- Հողի առանց վարի մշակումը բացառում է գութանի օգտագործումը եւ դիտարկում խոտհարքի մնացորդներն ու մոլախոտերը որպես թանկարժեք ռեսուրս»
- Հողի առանց վար մշակման վիճակագրություն¦
Եթե 1999 թվականին առանց վար կամ զրոյական վարով հողագործությունը աշխարհում կիրառվել է 45 մլն հա տարածքի վրա, ապա 2003-ին այն կազմել է մինչեւ 72 մլն հա, իսկ 2009 թվականի դրությամբ հասել է 111 մլն հա, աճելով տարեկան 6 մլն հա-ով:
Հարավային Ամերիկան առաջիններից էր, որ որդեգրեց այս տեխնոլոգիան: Այստեղ առանց վարի մշակվում է գյուղատնտեսական հողատարածքների մոտ 70%-ը: Ընդ որում, այստեղ հողերի ավելի քան երկու երրորդը վարի բոլորովին չի ենթարկվում. այլ կերպ ասած, մեկ անգամ §առանց վար» մեթոդը կիրառելուց հետո, հողն այլեւս երբեք չի հերկվում:
Ամբողջ աշխարհում ավելի քան 110 մլն հեկտար հողատարածք մշակվում է առանց վար եղանակով: Սա խոսում է այն մասին, որ տարբեր կլիմայական, հողային եւ ջրային պայմաններում այս մեթոդը կարող է դրսևորել բարձր հարմարվողականություն: Առանց վարի մեթոդի կիրառումը ձգվում է արկտիկականից մինչեւ արեւադարձային գոտի՝ 50˚ հարավային լայնությամբ, ծովի մակարդակից մինչեւ 3,000 մ բարձրությամբ, խիստ անձրեւոտ 2500 մմ տարեկան տեղումներով վայրերից մինչեւ չափազանց չորային գոտի՝ տարեկան 250մմ տեղումներով:
ԱՄՆ-ում ութ հիմնական մշակաբույսերի՝գարու, եգիպտացորենի, բամբակի, վարսակի, բրնձի, սոյայի, սորգոյի ու ցորենի ավելի քան 36%-ը ենթարկվում է առանց վար մշակման, ընդ որում այս մշակաբույսերը զբաղեցնում են ԱՄՆ-ի ցանքատարածությունների 94%-ը: ԱՄՆ-ում այս տեխնոլոգիան հիմնականում օգտագործվում է սոյա մշակելիս, որտեղ ցանքերի 50%-ն առանց վար է:
Երբ առանց վար հողի մշակման եղանակը լայն տարածում գտավ ԱՄՆ-ում, ֆերմերները նկատեցին, որ այն խնայում է ոռոգման ջուրը, նվազեցնում էրոզիան եւ օգտագործում ավելի քիչ վառելիք եւ աշխատուժ: Դաշտերի էրոզիան ԱՄՆ-ում 1982-ից 1997 թվականներին նվազեց 40%-ով:
Կրկնացանքի առավելությունները
Շատերի համար §կրկնացանքը¦ անսովոր արտահայտություն է, իսկ Ռոստովի շրջանում արդեն վաղուց խոսքից անցել են գործի
Բարձրացնել բերքատվությունը՝ ահա թե որն է եղել բոլոր ժամանակների գյուղատնտեսների գերագույն խնդրո առարկան: Ու, չնայած կլիմայական փոփոխություններին և հողի հետզհետե վատթարացող վիճակին, այս հարցը մնում է արդիական: Ինչպե՞ս տնտեսել ռեսուրսները՝ միևնույն ժամանակ զարգացնելով գյուղատնտեսությունը, ավելի քիչ վնաս հասցնելով հողածածկույթին և պաշտպանելով այն, որպես կանոն, անխուսափելի էրոզիայից, ինչպե՞ս բարձրացնել բերքատվությունը, ինչպե՞ս օգտվել բնությունից՝ առավել օգուտ քաղելով և, միևնույն ժամանակ, պահպանելով այն: Ավանդական համարվող գյուղատնտեսությունն այսօր, թերևս, թերանում է պատասխաններ գտնել այս հարցերին: Փոխարենը ժամանակակից գյուղատնտեսությունը, հետևելով §ամեն հանճարեղ բան հանճարեղ է իր պարզության մեջ¦ սկզբունքին, առաջարկում է խնդրին լուծում տալ՝ դիմելով §կրկնացանքով¦ աշխատելու հողագործական մեթոդին:
- Դեռևս ոչ ոք չի հնարել առավել խելացի ու խելամիտ բան, քան հենց ինքը՝ բնությունն է¦,- ասում է Նիկոլայ Անդրեևիչ Զելենսկին՝ գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, Դոնի պետական գյուղատնտեսական համալսարանի գյուղատնտեսության ֆակուլտետի դեկանը: Ըստ գիտնականի՝ ամեն բան բնության մեջ փոխկապակցված է։ §Բնության մեջ չկան դատարկ տարածություններ¦,- ասում է նա: Յուրաքանչյուր բաղադրիչ լրացնում է մեկը մյուսին և փոխգործակցում միմյանց հետ: Կրկնացանքի համակիր գիտնականը սեփական փորձով է բացահայտել տվյալ համակարգի արդյունավետությունը:
- Այս մեթոդը բազմաթիվ առավելություններ ունի: Հնարավոր է տնտեսել ռեսուրսները՝ ավելի քիչ վառելիք և մեքենաներ օգտագործելով: Կրկնացանքի պարագայում բավական է, որ մեքենան դաշտով անցնի ընդամենը երեքից չորս անգամ, այն դեպքում, երբ հողի դասական մշակման պարագայում գործողությունը կրկնվում է տասն անգամ¦,- ասում է մասնագետը:
Համակարգը գործում է և խրախուսվում է կիրառել մասնավորապես այն տարածաշրջաններում, որտեղ ջրային ռեսուրսներն ավելի սակավ են, և հատուկ է անապատային կլիման: Կրկնացանքը հնարավորություն է տալիս ստանալ բերք՝ առանց վարելահողը վարելու: Այն կանխում է ջրից և քամուց առաջացող էրոզիան և միևնույն ժամանակ կլանում և ավելի երկար է պահում խոնավությունը, որն այնքան անհրաժեշտ է բույսերին: Ու թեև շատ հաճախ այս համակարգի օգտագործման արդյունքում ավելի ցածր բերքատվություն կարող է գրանցվել, այնուամենայնիվ այն փոխհատուցվում է վառելիքի և աշխատուժի վրա զգալիորեն ավելի քիչ ռեսուրս ծախսելով: Կրկնացանքը ժամանակակից հողագործության բարդ համակարգ է, որը պահանջում է հատուկ տեխնիկա և տեխնոլոգիա այն կիրառելու համար: Ճիշտ է, այն մերժում է հողը վարելով մշակելու գործընթացը, սակայն դա բնավ էլ չի նշանակում, որ պետք է բացարձակապես հրաժարվել վարելու մտքից: Սովորաբար ավանդական հողամշակումից կրկնացանք մշակման անցնելու համար հողը հատուկ մշակում է անցնում: Կրկնացանքի ժամանակ ամենակարևոր հանգամանքը հարթ և ուղիղ հողային մակերևույթ ունենալն է: Միայն հարթ և ուղիղ հողային մակերևույթի պարագայում է հնարավոր ապահովել հատուկ սերմնացան մեքենաների աշխատանքը, քանի որ, հակառակ դեպքում, սերմերի մի մասը կցանվի կամ շատ մեծ խորության վրա, կամ էլ, ընդհակառակը, մակերևույթին մոտ. սրա արդյունքում կտուժի բերքատվությունը:
Կրկնացանքի առանձնահատկությունները
Կրկնացանքն ունի իր առանձնահատկությունները: Օրինակ՝ ավանդական հողամշակման ժամանակ հունձքից հետո մնացած ծղոտը հավաքվում է դաշտերից կամ թաղվում հողի տակ, սակայն կրկնացանքի դեպքում չկա դրա կարիքը: Հունձքի մնացորդները, բերքահավաքից հետո մնացած հարդը հավաքվում է, մանրացվում և հավասարաչափ տարածվում դաշտով մեկ: Այսպիսով, հողի մակերևույթը մնում է պաշտպանիչ ծածկի տակ, վերջինս դիմակայում է ջրից և քամուց առաջացող էրոզիային, պահպանում է հողի մեջ եղած խոնավությունը, որը երաշտի ժամանակ բույսերին ապահովում է հավելյալ խոնավությամբ և նպաստում է նրանց աճին, խանգարում է մոլախոտերի տարածմանը և խթանում առավել մեծ բերքատվությունը:
Ու թեև համակարգը իր բազմաթիվ առավելություններով թվում է մատչելի և նախընտրելի, այնուամենայնիվ նախքան նման մշակման անցնելը անհրաժեշտ է հաշվի առնել մի քանի կարևոր հանգամանք: Այս համակարգը արդյունավետ և կիրառելի չէ խոնավ և ճահճացման ենթակա հողերի համար, եթե իհարկե չեն ձեռնարկվում ջրահեռացմանը միտված գործողություններ: Խոնավ հողերում առավել նպատակահարմար է կիրառել ավանդական գյուղատնտեսության միջոցները: Թունաքիմիկատների օգտագործումը ևս պետք է իրականացվի զգուշորեն, ամենայն ուշադրությամբ՝ հաշվի առնելով կլիման, հողի բաղադրությունը, տվյալ տարածաշրջանին հատուկ մոլախոտերի առկայությունը:
- Անհրաժեշտ է, որ մշակման միջոցով չփչանա հողը, որպեսզի ինքնափխրեցում տեղի ունենա: Դրան օգնում են անձրևաորդերը և բույսերի արմատները: Իսկ հողի խորին շերտերում ջրի գոլորշիացում է տեղի ունենում, որը բավարար է բույսերի զարգացման համար,- ասում է Նիկոլայ Անդրեևիչը և ավելացնում,- Ես արդեն ութ տարի է, ինչ հողը չեմ ենթարկել խորը վարի¦:
Ըստ գիտնականի՝ բնության մեջ ամեն բան աշխատում է հօգուտ բնության, այդ թվում և՝ մարդու: Այդ գործընթացը խաթարելու փոխարեն անհրաժեշտ է խթանել այն. §Անգամ մոլախոտերն են անհրաժեշտ հողին: Այդ բույսերը օրգանական նյութերի առաջացման շնորհիվ թույլ են տալիս ավելի արդյունավետ օգտագործել արևային ճառագայթումը: Այս բոլոր առավելությունները հնարավոր է օգտագործել, միայն եթե կարողանաս ճիշտ կառավարել դրանք¦:
- Հողագործության մեջ պետք է ուղղորդվել այն գործողություններով, որոնք արդարացնում են տվյալ կլիմայական գոտում, տվյալ դաշտի համար կատարածդ ծախսերը: Սակայն դրա համար անհրաժեշտ է գիտելիք և ակտիվ աշխատանք, որպեսզի կարելի լինի ղեկավարել մշակման գործընթացը¦-, պնդում է պրոֆեսոր Ն. Ա. Զելենսկին:
Ըստ Բորոզդա ամսագրի՝
թարգմանեց և մշակեց
Եվա Շահվերդյանը