Սովորաբար, այս երկիր այցելած զբոսաշրջիկները հիանում են քաղաքների ու գյուղերի մաքրությամբ, բայց հազվադեպ են հետաքրքրվում, թե մարդիկ ինչի շնորհիվ են դրան հասել: Աշխարհի շատ երկրներում է կիրառվում աղբի տեսակավորման համակարգը, սակայն այստեղ այն հասցված է ծայրահեղության, գրեթե` անհեթեթության:

Այդ երկիրը Շվեյցարիան է:

Այստեղ տեսակավորում են այն ամենը, ինչը ենթակա է տեսակավորման: Համակարգը բացառություններ չի ընդունում. բոլոր մարդիկ պարտավոր են աղբը լցնել համապատասխան աղբարկղերի մեջ: Սա լիակատար ժողովրդավարություն է, որին մասնակից են դառնում բոլորը, սակայն միաժամանակ`  ժողովրդավարության լիակատար բացակայություն, երբ հաշվի չեն առնվում առարկություններն ու քննարկումները: Համաձայն չես` տուգանք վճարիր: Աղբի օգտահանման վերաբերյալ նման մոտեցումը հնարավոր է միայն Հելվետիկե Կոնֆեդերացիայում: Այդպիսին է այս երկրի մենթալիտետը: Բոլորին է դուր գալիս մաքուր ապրելը: Կարդալ ավելին

Սննդամթերքի անվտանգության հարցը մշտապես մտահոգել է մարդկությանը, երբ որոշ սննդամթերք ընդունելիս մարդիկ հիվանդացել են: Սննդամթերքի անվտանգության ապահովման նպատակով մարդիկ տարբեր մեթոդներ են մշակել և ձեռնարկել միջոցներ՝ կանխարգելելու սննդային ծագման հիվանդությունները: Այժմ արդեն աշխարհի զարգացած արդյունաբերություն ունեցող երկրներում որպես սննդամթերքի անվտանգության կառավարման մեթոդ կիրառվում է Վտանգների վերլուծության և հսկման կրիտիկական կետերի (ՎՎՀԿԿ) համակարգը, որը ճանաչված է որպես սննդամթերքի անվտանգության հուսալի, օգտակար և արդյունավետ միջոց` երաշխավորված Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO), Կոդեքս ալիմենտարիուս հանձնաժողովի (Codex Alimentarius Commission) կողմից: Կարդալ ավելին

Առաջին մասնագիտությամբ՝ կենսաբան, իսկ ներկայում որպես բիզնես վերլուծաբան մասնագիտացող Ռուզաննա Քարտաշյանն ու իր ամուսինը ճակատագրի բերումով սեփական մաշկի վրա են զգացել բնության կենարար ուժն ու կազդուրիչ հատկությունները։ Առողջական լուրջ խնդիրներն ավանդական բժշկության օգնությամբ հաղթահարելուց հետո օրգանիզմի մաքրման, ֆունկցիայի վերականգնման և դիմադրողականության բարձրացման նպատակով նրանք դիմել են բույսերի օգնությանը և հասել աննկարագրելի արդյունքների: Սեփական հաջողությամբ ոգեշնչված՝ որոշել են կիսվել իրենց փորձով և բուսական միջոցները հասանելի դարձնել նաև հանրությանը՝ ներկայանալով հայկական խոտաբույսերի յուրահատուկ համային հատկանիշներով ու օգտակար հատկություններով օժտված թեյերով։ «Եթե բժիշկն օգնում է, որ հիվանդը բուժվի, կենսաբանն օգնում է, որ չհիվանդանա։ Հիմա մենք ոչ թե բուժում ենք, այլ օգնում ենք  կանխել հիվանդությունը», – նշում է Ռուզաննան։ Կարդալ ավելին

«Միայն ինձ ճանաչողները կարող են ասել, թե ինչ կարգի եմ սիրում իմ անասուններին և թե ինչքան կապված եմ նրանց հետ»,- պատմում է Խնձորեսկի միակ կին ֆերմեր Վարսենիկ Հայրյանը, ով ամեն անգամ իր ֆերմայի անասունների մասին խոսելիս համակվում է նախանձելի ոգևորությամբ ու անսահման սիրով:

Նրա սերը անասնապահության ու կենդանիների հանդեպ գալիս է մանկուց: Պատմում է, որ հայրը անասնապահությամբ զբաղվել է 17 տարեկանից: Խորհրդային Միության տարիներին սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում է ստացել անասնապահության ոլորտում: «Փոքր տարիքից ես հորս հետ եմ եղել, տեսել ու սիրել եմ կենդանիներին», – նշում է Վարսենիկը: Երկու տարի առաջ հայրը մահացավ, և այսօր մոտ 40 կենդանի ունեցող ֆերմայի ողջ պատասխանատվությունն ընկած է երիտասարդ կնոջ ուսերին: «Բոլոր 40 կովերին գիտեմ,  անուն առ անուն: Փոքրերին դեռ անուններ չեմ տվել: Սպասում եմ` մի քիչ մեծանան, կազմավորվեն՝ գույնով, պոզերով, նոր ընտրում եմ համապատասխան անունը: Այս սովորությունը հորիցս եմ ժառանգել: Գիտեմ նաև յուրաքանչյուր կովի բնավորությունը: Զարմանում եմ, երբ տեսնում եմ, որ մարդիկ երբեմն դաժան են վարվում կենդանիների հետ: Ասում են՝ եթե կովին հարվածես, կաթը ներս կքաշվի, ու այդ պահին կաթ չի տա»: Վարսենիկը սիրում է իր կովերին, նրանք էլ առատորեն վարձահատույց են լինում: Կարդալ ավելին

Զ Դիլանյանի և Ռ Դավիդովի հրապարակումները Ավետիս Քալանթարի մասին

Ավետիս Քալանթարի գիտական և մանկավարժական գործունեությունը լայնորեն հայտնի է ոչ միայն Հայաստանում և Ռուսաստանում, այլև արտասահմանյան շատ երկրներում: Նրա անվան հետ են կապված Հայաստանում և Ռուսաստանում կաթնային գործի ոլորտում գիտական հետազոտությունների իրականացումը և հետագա զարգացումը: Դեռևս տակավին երիտասարդ Քալանթարն իրեն բնորոշ խորաթափանցությամբ հասկացել էր, որ հայրենական կաթնային գործը չի կարող զարգանալ առանց տեսական հետազոտությունների և գիտական հենքի ստեղծման: Բարձր կրթվածությունը, լայն մտահորիզոնը, տասը լեզուներին տիրապետելը, գյուղատնտեսական արտադրության առանձնահատկությունների    իմացությունը Ավ. Քալանթարին թույլ տվեցին կաթնային տնտեսության զարգացման հարցերը սերտորեն միահյուսել գյուղատնտեսության այլ ոլորտների հետ: Կարդալ ավելին

Տարեցտարի ավելանում է կենդանի ծնված հորթերի թիվը։ Այս փաստը պայմանավորված է ոչ միայն կովերի բուծման եղանակներով, այլև այն հանգամանքով, որ զգալիորեն բարելավվել են կովերի ծնի պայմանները՝ ապահովելով ավելորդ սթրեսից զերծ միջավայր: Արտադրող ցլի ճիշտ ընտրությունը, ծնին մոտ ժամանակահատվածում պատշաճ կերակրումն ու լավագույն խնամքը երաշխավորում են կովի և հորթի համատեղ կյանքի սահուն սկիզբը։

Ծնի շրջանին մոտ կաթնատու կովերը շատ խոցելի են դառնում։Երբ ծինը դյուրին է անցնում, կովը սկսում է արագ կաթ արտադրել, և լակտացիայի հետ խնդիրներ չեն առաջանում։ Ծնի շրջանի բարդությունները հիմնականում հանգեցնում են հետագա այլ խնդիրների։ Օրինակ, դանդաղ ծնի դեպքում կենդանու արգանդը երկար ժամանակ շփման մեջ է գտնվում արտաքին միջավայրի հետ։ Դա կարող է հանգեցնել վտանգավոր մանրէների ներթափանցմանը կենդանու օրգանիզմ՝ մեծացնելով ընկերքի պահման, որովայնի սպիտակ գծի ախտահարման և արգանդի բորբոքման ռիսկը։ Սա էլ իր հերթին հանգեցնում է սակավ կաթնարտադրության, նյութափոխանակության և պտղաբերության հետ կապված խնդիրների։ Այսպիսով կենդանի, առավել ևս առողջ ծնված հորթը հարթ սկզբի նախապայմանն է հանդիսանում:  Կարդալ ավելին

Շատ երկրներում, ի տարբերություն Հայաստանի, մասնավոր անասնաբուժություն իրականացնում են անասնաբուժական ասոցիացիաների կողմից արտոնագրված անասնաբույժ-մասնագետները, ովքեր իրենց մասնավոր կլինիկաներում սպասարկում են ֆերմերային տնտեսություններին: Մասնագիտացված ասոցիացիաներն ապահովում են շարունակական ուսուցում, ինչպես նաև համակարգում աշխատանքները պետական և այլ օղակների հետ։

Զարգացած երկրներում մասնավոր անասնաբուժությամբ զբաղվող մասնագետները ստանում են շարունակական կրթություն, ինչը բարձրացնում է վերջիններիս մասնագիտական կարողությունները, և իրենք էլ իրենց հերթին կրթում են ֆերմերներին: Այսօր այդ շարունակական կրթության բացակայությունը բերում է գիտելիքի փոխանցման շղթայի խաթարման, ինչը հանգեցնում է ֆերմերների եկամուտների նվազմանը: Կարդալ ավելին

Գյուղատնտեսությունը մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող և մշտական ուշադրություն պահանջող ոլորտ է։ Կարևորելով գյուղատնտեսության դերը յուրաքանչյուր երկրի տնտեսության զարգացման գործում և հիմք ընդունելով տարիներ ի վեր Հայաստանի հետ հաստատված համագործակցությունը, Ավստրիայի կառավարությունը բազմիցս հանդես է եկել տարբեր նախաձեռնություններով և զարգացման ծրագրերով: 2011 թվականից ի վեր ՀՀ Գյուղատնտեսության նախարարության և Ավստրիայի զարգացման գործակալության (ԱԶԳ) միջև ծավալված համագործակցության շրջանակներում իրականացվել են գյուղատնտեսության զարգացմանը նպաստող մի շարք ծրագրեր, որոնցից  է տարածաշրջանային նշանակություն ունեցող «Կենդանիների առողջության կառավարում Հայաստանում և Վրաստանում» ծրագիրը, որն իրականացվում է (CARD) հիմնադրամի կողմից: Անասնաբուժական ծառայությունների կարողությունների բարելավման միջոցով  ծրագիրն ուղղված է աջակցելու Հայաստանի և Վրաստանի գյուղացիական տնտեսություններին կենդանիների առողջության բարելավման, կենդանիների հիվանդությունների կանխարգելման և պահվածքի արդյունավետության բարձրացման հարցում: Կարդալ ավելին

Թամազ Խաչատուրովը զբաղվում է խորհրդատվական աշխատանքով, ուղղորդելով անհատ ձեռնարկատերերին, ինչպես նաև խոշոր թռչնաբուծական և խոզաբուծական ընկերություւներին կենդանիների պատշաճ սնուցման և վերջիններիս համար կերաբաժնի մշակման հարցում։

Երկար տարիներ աշխատել է գյուղատնտեսական կենդանիների կերեր և կերային հավելումներ արտադրող վրացական Նուտրիմաքս ընկերությունում որպես գյուղատնտեսական կենդանիների սնուցման հարցերով խորհրդատու, արտադրության ղեկավար։ Անմիջական մասնակցություն է ունեցել ներկայում շուկայում մեծ համբավունեցող պրեմիքսների և կերերի արտադրության և շուկայահանման գործում։

Հարցազրույց Թամազ Խաչատուրովի հետ Կարդալ ավելին