Եվրամիությունում կաթնամթերքի մեծածավալ սպառումը հիմնականում պայմանավորված է նրանով, որ եվրոպացիները պանիր շատ են սիրում: ԵՄ-ում պանրի արտադրության համար ծախսվում է վերամշակվող կաթի ավելի քան 60 %-ը:

Պանրի համաշխարհային շուկայում Եվրամիությունը առաջատար դիրք է զբաղեցնում: Այն գերազանցում է աշխարհի շատ երկրներին ոչ միայն արտադրության, այլև արտահանման ծավալներով: Վերջին տասնամյակում ԵՄ-ում պանրի արտադրության տեսակարար կշիռը արտադրման համաշխարհային շուկայում տատանվում է 43 – 45%-ի սահմաններում։

* Աղբյուր ՍՈՅՈՒԶՄՈԼՈԿՈ վերլուծական կենտրոն՝ ըստ FAO, USDA տվյալների

Նկ.1. Պանրի համաշխարհային արտադրությունը 2012 թ.

Նախնական տվյալների համաձայն՝ 2013 թվա­կանին ԵՄ-ում արտադրվել է ավելի քան 8,7մլն տոննա պանիր, որը կազմել է 2012 թվականի ծավալի 100,5%-ը:

 

 

Գերմանիան պանիր արտադրող խոշորագույն երկիրն է ոչ միայն Եվրոպայում, այլև ամբողջ աշխարհում: Այն արտադրում է մոտ 600 տեսակ պանիր և համարվում է պանիր արտահանող և ներկրող առաջատար երկիր: Գերմանիան արտադրության ծավալներով գերազանցում է Ֆրանսիային, այն դեպքում, երբ Ֆրանսիայում ավելի բարձր է պանրի արտահանումից ստացվող եկամուտը: Ֆրանսիական յուրաքանչյուր բնակավայր ունի իր պանրատեսակը և պատրաստման անկրկնելի բաղադրատոմսը:

Ժամանակակից պանրագործության ոլորտում նկատելի է երկու հիմնական տենդենց՝ մի կողմից ակտիվորեն զարգանում է զանգվածային պահանջարկ ունեցող պանրատեսակների խոշոր արդյունաբերական արտադրությունը, մյուս կողմից աստիճանաբար ավելի մեծ ճանաչում են գտնում էկոլոգիապես մաքուր շրջաններում արտադրված §պրեմիում¦ նշան ունեցող ֆերմերային պանրատեսակները:

Զարմանալի չէ, որ ոչ միայն Ֆրանսիայում, այլև մյուս եվրոպական երկրներում պանիրն արդեն վաղուց դադարել է դիտարկվել որպես սոսկ սենդվիչի բաղադրամաս:

ԵՄ առանձին տարածաշրջաններում ավանդական պանրատեսակներից շատերի արտադրությունը  պաշտպանված է օրենքով: Գյուղատնտեսական օրենսդրության այս տեսակն առաջին անգամ նախաձեռնեցին և կիրառեցին ֆրանսիական հայտնի §Ռոկֆոր¦ պանրի արտադրողները: 1992 թվականին Եվրամիության հանձնաժողովը օրենք ընդունեց առանձին սննդային արտադրանքների մակնշման վերաբերյալ՝ նպատակ ունենալով պայքարել ոչ բարեխիղճ արտադրողների դեմ,  ովքեր կեղծում են պանիրը՝ արտադրելով տվյալ մթերքի նմանակը, որը կարող է ունենալ  այլ որակական կամ համային հատկանիշներ: Այս հանգամանքը հանգեցնում էր անհիմն մրցակցության և որակազրկում իրական մթերքը: Մթերքի մակնշման համար ընդունեցին երեք տարբերանշան՝ անվանման պաշտպանության նշանը, աշխարհագրական ծագման պաշտպանության նշանը և մթերքի ավանդականության երաշխիքի նշանը:

Վերոնշյալ օրենքի համաձայն՝ պաշտպանության տակ գտնվող պանրի տեսականին տարեցտարի աճում է: 2009 թվականին հրատարակված պաշտպանության տարբերանշաններ ունեցող մթերքների առաջին նկարազարդ կատալոգ-տեղեկատուն՝ Qualigeo Atlas-ը (Քվալիգեո աթլաս) պարունակում է 876 անվանում, որոնց 1/3-ը կազմում են պանրատեսակները:

Քանի որ Qualigeo Atlas-ում ընդգրկված պանրատեսակները սննդամթերքի մակնշման վերաբերյալ օրենքի ընդունման պահին արդեն արտադրվում էին նաև այլ տարածաշրջաններում, որոշում ընդունվեց փոխել դրանց անվանումները: Այդպես առաջացավ գերմանական §Մոցարելլան¦ §Էդամերը¦, իսկ §Պարմեզան¦ պանիրը, որն արտադրվում է Իտալիայի տարբեր տարածաշրջաններում, վերանվանվեց §Պարմիջանո-Ռեջանոյի¦։

Ամեն տարի աշխարհում արտահանվում է մոտ 5,5մլն տոննա պանիր: Խոշորագույն արտահանող է համարվում ԵՄ-ն արտահանման նրա բաժինը կազմում է մոտ 73-744, սակայն պանրի մեծ մասը սպառվում է ԵՄ երկրներում: 2013 թվականին արտաքին շուկա է դուրս բերվել 795 հազար տոննա պանիր՝ արտադրության ընդհանուր ծավալի մոտ 9%-ը:

Աղբյուր՝ USDA FAS, GTIS 2014 թ.՝ USDA FAS-ի կանխատեսումների հիման վրա

 

Եվրոպական երկրներից Իռլանդիան և Նիդերլանդներն են, որ արտահանում են արտադրվող պանիրը: Ամեն տարի նրանք արտահանում են համապատասխանաբար և 75 պանիր: Համեմատության համար նշենք, որ Ֆրանսիայում այդ ցուցանիշը կազմում է 35:

ԵՄ երկրներից խոշորագույն արտահանողներն են՝

  • Գերմանիան՝ ավելի քան 1 մլն տ,
  • Նիդերլանդները՝ 682 հազար տ,
  • Ֆրանսիան՝ 640 հազար տ,
  • Իտալիան՝ 275 հազար տ,
  • Դանիան՝ 263 հազար տ,
  • Իռլանդիան՝ 180 հազար տ:

ԵՄ երկրներում 1 շնչի հաշվով պանրի օգտագործումը ամենաբարձրն է աշխարհում և շարունակում է դանդաղորեն աճել՝ տարեկան միջինը կազմելով 0,5: Հայաստանում 2013 թվականին պանրի սպառումը մեկ շնչի հաշվով կազմել է 6,1կգ, իսկ Եվրասիական տնտեսական միության մնացած երկրներում պանրի սպառման շուկայի պատկերը հետևյալն է՝ Ռուսաստան – 6,1կգ, Բելառուս – 4,3կգ, Թուրքմենստան – 2,6կգ, Ղազախստան – 2,5կգ, Տաջիկստան – 2,3կգ, Ուզբեկստան – 0,7կգ, Ղրղզստան – 0,6կգ:

2015 թվականին ԵՄ-ն չեղյալ կհայտարարի կաթի արտադրության համար նախատեսված քվոտաները: Իռլանդիայում, Նիդերլանդներում, Դանիայում, ինչպես նաև Գերմանիայի առանձին տարածաշրջաններում և Ֆրանսիայում գյուղատնտեսական սննդամթերք արտադրողները կարող են ավելացնել կաթի արտադրությունը 15-ից մինչև 50-ով: Նման ցուցանիշների հնարավոր կլինի հասնել 2015 – 2020 թվականն ընկած ժամանակահատվածում: Չոր, յուղազուրկ կաթի և սերակարագի համաշխարհային պահանջարկի աճը չի նշանակում, որ ԵՄ-ն արմատապես կվերափոխի կաթի վերամշակման  համակարգը և չի ավելացնի պանրի արտադրությունը:

ԵՄ-ում պանրի շուկան փոփոխությունների է ենթարկվում: Այստեղ մրցակցային պայքարում կարող են գոյատևել միայն նրանք, որոնք սպառողին առաջարկում են ավելին, քան ծավալն է և մատչելի գինը: Պանրագործներն արդեն վերանայում են ավանդական բիզնեսմոդելները և մշակում նոր ռազմավարություն, քանի որ նույնիսկ այսպիսի բարձր մրցակցության և փոփոխական շուկայի պայմաններում գոյություն ունեն արտադրության հետագա աճի և արդյունավետության պահպանման տարբերակներ: Ռազմավարության տարբերակների շարքում կարելի է առանձնացնել հետևյալները՝

  • շուկայում արտադրական արդյունավետության և շուկայավարման պայմանների բարելավման նպատակով դիրքորոշման  ամրապնդում,
  • նոր պանրային բաղադրիչների մշակումը այն հաճախորդների համար, ովքեր հալեցված պանիրն օգտագործում են տարբեր կերակրատեսակների մեջ, օրինակ՝ պիցցա, սենդվիչ, նախուտեստ, սոուսներ պատրաստելիս,
  • ԵՄ սահմաններից դուրս գտնվող երկրներում պահանջարկի աճի խթանում արտահանման հատուկ միջոցառումներով՝ հաշվի առնելով արտահանող երկրներում դրանց սպառման առանձնահատկությունները:

Համաշխարհային առաջատար կազմակերպությունների FAO, OECD, EU բոլոր կանխատեսումները մատնանշում են կաթնամթերքի պահանջարկի բարձրացում ամբողջ աշխարհում: Սպառման աճ սպասվում է հիմնականում ասիական երկրներում, ինչը լավ հեռանկարներ է խոստանում ԵՄ-ում պանրի արտադրական ծավալների աճի համար: Արտահանումը հետզհետե դառնում է եվրոպական պանրագործների աշխատանքի առաջնահերթ ուղղություններից մեկը:

 

Հեղինակ՝ Անդրեյ Արաքսյանց՝ սննդի որակի կառավարման մասնագետ,

Տատյանա Ռիբալովա՝§СОЮЗМОЛОКО¦ վերլուծական կենտրոնի տնօրեն,

Սկզբնաղբյուր՝ §СЫРОДЕЛИЕ И МАСЛО­ДЕЛИЕ¦ ամսագիր, թիվ 3, 2014թ.