«Որպես տնտեսական և քաղաքական միավորում` Եվրոպական Միությունը ձևավորվել է 1993 թվականին: Ներկայում դրա կազմի մեջ է մտնում 28 երկիր (2013 թվականին ԵՄ–ի անդամ դարձած Խորվաթիան վիճակագրության մեջ դեռևս ներառված չէ): Առաջին անգամ կաթի արտադրության քվոտաները սահմանվեցին 1984 թվականի ապրիլին, երբ Եվրոպական տնտեսական համայնքը, որը նախորդում էր Եվրամիությանը, միավորեց տասը պետություն: Կաթի արտադրության սահմանափակումը հարկադրված միջոց էր…¦
Քվոտաների պատմությունը
Կաթնային անասնապահության զարգացման գործում իներցիայի ուժը շատ մեծ է: 1970-ականներին կաթնային նախրի հետ տարվող նպատակաուղղված աշխատանքը, մարգագետնարոտային տնտեսության կատարելագործումը, հում կաթի գնադրման ճկունությունը նպաստեցին կովերի մթերատվության արագ բարձրացմանը: Սա համընկավ այն շրջանի հետ, երբ սերուցքային կարագի փոխարեն գնորդները սկսեցին ակտիվորեն օգտագործել բուսական յուղ և մարգարին: Կաթի կայուն ավելցուկները դարձան մեծ խնդիր, քանի որ հում կաթն անհնար էր պահեստավորել:
Անհրաժեշտություն առաջացավ կարգավորել Եվրամիության երկրների, ինչպես նաև շուկայական տնտեսություն ունեցող այլ պետությունների կաթի արտադրությունը:
Ժամանակ առ ժամանակ նման խնդիրներ առաջանում են նաև Հայաստանում, երբ, կաթնամթերքի գների բարձրացման պատճառով, նվազում է պահանջարկը: Սակայն նման սրությամբ, ինչպես դա տեղի է ունենում Եվրոպայում, Հայաստանում այդ խնդիրները չեն ծագում. հայրենական անասնապահությունը գտնվում է զարգացման այլ փուլում, և մենք մշտապես մտահոգված ենք, ընդհակառակը, հումքի սակավությամբ:
Բարդ է կարգավորել կաաթի ոլորտը վերջինիս արտադրության չընդհատվող բնույթի պատճառով։ Դրանով է պայմանավորված բազմակողմանի կարգավորման անհրաժեշտությունը: Սկզբում Եվրամիությունում արտադրության ծավալները փորձում էին կարգավորել գնային բարդ մեխանիզմի, սուբսիդիաների և հարկերի օգնությամբ: Սակայն այդ միջոցների հանրագումարն անգամ չլուծեց հիմնախնդիրը: Ուստի որոշում կայացվեց համակարգ ներմուծել ոչ շուկայական մեխանիզմ` քվոտաներ սահմանել կաթի արտադրության համար, այսինքն` արտադրությունը սահմանափակել ուղղակի վարչարարությամբ: Ենթադրվում էր, որ քվոտաները կգործեն մինչև 1989 թվականը, սակայն հետագայում այդ ժամկետը երկարաձգվեց մինչև 2015 թվականը:
1981-1983 թվականներին պետության համար քվոտաների չափը սահմանվել էր առավելագույն տարեկան արտադրության մակարդակով` գումարած 1%: Սահմանված քվոտաներից բարձր կաթ արտադրելու դեպքում երկրները պարտավոր էին վճարել, այսպես կոչված, համատեղ պատասխանատվության հարկ: Գյուղատնտեսության ազգային նախարարությունները բաշխում էին քվոտաներն իրենց ֆերմերների միջև: Քվոտաները գերազանցելու դեպքում կարգազանց ֆերմերները վճարում էին համատեղ պատասխանատվության հարկ: Ընթացիկ տարում Իռլանդիայում ԵՄ-ի ստանդարտներին համապատասխանող կաթի բազային արժեքը 0,38 եվրո է կազմում, իսկ քվոտայից բարձր արտադրված յուրաքանչյուր լիտրի դիմաց վճարվում է հավելյալ 0,29 եվրո: Հավաքագրված հարկերը ծախսվում են ներքին շուկան կայունացնելու, ԵՄ-ի սահմաններից դուրս իրացման շուկաներն ընդլայնելու, արտադրանքի որակը բարձրացնելու և տեսականին հարստացնելու նպատակով:
կաթի քվոտաների բաշխման հիմքը ֆերմերի հողամասի մակերեսն է Օրենքով սահմանված է, որ ֆերմերները կարող են սակարկել քվոտաներն իրար մեջ՝ պայմանով, որ երկրում կպահպանվի ընդհանուր քվոտան:Քվոտաների բաշխման հիմք էր կազմում ֆերմերին պատկանող հողամասի մակերեսը: Եթե ֆերմերը որոշում է ընդլայնել իր գործը, ապա նոր հողի գնման կամ վարձակալության հետ մեկտեղ նա ձեռք է բերում լրացուցիչ քվոտա, որն ուղիղ համեմատական է ձեռք բերված հողամասի մակերեսին
Կաթի արտադրությունը Եվրոպայում”
Երկիր | Կաթի արտադրությունը հազ. տ | Կովերի գլխաքանակը, հազ. |
ԵՄ-27 | 151221 | 22602 |
Բելգիա | 3151 | 511 |
Բուլղարիա | 1126 | 305 |
Չեխիայի Հանրապետություն | 2736 | 374 |
Դանիա | 4880 | 579 |
Գերմանիա | 30301 | 4188 |
Էստոնիա | 692 | 96 |
Իռլանդիա | 5556 | 1036 |
Հունաստան | 757 | 130 |
Իսպանիա | 6488 | 798 |
Ֆրանսիա | 25116 | 3664 |
Իտալիա | 11299 | 1519 |
Կիպրոս | 156 | 24 |
Լատվիա | 842 | 164 |
Լիտվա | 1782 | 350 |
Լյուքսեմբուրգ | 292 | 45 |
Հունգարիա | 1712 | 248 |
Մալթա* | – | 6 |
Նիդերլանդներ | 11851 | 1504 |
Ավստրիա | 3307 | 527 |
Լեհաստան | 12414 | 2446 |
Պորտուգալիա | 1919 | 242 |
Ռումինիա | 4075 | 1154 |
Սլովենիա | 602 | 109 |
Սլովակիա | 928 | 154 |
Ֆինլանդիա | 2301 | 282 |
Շվեդիա | 2850 | 348 |
Միացյալ Թագավորություն | 14088 | 1800 |
* Տվյալները բացակայում են: Արտադրության ծավալը շատ փոքր է:
Աղբյուրը` Եվրոստատ:
Աղբյուրը`Եվրոստատ:
ԵՄ-27` 2011 թ. մեկ կովի միջին կաթնատվությունը, կգ: 2011 թ.-ին ԵՄ–ում, միջին կաթնատվությունը մեկ կովի հաշվով կազմել է 6693 կգ (2001 թվին` 5585 կգ), ընդ որում` լավագույն և վատթարագույն ցուցանիշների միջև տարբերությունը 4669 կգ է կազմել (նկ. 1): Համեմատության համար ասենք, որ Ռուսաստանում 2011 և 2012 թվերին այդ ցուցանիշը կազմել է, համապատսախանաբար, 4306 և 4521 կգ, իսկ Հայաստանում՝ 2206 և 2182 կգ:
Աղբյուրը` Եվրոստատ
ԵՄ-27` կաթի համախառն արտադրության առումով առաջատար երկրների տեսակարար կշիռը: Թեև կաթ արտադրում են Եվրամիության բոլոր պետությունները, սակայն դրանցից միայն 15-ն է կենտրոնացված կաթի Արտադրական ծավալներով առաջատար են Գերմանիան և Ֆրանսիան, որոնք Մեծ Բրիտանիայի, Նիդերլանդների, Իտալիայի և Լեհաստանի հետ միասին արտադրում են հում կաթի ամբողջ ծավալի գրեթե 70 %-ը
Չնայած քվոտաների առկայության, կուտակվում էր մեծ քանակությամբ կաթի ավելցուկ: Կաթի արտադրությունն ավելացնելու անհրաժեշտություն ծագեց միայն մեկ անգամ` 2008 թվականին, երբ համաշխարհային շուկայում առաջացավ կաթնամթերքի դեֆիցիտ և շեշտակի գնաճ: Պարզ դարձավ, որ Եվրամիության արտադրողները ի վիճակի չեն իսկույն ավելացնելու ստացվող կաթի ծավալները, քանի որ ֆերմերների մեծ մասն աշխատանքը կազմակերպել էր ըստ սահմանված քվոտաների: Մինչ հարցը կլուծվեր, դեֆիցիտը վերացավ. այդուհանդերձ, որոշվեց 2009-2013 թվականներին կաթի արտադրությունն ավելացնել տարեկան 1%-ով: Այդ ավելացումը հիմնավորում էին դեպի քվոտաների լիակատար վերացում սահուն անցում կատարելու անհրաժեշտությամբ:
Քվոտայի թերությունները
Սպառողը ստիպված է կաթնամթերքի համար վճարել ավելի բարձր գին, քան քվոտաների համակարգի բացակայության դեպքում էր:
- Կաթի արտադրության ծավալների արհեստական կրճատման պատճառով տուժում են պանրի եվրոպական արտադրողները:
- Եվրամիության շուկայում գների բարձրացումը խթանում է լրացուցիչ կաթնամթերքի ներմուծումանը, որի վաճառքից ստացված միջոցները բաժին են հասնում օտարերկրացիներին:
1984 թ.-ին, երբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) 10 անդամ երկրների համար հաստատվեցին քվոտաները, վերամշակվեց 104 մլն տ կաթ: 1997 թվականին այդ ծավալը կրճատվեց մինչև 93 մլն տ: 2011 թվականին Եվրամիության անդամ բոլոր 27 պետությունները արտադրեցին 136 մլն տ խոշոր եղջերավոր անասունի վերամշակված կաթ: Այս չոր թվերի հետևում սոցիալական և էկոլոգիական փոփոխությունների մի ամբողջ պատմություն է այն մասին, թե ինչպես ողջ Եվրոպան զանգվածաբար հրաժարվեց կաթնային անասնապահությունից: Միայն վերջին հինգ տարում Եվրոպայում փակվեց 350 հազար կաթնային ֆերմա: Քվոտան ֆերմերների թվի կրճատման միակ պատճառը չէր, սակայն այն վճռորոշ գործոններից մեկն էր:
Քվոտաների վերացումը
Ի՞նչ տեղի կունենա Եվրամիությունում քվոտաների վերացումից հետո: Եվրոպական փորձագետներն այս հարցին միանշանակ պատասխան չեն տալիս: Այս առումով կա մի կարևոր փաստ. կաթի արտադրության սահմանափակումները կմնան ուժի մեջ, եթե նույնիսկ վերացվեն քվոտաները: Համաձայն, այսպես կոչված, «Կաթնային փաթեթում» (Milk Package) ամրագրված միջոցների` 2020 թվականին մեկ երկրում արտադրված կաթի ծավալը չպետք է լինի ավելին, քան 3,5%-ը, միևնույն ժամանակ այն չպետք է գերազանցի ԵՄ-ում արտադրված կաթի ընդհանուր ծավալը կամ ազգային արտադրության 33%-ը: Լյուքսեմբուրգի, Մալթայի և Կիպրոսի համար, որտեղ կաթի արտադրությունը չի գերազանցում 500 հազար տոննան, չափաքանակը սահմանված է ազգային արտադրության 45%-ի մակարդակով: Այդ սահմանափակող միջոցներն ուղղված են շուկայում կաթ արտադրողների իշխանության ամրապնդմանը:
կաթի արտադրության սահմանափակումները կմնան ուժի մեջ, եթե նույնիսկ վերացվեն քվոտաները
Ինչպես ցանկացած հարկադիր կարգավորում, այնպես էլ երեք տասնամյակի ընթացքում գործող քվոտաների համակարգը էապես աղճատեց շուկայի պատկերը: Այս հանգամանքը ուղղակիորեն դժվարացրեց ապագա իրավիճակի կանխատեսումը: Որոշ պետություններ ամենայն հավանականությամբ կարող էին արտադրել ավելի շատ կաթ, քան թույլատրված էր քվոտաներով, մասնավորապես` Իտալիան, Ավստրիան և Իռլանդիան: Հակառակ դրան` այլ երկրներ քվոտաների շնորհիվ կարողացան ավելացնել իրենց մասնաբաժինը Եվրամիությունում արտադրվող հում կաթի ընդհանուր ծավալում: Ազատ մրցակցային շուկայում նրանք դժվար հասնեին այսպիսի արդյունքի:
Քվոտաների վերացումը կնպաստի երկրների միջև արտադրության վերաբաշխմանը, իսկ երկրի ներսում` վերակազմավորմանը: Դրանից հետո ավելի կարագանա համախմբման միտումը ինչպես կաթի արտադրության, այնպես էլ վերամշակման ոլորտներում: Էժան հումքի այնպիսի մատակարարներ, ինչպիսիք են Գերմանիան և Ֆրանսիան, կարող են շուկային առաջարկել ավելի մեծ քանակությամբ հում կաթ և դրա վերամշակումից ստացված արտադրանք: Շատ բան կախված կլինի համաշխարհային շուկայում տիրող իրավիճակից, ինչպես նաև այն երկրներից, որոնք մտադիր են մոտ ապագայում մտնել ԵՄ-ի կազմի մեջ: Այսօր եվրոպայում ֆերմերներին մտահոգում է, այն հանգամանքը, որ քվոտաների վերացումից հետո նրանք ստիպված կլինեն արտասահմանյան շուկաներում մրցակցել այն երկրների հետ, որտեղ չէին կիրառվում արտահանման քվոտաներ, ինչպես այդ արվում էր Եվրամիությունում: Նրանց մոտ տագնապ է առաջացնում այն փաստը, որ իրենք չեն դիմանա մրցակցությանը:
Քվոտաները, Հայաստանը ու Եվրասիական տնտեսական միությունը
Այն ժամանակ, երբ Եվրոպայում պատրաստվում են ավելացնել կաթի արտադրությունը, մեզ անհրաժեշտ է լրջորեն նախապատրաստվել եվրոպական քվոտաների վերացմանը: Թեև կաթնամթերքի տեսանկյունից եվրոպացիներն առավել հեռանկարային են համարում Չինաստանի և Ռուսաստանի շուկաները, բացառված չէ, որ Հայաստանում նույնպես ներկրվող կաթնամթերքի ծավալները շեշտակիորեն աճեն: Առաջին հերթին պետք է ակնկալել էկոնոմ դասի կաթնամթերքի ներհոսք: Զսպող գործոն, թերևս, կարող է դառնալ Հայաստանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ), որտեղ կսկսեն կիրառվել մաքսային նոր տուրքեր: ԵԱՏՄ-ի հիմնական նպատակը միասնական մաքսային տարածքի ստեղծումն է, որի սահմաններում չեն կիրառվում տնտեսական բնույթի մաքսային սակագներ և սահմանափակումներ` բացառությամբ պաշտպանողական, հակագնացման (հակադեմպինգային) և փոխհատուցման հատուկ միջոցների: Տվյալ նպատակին հասնելը հնարավոր դարձավ միացյալ մաքսային սակագին և երրորդ երկրների հետ արտաքին առևտրի կանոններ սահմանելուց հետո:
<table>
Երկիր | Արտահանում | Ներկրում | Սալդո |
Ռուսաստան | 324.407 | 4.514.536 | -4.190.129 |
Բելառուս | 2.294.063 | 76.588 | 2.217.475 |
Ղազախստան | 18.038 | 262.770 | -244.732 |
ԵԱՏՄ | 2.636.507 | 4.853.893 | -2.217.386 |
Հայաստան | 2.067 | 39.545 | -37.478 |
Աղբյուրը` ՌԴ ԴՄԾ, Բելստատ, ՂՀՎԳ, ՀՀ ԱՎՃ
Կաթնամթերքի արտաքին առևտրի հիմնական ցուցանիշները 2013 թ., հազ. ԱՄՆ դոլար: ԵԱՏՄ անդամ երկրները ստիպված եղան լուծել բազում խնդիրներ նաև կաթի շուկայում, թեև շատ հարցեր մնացին առկախ: Խնդիրների մեծ մասի պատճառն այդ երկրների կաթնային արդյունաբերության, հատկապես կաթնային անասնապահության զարգացածության, տարբեր մակարդակն է: ԵԱՏՄ–ի կաթի շուկայի արտաքին առևտրի հետ կապված գործարքների 35 տոկոսը բաժին է ընկնում արտադրանքի արտահանմանը, մնացած 65-ը` ներկրմնանը: Պատահական չէ, որ Ռուսաստանում, Ղազախստանում, Հայաստանում և ԵԱՏՄ–ում, ամբողջությամբ վեցրած, կաթնամթերքի վաճառքի արտաքին առևտրի հաշվեկշիռը (սալդոն) բացասական է:
Հայաստանում կաթնամթերքի վաճառքի արտաքին առևտուրը տեսանելի ապագայում կկրի զգալի փոփոխություններ, երբ 2015 թվականին սկսեն կիրառվել վերջնական միացյալ մաքսատուրքեր: Դրանք բավականին ցածր են ներկայում գործող տուրքերից, ինչը, անկասկած, կակտիվացնի արտաքին առևտրային գործունեությունն ի հաշիվ Ռուսաստանից և Բելառուսից իրականացվող ներկրումների և Հայաստանից՝ արտահանումների:
Արտասահմանյան մամուլի
նյութերի հիման վրա կազմեց
Անդրեյ Արաքսյանցը