Հարցազրույց Յոավ Գալի հետ
Դոկտոր Յոավ Գալը գիտելիքի կառավարման ոլորտի առաջատար մասնագետ է: Գիտությունների դոկտորի աստիճանը ստացել է Իսրայելի Նեգև տարածաշրջանի Բեն Գուրիոն համալսարանի Կառավարման դպրոցի կողմից։ Ներկայում իր սեփական ընկերության գլխավոր գործադիր տնօրենն է նաև։ Համատեղում է ակադեմիական փորձը բիզնես գործունեության հետ։ 2004 թվականից ի վեր Դր. Գալը հրատարակել է երկու դասագիրք Իսրայելի քոլեջների ուսանողների համար՝ մեկը վերաբերում է Գիտելիքների կառավարմանը (2012), իսկ մյուսը՝ կառավարմանը Նեոֆեոդալիզմի պայմաններում (2013): Հեղինակ է նաև մի շարք գիտահետազոտական հոդվածների, որոնք տպագրվել են միջազգային, ինչպես նաև իսրայելական գրախոսվող ամսագրերում (Hebrew):
Դր. Գալը հսկայական մասնագիտական փորձ ունի կառավարման, մասնավորապես, գիտելիքների կառավարման ու տնտեսագ իտության բնագավառում։ Զգալի ներդրում ունի միջազգային HAZERA Genetics LTD ընկերության համար երկարաժամկետ քաղաքականության հիմք հանդիսացող տեղեկատվական ենթակառուցվածքների հիմնադրման ոլորտում։ Զբաղվել է ձեռնարկությունների և Իսրայելում, Իսպանիայում, Հոլանդիայում, Դանիայում, Թուրքիայում, Մարոկկոյում, Չինաստանում ու ԱՄՆում վերջիններիս մասնաճյուղերի վերաբերյալ տեղեկատվական պահանջների կառավարմամբ, ինչպես նաև կազմակերպչական գործընթացների նախագծմամբ։
Ագրոմշակույթ – Իսրայելում գյուղատնտեսությունը երեք հիմնական ուղղություն ունի` սննդի և ազգային անվտանգության ապահովում, տեխնոլոգիական արտադրություն, արտահանում: Ձեր կարծիքով, որո՞նք են Իսրայելի գյուղատնտեսության զարգացումն ապահովող երեք առանցքային տարրերը:
Յոավ Գալ – Մեր հաջողության գաղտնիքն այն է, որ խորհրդատվական ծառայությունները, գյուղատնտեսության նախարարությունը, հետազոտական կենտրոնները և ֆերմերները աշխատում են համատեղ:
Խորհրդատվական ծառայության աշխատակիցները պարզապես չեն գնում գյուղեր և ֆերմերներին հանձնարարականներ տալիս: Նրանք մասնակցում են հետազոտական նախագծերին: Խորհրդատվական ծառայության աշխատակիցները ֆերմերների հետ միասին իրականացնում են փոքր հետազոտական մի շարք ծրագրեր, որտեղից ստացված գիտելիքը հետագայում կարող են կիրառել ավելի մեծ նախագծերում: Ուստի, զարգացմանն ուղղված ցանկացած գործունեության մեջ մասնակիցների միջև տեղեկատվության հոսքը շարունակական բնույթ է կրում:
Այսպիսով, այս ամբողջ շղթան կազմված է 4 միավորից՝ Գյուղատնտեսության նախարարության աշխատակիցներ, հետազոտողներ, խորհրդատվական ծառայություն մատուցողներ և ֆերմերներ: Նրանք բոլորը սերտորեն կապված են միմյանց հետ: Լինում են նաև դեպքեր, երբ ֆերմերները մեկնում են արտասահման, այնտեղ հետաքրքիր նորարարությունների են ականատես լինում և վերադառնալուն պես դրա մասին հայտնում են խորհրդատվական ծառայությանը: Այնուհետև նրանք միասին սկսում են մտածել, թե ինչպես կարելի է օրինական դաշտում կյանքի կոչել այդ գաղափարը: Ցուցադրական ֆերմայում գաղափարը ներմուծելուց հետո այն ամբողջությամբ իրականացնելու և հետագայում ամբողջ երկրով մեկ ֆերմերներին ներկայացնելու համար պահանջվում է 46, երբեմն նույնիսկ 1012 տարի: Ուստի, տեղեկատվության հոսքը և գործընթացին բոլոր անդամների մասնակցությունը էական դեր է խաղում հաջողության հասնելու գործում: Ճշմարտությունն այն է, որ Իսրայելում ամեն ինչ չէ, որ կատարյալ է: Մենք ունենք մի շարք խնդիրներ ու դժվարություններ, սակայն, իհարկե, դրանք տարբերվում են Հայաստանում առկա իրավիճակից, քանի որ մենք գտնվում ենք զարգացման ավելի բարձր մակարդակում:
Խորհրդատվական ծառայությունն իրականում Գյուղատնտեսության նախարարության մաս է կազմում: Նախարարությունն ունի երկու հիմնական գործիք: Դրանցից մեկը դրամաշնորհներն են և նորագույն տեխնոլոգիաներին ուղղված ներդրումները, որոնք միտված են ոլորտի զարգացմանը, մյուսը խորհրդատվական ծառայությունն է, որը ֆինանսական միջոցների տրամադրման հետ որևէ առնչություն չունի, սակայն նպաստում է ֆերմերների հմտությունների շարունակական զարգացմանը: Անհրաժեշտ է հիշել, որ ֆերմայի կառավարումը շարունակական գործընթաց է և մշտական ջանքեր է պահանջում: Սա ենթադրում է Գյուղատնտեսության նախարարության կողմից նոր հմտությունների փոխանցումը ֆերմերներին: Սա մեկանգամյա աշխատանք չէ. այն անընդմեջ զարգացում է ապրում: Որքան զարգացած է գյուղատնտեսությունը, այնքան շատ հմտություններ են անհրաժեշտ առկա խնդիրները լուծելու համար: Իրականում, այստեղ որևէ բարդություն չկա. մենք պարզապես ֆերմերին ցույց ենք տալիս, թե ինչպես պետք է արվի տվյալ աշխատանքը, և նա կարող է ինքնուրույն իրականացնել այն:
Կցանկանայի նշել հաջողության հասնելու նաև երրորդ գործոնը, ինչը ես անվանում եմ հաշվառում: Սա ֆերմայում տեղի ունեցող բոլոր իրադարձությունների գրանցումն է մատյանում: Գրանցումներ կատարելը կառավարման հիմնական գործիքն է, քանի որ երբ ֆերմերը տվյալներն արձանագրում է, խորհրդատվական ծառայության աշխատակիցների համար շատ դեպքերում անհամեմատ հեշտ է լինում հասկանալ, թե ինչն է սխալ կամ որտեղ են թաքնված խնդիրները: Ունենալով ֆերմայի գործունեությունն ուսումնասիրելու համար նախատեսված գումարներ և հնարավորություններ՝ տարիների ընթացքում գրանցամատյանը վերածվում է հասարակ, սակայն, միևնույն ժամանակ, օգտակար գործիքի:
Իսրայելում, օրինակ, Գյուղատնտեսության նախարարությունը ֆինանսավորել է համակարգչային շատ պարզ ծրագրի ստեղծումը, որը բավականին ցածր գնով վաճառվում է ֆերմերներին: Այժմ այդ ծրագիրն արժե գրեթե 130160 ԱՄՆ դոլար, ինչը ծիծաղելի գին է ֆերմերների համար: Նրանք այս ծրագրի միջոցով գրանցում են իրենց ֆերմայի տվյալները. որքան ջուր է անհրաժեշտ բույսի համար, ինչ քանակությամբ պետք է պարարտացվեն բույսերը՝ ըստ տարբեր տեղանքների և այլն:
ԱՄ – Ձեր կարծիքով, խորհրդատվական ծառայության, Գյուղատնտեսության նախարարության, հետազոտական կենտրոնների և ֆերմերների համատեղ աշխատանքը բավարա՞ր է գյուղատնտեսության մեջ հաջողության հասնելու համար:
ՅԳ – Հաջողության հասնելու առաջին նախապայմանը մարդկային ռեսուրսն է: Հողատարածքներն ու ջրային ռեսուրսները ոչինչ չարժեն, եթե չկան դրանց վրա աշխատող ճիշտ մարդիկ: Շատ կարևոր է աշխատել մի համակարգում, որն ապահովում է խորքային գիտելիքներ: Այս դեպքում գյուղատնտեսական արտադրության մեջ ներգրավված բոլոր տնտեսությունները, բոլոր պաշտոնյաները, հետազոտողները, խորհրդատվական համակարգում աշխատող անձինք գտնվում են սովորելու շարունակական գործընթացում, ինչի արդյունքում անընդմեջ զարգացում են ապրում, և այս պարագայում ենթակառուցվածքները խոչընդոտ կամ վտանգ հանդիսանալու փոխարեն վերածվում են հնարավորության:
Մենք սովորել ենք, թե ինչպես անապատը խոչընդոտից վերածել առավելության:
Եվրոպա յում գտանք մի շուկա, և մեր առաջին արտա հանումը դեպի այդ շուկան ամբողջովին անապատի արտադրանքի վրա էր հիմնված:
Ձմռանը, երբ ամբողջ Եվրոպայում սառնամանիք է, մեզ մոտ հիանալի եղանակ է, ինչը կատարյալ պայմաններ է ստեղծում բերքի աճեցման համար: Խոչընդոտը վերածե՛ք առավելության: Սա հնարավոր է անել միայն մարդկային ռեսուրսի, եռանդուն մարդկանց միջոցով և, ամենակարևորը, այն մարդկանց, ովքեր հպարտանում են իրենց կատարած աշխատանքով և գիտեն, թե ինչպես համա գործակցել միմյանց հետ: Իհարկե, Իսրայելում նույնպես կան տարաձայնություններ և վեճեր տարբեր մակարդակներում, սակայն, ընդհանուր առմամբ, մենք գիտենք` ինչպես հաղթահարել բոլոր դժվարությունները և շղթայում ներգրավված բոլոր կողմերի համար փոխ շահավետ համագործակցություն հաստատել: Սա, իհարկե, ընդհանուր նկարագիրն է: Մանրամասն ներկ այացնելու դեպքում կտեսնեք, որ ամեն ինչ առավել քան բարդ է, և լուծման հանգելն այդքան էլ դյուրին չէ:
ԱՄ – Ձեր երկրում գյուղատնտեսության ոլորտում կիրառվում են նորարարություններ ու նորագույն տեխնոլոգիաներ: Որքանո՞վ են այդ տեխնոլոգիաներն օգնում հաջողության հասնելու հարցում:
ՅԳ – Երբեմն նորարարությունն ի հայտ է գալիս հետազոտական կենտրոններից, այլ ոչ գյուղատնտեսության նախարարությունից: Խորհըրդատվական ծառայությունը, որը գործում է գյուղատնտեսության նախարարության կազմում, հետազոտական կենտրոններից տեղեկանում է, թե ինչ նորարարություններ են նրանք առաջարկում, այնուհետև դրանք ներկայացնում է ֆերմերներին:
Մյուս տարբերակն այն է, երբ ֆերմերները, աշխատուժի պակաս զգալով, դիմում են հետազոտական կենտրոններին՝ որևէ լուծում ստանալու ակնկալիքով: Այս երկխոսությունը միշտ օգտակար է լինում: Կառավարությունը ոչ միայն հետազոտական աշխատանքներ է իրականացնում, այլև տրամադրում է սուբսիդիաներ և խորհրդատվություն այդ գումարը ճիշտ տնօրինելու վերաբերյալ:
Իրականում, հաջողության գրավականը ո՛չ երկրի մեջ է, ո՛չ էլ համակարգի, այլ այն մարդկանց, ովքեր հպարտ են իրենց կատար ած աշխատանքով և իրենց կոչումով: Իսրայելում ֆերմեր լինելը չի
նշանակում լինել հասարակության ստորին մակարդակում, սա պատվաբեր կոչում է:
Իսրայելում հասարակության միջին շերտը նախընտրում է ապրել գյուղում: Սակայն միևնույն ժամանակ պետք է հիշել, որ մեր երկիրը շատ փոքր է, և քաղաքի ու գյուղական բնակավայրերի միջև հեռավորությունը բավականին կարճ է: Որևէ տեղ հասնելու համար ստիպված չեք 4,5 կամ 6 ժամ մեքենա վարել: Հայաստանում նույնպես սահմանամերձ փոքր գյուղերը կամ քաղաքները կարելի է վերածել գրավիչ վայրերի, և այս դեպքում գյուղական բնակավայրերը չեն բնորոշվի Երևանից ունեցած հեռավորությամբ, այլ լավ կրթություն ստանալու, ինչպես նաև մշակույթին, առողջապահությանը հասանելի լինելու հնարավորություններով: Նշված բոլոր առավելություններն ունենալու դեպքում գյուղացիները քաղաքից այլևս կախում չեն ունենում: Այս նկատառումներից ելնելով՝ Իսրայելում բնակեցրին գյուղական տարածքները:
Այսօր նույնիսկ Տրանսպորտի նախարարության գլխավոր նպատակներից մեկը ենթակառուցվածքների ստեղծումն է, ինչը հնարավորություն շրջաններում բնակվող մարդկանց շատ արագ Նման պայմաններում գյուղական կընձեռի հեռավոր գյուղից քաղաք հասնել: Բնակավայրերը շատերի համար գրավիչ են դառնում, փոխվում է նաև գյուղում ապրելու կարգավիճակը:
ԱՄ – Դուք նշեցիք ֆինանսական օժանդակության կարևորությունն ուղղակի վճարումների, տեխնոլոգիաների ձեռք բերման, արտահանման նպատակով դրամաշնորհների տրամադրման տեսքով. կարո՞ղ եք մանրամասնել, թե կառավարության կողմից ուղղակի սուբսիդավորման կամ օժանդակության ինչպիսի՞ մեխանիզմ եք կիրառել նախորդ 1020 տարիների ընթացքում։
ՅԳ – Առաջին և ամենախոշոր բարեփոխումն իրականացվեց կաթնատու ֆերմաների բնագավառում։ Մենք մասնավոր ֆերմաներին տրամադրեցինք մոտ 500 միլիոն շեկել, որը համարժեք է 200 միլիոն ԱՄՆ դոլարի։
Կարևոր է այն բանի գիտակցումը, որ կողմից ֆերմերներին նախարարության տրամադրվող գումարը չի դիտարկվում որպես սուբսիդիա կամ դրամաշնորհ։
Ո՛չ, սրանք գումարներ են, որոնք հատկացվում են կառավարության՝ ֆինանսների և գյուղատնտեսության նախարարությունների կողմից` փոփոխություն կամ բարելավում իրականացնելու նպատակով։ Օրինակ, եթե գյուղատնտեսության նախարարը ցանկանում է, որ բոլոր ֆերմերներն արտադրեն բարձրորակ կաթ` կիրառելով մեքենայացված կիթ և կաթի որակով պայմանավորված վճարման համակարգ, ապա հարկավոր է առաջնորդվել այս սկզբունքով։ Բացի այդ, նախարարության քաղաքականության համաձայն` գյուղատնտեսության նախարարությունը hավաստիանում է, որ ֆերմաները միջավայրը չենաղտոտելու գոմաղբով, ջրային նստվածքներով կամ այլ նյութերով: Միայն այդ դեպքում են տրամադրվում համապատասխան դրամաշնորհները։
Սակայն մենք նախազգուշացնում ենք նաև, որ եթե ընթացքում խնդիրներ արձանագրվեն, և գրանցվի միջավայրի աղտոտում, ապա ֆերմերները կզրկվեն իրենց բիզնեսից։
ԱՄ – Իսկ միջին հաշվով որքա՞ն է ստանում ֆերմերը այդ 200 միլիոն դոլարից:
ՅԳ – Եթե ներդրումը կազմում է մոտ 7000 շեկել, այսինքն՝ 200 հազար ԱՄՆ դոլար, ապա դրամաշնորհ կտրամադրվի գումարի 40%ի չափով, իսկ ֆերմերների քանակը կազմում է 1200։
ԱՄ – Այսինքն, եթե այդ 1200 ֆերմերներից յուրաքանչյուրը ցանկանա 200 հազար դոլարի ներդրում կատարել որևէ փոփոխություն իրականացնելու նպատակով, ապա կառավարությունը վերջինիս կտրամադրի դրամաշնորհ գումարի 40%ի չափով։ Եթե կաթնատու ֆերմայում աշխատող ֆերմերը պատշաճ կերպով չկիրառի այդ դրամաշնորհը, արդյո՞ք նա պետք է գումարը վերադարձնի։ Ինչպիսի՞ իրավական պահանջներ են գործում այդ դեպքում:
ՅԳ – Նա գումարը միանգամից չի ստանում։ Գումարը տրամադրվում է միայն որոշակի գործողություններ իրականացնելուց հետո։
Այսինքն, նախ պետք է դիմեք գումարը ստանալու խնդրանքով, այնուհետև ընթացակարգի համաձայն ստուգումներ են իրականացվում, որոնց ընթացքում որոշվում է` արդյոք դուք ի վիճակի եք այդ ամենը կատարելու, թե ոչ։ Իսկ գումարը տրամադրվում է միայն գործընթացն իրականացնելուց հետո։
ԱՄ – Գերազանց է։ Դուք նշեցիք, որ կառավարությունը դրամաշնորհ է տրամադրել ջերմոցատերերին, ովքեր Արավա հարթավայրում արտադրում են պղպեղ և վաճառում այն Եվրոպայում և Ռուսաստանում։ Այսպիսով 40% կազմող դրամաշնորհը տրամադրվում է ամենամյա ընդհանուր եկամտի՞, թե՞ վաճառքների կտրվածքով:
ՅԳ – Սովորաբար դրամաշնորհները հիմնվում են ներդրումների վրա։ Պարզապես այս անգամ որոշեցինք բացառություն կատարել, քանի որ ֆերմերները լուրջ խնդրի առջև էին կանգնած։ Ռուբլու արժեզրկմամբ պայմանավորված` ֆերմերները զգալի կորուստներ ունեցան պղպեղը Ռուսաստան արտահանելիս։ Իսկ մեր նպատակն է աջակցել ֆերմերներին, որպեսզի վերջիններս կարողանան զարգանալ և կայանալ։ Դա էր պատճառը, որ առաջին և, գուցե, վերջին անգամ որոշեցինք գումարներ հատկացնել ոչ թե ներդրումներ կատարելու, այլ ներդրանք ձեռք բերելու համար։
Արավա հարթավայրի ֆերմերները բավականին աշխատասեր են, սակայն ֆերմայի շրջանակներից դուրս որևէ զբաղմունք չեն կարող ունենալ։ Մենք նշում ենք, որ պատրաստ ենք գումարը տրամադրել, որպեսզի իրենք կարողանան մեկնարկել գյուղատնտեսական տարին։ Բայց միևնույն ժամանակ նշում ենք, որ պարզապես գումար չենք տրամադրում, քանզի գիտակցում ենք, որ շատերը կարող են այդ գումարը ծախսել գյուղատնտեսությունից զատ այլ նպատակներով, այսինքն` գումարն ուղղվում է որպես ներդրում՝ սեզոնը սկսելու համար։
Ընդհանրապես գյուղատնտես ության ոլորտում անհնար է խոսել կարճաժամկետ պլանների մասին։ Եթե ֆերմերները ստիպված են լինում լքել տարածքը սնանկության պատճառով, ապա նրանք այլևս չեն վերադառնում։ Այսպիսով, ստեղծվ ել էր այնպիսի իրավիճակ, որն ազգային տեսանկյունից կար ող էր աղետաբեր լինել, և մենք որոշեցինք բացառության կարգով պաշտպանել ֆերմերներին։
ԱՄ – Սեմինարների ընթացքում բազմիցս նշել եք, որ համագործակցությունն ու կոոպերատիվները փոքր ֆերմերների հաջողության գրավականն են: Իսկ ինչպե՞ս է վարվում գյուղատնտեսության նախար արությունը համագործակցելու ցանկության, վստահության բացակայության դեպքում:
ՅԳ – Համագործակցելու ցանկության ու վստահության բացակայության դեպքում բոլորը կշարունակեն աշխատել նախկին ոճով։ Բայց այս հարցի պատասխանը, իհարկե, շատ ավելի բարդ է։
Մենք երկար խոսել ենք այս հարցի շուրջ, և ես նշել եմ, որ կոոպերատիվներն ու համագործակցությունը չպետք է սկզբնական փուլում դիտարկվեն հաստափոր ձեռնարկների և գլոբալ մտածողության համատեքստում, քանզի ինչպես ասում են` §նախքան վազել սովորելը քայլել սովորիր¦։ Այսպիսով, կոոպերատիվը հենց սկզբից չպետք է պատասխանատվություն կրի ֆերմերների բոլոր գործողությունների համար, այլ պետք է ունենա հստակ սահմանված գործառույթներ։ Օրինակ, այստեղ երկու խնդրի վրա եմ ցանկանում ուշադրությունս սևեռել, որոնք են՝ որակի ստանդարտները և պահեստավորման` պաղեցման համակարգով հագեցված պայմանները, քանզի մենք արդեն պարզեցինք, որ ներկայիս լուրջ խնդիրներից է բերքահավաքի ընթ ացքում գների անկումը, ինչի արդյունքում ֆերմերները ստիպված են լինում վաճառել մթերքը նույնիսկ ինքնարժեքից ցածր գնով։ Երբեմն պարզապես թողնում են բերքը դաշտում, ինչից հետո գների կտրուկ աճ է արձանագրվում։ Այսպիսով, կոոպերատիվները կարող են կանխել նման իրավիճակի ստեղծումը՝ որակի ստանդարտների, ինչպես նաև պահեստավորման և պաղեցման հարմարությունների ներմուծման շնորհիվ։ Այս ամենը թույլ կտա կանխել երեքչորս օրվա ընթացքում շուկա մուտք գործելու անհրաժեշտությունը, և ֆերմերներն այլևս ստիպված չեն լինի արտադրանքը ցանկացած գնով վաճառել։ Միայն այս երկու պարզ գործողությունների արդյունքում ֆերմերները կկարողանան վստահություն ձեռք բերել։
Վստահությունը քայլ առ քայլ է ձևավորվում, և հնարավոր չէ այն որևէ մեկին պարտադրել։ Կոոպերատիվներ ստեղծելիս նկատի ունեցեք, որ վերջիններս չպետք է ընդգրկեն հազարավոր ֆերմերների, այլ կարող են ունենալ 10, 15 կամ 20 ֆերմեր: Երբեմն ամբողջ գյուղը կարող է ընդգրկվել՝ համընդհանուր վստահության առկայության պարագայում: Այնուհետև կարելի է ընդարձակվել և շեշտը դնել այնպիսի ոլորտների վրա, ինչպիսին են ֆինանսավորումը, վարկավորումը, ներդրանքը և այլ ծառայություններ, որոնք անհրաժեշտ են ֆերմերների դիրքերն ամրապնդելու համար։ Սակայն այս ամենը մեկ օրում չի կարող իրականություն դառնալ: Հարկավոր է սկսել վերնահատվածից։ Վերջինս կհանդիսանա այն շարժիչ ուժը, որը կհամախմբի բոլորին։ Այսինքն, հարկ չի լինի 350000 ֆերմերների հետ աշխատել, ինչը լուրջ ջանքեր է պահանջում։ Ո՛չ, դրա կարիքը չկա։ Յուրաքանչյուր շրջանից ընտրեք 10, 15 լավագույն ֆերմերի, ովքեր պատրաստ կլինեն համագործակցելու միմյանց հետ։ Նրանք ավելի պաշտպանված կլինեն գնային տատանումների պարագայում, և կտեսնեք, որ հաջորդ տարի ևս 50 ֆերմեր կմիանա նրանց։