ԿԱԹԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ ԹՎԵՐԻ ԼԵԶՎՈՎ
Համաշխարհային կաթնարտադրությունը վերելք է ապրում: Եթե 2013 թվականին այն կազմել է 765 մլն տ, որը 1,5%-ով գերազանցում է 2012 թվականի արդյունքերը, ապա 2017 թվականին այդ ցուցանիշը կարող է գերազանցել 794մլն տ: Վերջին 15 տարիների ընթացքում կաթի համաշխարհային արտադրության տարեկան աճի միջին տեմպը կազմել է մոտ 2%:
Աղբյուր՝ ՄԱԿի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպություն (FAO, 2013թ․)
Կաթի համաշխարհային արտադրությունը՝ 1998-2013 թ.թ. մլն/տ
Ասիական երկրներն արտադրում են կովի կաթի 28%–ը, իսկ Եվրամիությանը (ԵՄ) բաժին է ընկնում 24%–ը: Մնացած ծավալները բաշխվում են հետեւյալ կերպ.
Եվրոպական երկրները առանց ԵՄ-ի` 9%,
Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկա` 18%,
Հարավային Ամերիկա՝ 11%,
Աֆրիկա՝ 5%,
Օկեանիա՝ 5%:
Մոտ ապագայում կաթի արտադրության առաջատարը կդառնա ասիական տարածաշրջանը, իսկ արտադրության ամենամեծ աճը կգրանցվի Հնդկաստանում և Չինաստանում, ինչպես նաև Բրազիլիայում, որն արդեն առաջ է անցել Ռուսաստանից: Սակայն չի կարելի անտեսել նաև ԵՄ-ն, որտեղ 2015 թվականին կաթի արտադրության համար քվոտաները չեղյալ կհայտարարվեն :
2012 թվականի տվյալներով Ռուսաստանը կաթի բոլոր տեսակների արտադրությամբ զբաղեցնում էր 7-րդ տեղը: Ի տարբերություն առաջատար երկրների, որտեղ կաթի արտադրությունը հատզհետե ավելանում է, Ռուսաստանում այն շարունակում է նվազել:
Աղբյուր՝ Կաթի համաշխարհային ֆեդերացիա
(IDF, 2012 թ.)
Կաթի արտադրության առաջատարներն են Եվրոպական միությունը և Միացյալ Նահանգները, ասիական երկրներից՝ Հնդկաստանը, Չինաստանը և Պակիստանը։
Գնի տեսանկյունից՝ խմելու կաթը ամենամատչելի կաթնամթերքն է: Կաթի և կաթնամթերքների օգտագործման ծավալը շատ դեպքերում կախված է բնակչության եկամուտից: Նրանք, ում եկամուտներն ավելանում են, սկսում են ավելի հաճախ գնել վերամշակված կաթնամթերք, հիմնականում կարագ, պանիր և յոգուրտ: Համաշխարհային առողջապահության կազմակերպության տվյալներով կաթի և կաթնամթերքի օգտագործման իդեալական չափաքանակը տարեկան 260-270կգ-ն է: Եթե զարգացած երկրները մոտենում են այդ ցուցանշին, սպառելով մեկ շնչի հաշվով 245կգ, ապա զարգացող երկրներում օգտագործման մակարդակը կազմում է միայն 66,5կգ: Հայաստանում մի հոգին տարեկան սպառում է 234,4կգ, որը նախորդ տարվա համամատությամբ աճել է 1,8%–ով:
*Աղբյուր՝ PZ.Comtrade, 2012թ.
Հինգ խոշորագույն արտահանող երկիր վերահսկում են կաթնամթերքի 77%-ը, իսկ 7 երկրի բաժին է հասնում արտահանման 81%-ը: Կաթնամթերք արտահանող խոշոր երկրների թվում է նաև Բելառուսի Հանրապետությունը, որի արտահանած կաթնամթերքի բաժինը 2012 թվականի համաշխարհային առևտրում կազմել է 4%:
2013 թվականին, երբ չոր կաթի նկատմամբ պահանջարկը մեծացավ, եվրոպական բազմաթիվ վերամշակողներ պանրի արտադրության ավանդական մեթոդով վերամշակման համար նախատեսված կաթի մի մասն ուղարկեցին չորացման: Չնայած դրան՝ կաթի ամենամեծ ծավալները դեռևս տրամադրվում են պանիրների արտադրությանը:
Պանիրների ներմուծման ծավալների փոփոխությունը առաջատար արտահանող երկրներում 2012 թվականի (համեմատություն 2011 թվականի տվյալների հետ)
Պանիրների ամենախոշոր ներմուծողն աշխարհում համարվում է Ռուսաստանը: Մինչեւ վերջերս, նախքան քաղաքական նկատառումներով ԵՄ-ից արտադրանքի ներկրման վրա էմբարգոյի կիրառելը, պանրի ներկրման աճի տեմպերը Ռուսաստանում կազմում էր 12%: Պանիր ներկրող երկրների շարքում հաջորդը Ճապոնիան է, որը ներկրում է Ռուսաստանից 2 անգամ ավելի քիչ պանիր:
Պանիր ներկրող առաջատար 10 երկրներից միայն ԵՄ-ում ծավալները մնացին 2011 թվականի մակարդակի վրա, այն դեպքում, երբ մյուս երկրներում ներկրումների աճը տատանվում է 2-ից մինչև 39%-ի սահմաններում: Հայաստանում պանրի ներկրումը 2013 թվականին կազմել է 1,24 հազար տոննա, իսկ 2012 թվականի համեմատ ավելացել 18%-ով:
*Աղբյուր՝ ArmStat-ի տվյալները
Հայաստանում չմշակված կաթի միջին գները. դրամ/լիտր: Հայաստանում վերջին 5 տարիների ընթացքում ֆերմերներից գնվող կաթի միջին գինն աճել է 54%-ով: Եթե 2009 թվականին այն կազմել է միջին հաշվով 105 դրամ մեկ լիտրի դիմաց, ապա 2014 թվականին այն արդեն 162 դրամ է և գնի աճի միտում է նկատվում: Ձմռանը գրանցվեց գնի կտրուկ աճ՝ մինչև 200-220 դրամ՝ մեկ լիտր կաթի դիմաց:
Հայաստանը գտնվում է այն երկրների շարքում, որտեղ հում կաթի գներն ավելի ցածր են, քան արտահանող երկրներում` 40-48 դոլար 100կգ-ի դիմաց: 2014 թվականի հունվարին հում կաթի միջին գինը կազմել է 57,46 դոլար 100կգ-ի դիմաց, իսկ փետրվարին՝ 57,07 դոլար 100կգ-ի դիմաց:
*Աղբյուր՝ IDF National Committees, European Commission, AMI
Չմշակված կաթի միջին գները՝ ըստ արտադրողների, դոլար/100կգ
Հայաստանում կաթի ինքնարժեքը բարձր է, շահութաբերությունը` ցածր, իսկ որակը` ոչ բավարար: Այսօրվա դրությամբ անհրաժեշտ է կաթնարդյունաբերության ճյուղի զարգացման երկարաժամկետ ռազմավարություն մշակել, որը կբավարարի կաթի շուկայում ներգրավված հում կաթ արտադրողների, վերամշակողների և արդեն պատրաստի արտադրանքը սպառողների պահանջները։
Արտասահմանյան մամուլի նյութերի
հիման վրա կազմեց Անդրեյ Արաքսյանցը