետի տեղակալ, իսկ 1928 թվականին մասնակցել է Երևանի անասնաբուծականանասնաբուժական ինստիտուտի կազմակերպմանը և աշխատել այնտեղ։ Այդ ժամանակ հեղինակել է բազմաթիվ գյուղատնտեսական խորհրդատվական հոդվածներ: Կարդալ ավելին

 «Որպես տնտեսական և քաղաքական միավորում` Եվրոպական Միությունը ձևավորվել է 1993 թվականին: Ներկայում դրա կազմի մեջ է մտնում 28 երկիր (2013 թվականին ԵՄի անդամ դարձած Խորվաթիան վիճակագրության մեջ դեռևս ներառված չէ): Առաջին անգամ կաթի արտադրության քվոտաները սահմանվեցին 1984 թվականի ապրիլին, երբ Եվրոպական տնտեսական համայնքը, որը նախորդում էր Եվրամիությանը, միավորեց տասը պետություն: Կաթի արտադրության սահմանափակումը հարկադրված միջոց էր…¦ Կարդալ ավելին