«Կուզեի լինել կով Հոլանդիայում»-Ջոն Քեյջ, կոմպոզիտոր

Բարձր կաթ­նատ­վու­թյուն ու­նե­ցող կո­վե­րին հո­տում պա­հե­լու մեկ «մո­գա­կան ու­ղի» չկափո­խա­րե­նը, կան մի շարք մի­ջո­ցա­ռում­ներ: Խոսքը հիմ­նա­րար մի­ջո­ցա­ռում­նե­րին:

Հար­կա­դիր  սպան­դի  հիմ­նա­կան պատ­ճառ­նե­րի  վե­րա­ցու­մը կհան­գեց­նի  կո­վե­րի  բա­րե­կե­ցու­թյան բա­րե­լավ­մա­նը  եւ  տն­տե­սու­թյան  եկա­մուտ­նե­րի աճին:

Եվ­րո­պայի  եւ  Հա­րա­վային Ամե­րի­կայի  շատ  ֆեր­մեր­ներ ար­ձա­նագ­րել  են հար­կա­դիր սպան­դի ցածր  ցու­ցա­նիշ­ներ,  որը  վկա­յում  է  այն  մա­սին,  որ նրանք  որ­դեգ­րել  են  պահ­ված­քի  եւ  կա­ռա­վար­ման  այն­պի­սի  գոր­ծե­լա­կեր­պեր,  որոնք կան­խում են հի­վան­դու­թյուն­նե­րի առա­ջա­ցու­մը:

Ա­նա­սուն­նե­րի  հար­կա­դիր  սպան­դի  ցու­ցա­նիշ­նե­րը  Հա­յաս­տա­նում դե­ռեւս  խիստ  բարձր  են`  հատ­կա­պես  բարձր  կաթ­նատ­վու­թյուն ու­նե­ցող ներ­մուծ­ված ցե­ղա­տե­սակ­նե­րի  շր­ջա­նում:

Հայտ­նի  է,  որ  խո­շոր  եղ­ջե­րա­վոր  անա­սուն­նե­րի  կյան­քի  տե­ւո­ղու­թյու­նը կա­րող  է հաս­նել 20  եւ  ավե­լի  տա­րի, սա­կայն, Հա­յաս­տա­նի անաս­նա­պա­հա­կան  այն  ֆեր­մա­նե­րում,  որ­տեղ պահ­վում  են  Եվ­րո­պայից  ներ­մուծ­ված  ցե­ղա­տե­սակ­ներ,  դրանց  հար­կա­դիր սպան­դի ցու­ցա­նի­շը խիստ բարձր է ներ­մու­ծե­լու առա­ջին եր­կու տա­րի­նե­րին: Ավե­լին, այդ  ֆեր­մա­նե­րում  շատ  քիչ  է  այն  ներ­մուծ­ված  կո­վե­րի  թի­վը,  որոնց  կյան­քի տե­ւո­ղու­թյու­նը  6  տա­րուց  ավե­լի  է.  այս  հան­գա­ման­քը  բա­ցատր­վում  է  տար­բեր պատ­ճառ­նե­րով:  Կան շատ գոր­ծոն­ներ, որոնք ներ­մու­ծե­լուց հե­տո ազ­դում են կո­վե­րի ան­կման վրա:

Ա­ռա­ջի­նը`  եր­կար  տրանս­պոր­տային  փո­խադր­ման  հետ  կապ­ված  սթ­րեսն  է: Այ­նու­հե­տեւ, ամե­նա­կա­րե­ւոր գոր­ծոնն այն մի­ջա­վայրն է, որ­տեղ պահ­վում եւ  կե­րակր­վում  են ներ­մուծ­ված կո­վե­րը: Տն­տե­սու­թյուն­նե­րի  մեծ  մա­սը  չու­նի անաս­նա­շեն­քային եւ կե­րակր­ման պատ­շաճ պայ­ման­ներ: Հա­յաս­տա­նը չու­նի  կեն­դա­նի­նե­րի  բա­րե­կե­ցիկ պահ­վաց­քի ստան­դարտ­ներ կո­վե­րի ո′չ տե­ղա­կան, եւ ո′չ էլ ներ­մուծ­ված ցե­ղա­տե­սակ­նե­րի հա­մար: Անաս­նա­պա­հու­թյան ոլոր­տում  խորհր­դային ժա­մա­նա­կաշր­ջա­նից մնա­ցած գի­տե­լիք­նե­րը այն ամենն է ինչ ու­նենք: Ավստ­րիայի  կամ  Գեր­մա­նիայի  հար­մա­րա­վետ  գո­մե­րից  ու  կա­նաչ արո­տա­վայ­րե­րից կո­վե­րը  տե­ղա­փոխ­վում  են  հա­յաս­տա­նյան  անաս­նա­պա­հու­թյան  իրա­կա­նու­թյուն, որ­տեղ  ֆեր­մեր­նե­րը ան­տե­ղյակ են (կամ  նրանց  միայն  մի  մասն  է  տե­ղյակ),  թե  ինչ  են նշա­նա­կում «բա­րե­կե­ցիկ անաս­նա­պա­հու­թյուն», «հա­մա­րա­վետ պայ­ման­ներ կո­վե­րի հա­մար»  հաս­կա­ցու­թյուն­նե­րը  նաեւ տե­ղե­կաց­ված չեն անաս­նա­գո­մե­րի,  կեն­դա­նի­նե­րի պահ­ված­քի եւ կե­րակր­ման հա­մար սահ­ման­ված ար­դի չափորոշիչների  եւ ֆեր­մե­րային տն­տե­սու­թյան կա­ռա­վար­ման ընդ­հա­նուր սկզ­բունք­նե­րի մասին:

Խո­շոր  եղ­ջե­րա­վոր  կեն­դա­նի­նե­րի  տե­ղա­կան  ցե­ղա­տե­սակ­նե­րը  սո­վոր  են պահ­ված­քի  եւ  հի­գիենայի  վատ  պայ­ման­նե­րին  ու  ցած­րո­րակ  կե­րե­րին: Նման պայ­ման­նե­րում  տե­ղա­կան  ցե­ղա­տե­սակ­նե­րը  կա­րող  են  գո­յա­տե­ւել  եւ  ան­գամ որոշ քա­նա­կու­թյամբ կաթ ու միս ար­տադ­րել: Մինչ­դեռ, բարձր կաթ­նատ­վու­թյուն ու­նե­ցող կո­վերն ավե­լի զգա­յուն են այն խն­դիր­նե­րի  նկատ­մամբ  որոնք հան­գեց­նում են դրանց հար­կա­դիր սպան­դին:

Կա­ռա­վա­րու­թյու­նը տա­րի­ներ շա­րու­նակ իրա­կա­նաց­նում էր Եվ­րո­պա­կան երկր­նե­րից խո­շոր եղ­ջե­րա­վոր  կեն­դա­նի­նե­րի գն­մա­նը, ներ­մուծ­մա­նը եւ բաշխ­մա­նը գոր­ծա­ռույթ: Սա­կայն նման ծրա­գիր իրա­կա­նաց­նե­լուց առաջ չէր իրա­կա­նաց­վել ֆեր­մեր­նե­րի պատ­շաճ ընտ­րու­թյուն, նա­խա­պատ­րաս­տում եւ ու­սու­ցում։ Նախ­քան  երինջ­նե­րի ներ­մու­ծու­մը   ինչ­պես նաեւ չեին բա­րե­լավ­վել անաս­նա­շեն­քային եւ կե­րակ­ման պայ­ման­նե­րը։

Այն ֆեր­մեր­նե­րը, որոնք ընտր­վում  են ներ­մուծ­ված կո­վեր ստա­նա­լու հա­մար, պետք է  ան­ցնեն  անաս­նա­պա­հա­կան տն­տե­սու­թյան  ար­դի  կա­ռա­վար­ման  մե­թոդ­նե­րի ին­տեն­սիվ ու­սու­ցում։ Նրանց հմտությունները պետք է հզո­րաց­վեն  հատ­կա­պես անաս­նա­շեն­քային  եւ  կե­րե­րի ար­տադ­րու­թյան  պայ­ման­նե­րի բա­րե­լավ­ման ուղ­ղու­թյամբ:

Հա­մոզ­ված ենք, որ եթե ներդր­վի անաս­նա­պա­հա­կան տն­տե­սու­թյուն­նե­րի ար­դի կա­ռա­վար­ման  մե­թոդ­ների ներմուծման և վերոնշյալ պայմանների բավարարմանն ուղղված ուսուցում ապահովելու դեպքում  տե­ղա­կան կո­վե­րի եւս կա­րող են ար­ձա­նագր­ել կաթ­նատ­վու­թյան ավե­լի բարձր ցու­ցա­նիշ­: Խն­դի­րը ոչ թե անա­սուն­ներն են, այլ մարդ­կային գոր­ծո­նի բաց­ասա­կան ազ­դե­ցու­թյու­նը՝ կապ­ված գի­տե­լիք­ների ու ժա­մա­նա­կա­կից փոր­ձի պա­կա­սի հետ:­

Ինչ­պե՞ս անել դա։ Միակ ձե­ւը այս ամե­նին մ հիմ­նա­կան բնակ­չի՝ “կո­վի տե­սան­կյու­նից” մոտե­նալն է, այն­պես որ կո­վին հար­մար լի­նի, այլ ոչ թե այն­պես,  ինչ­պես մաս­նա­գետ­նե­րը կամ ֆեր­մեր­ներն են ցան­կա­նում:

Այ­դու­հան­դերձ,  Հա­յաս­տա­նում  շատ  ֆեր­մեր­ներ  կա­րո­ղա­նում  են  ապա­հո­վել կո­վե­րի  կյան­քի  եր­կար տե­ւո­ղու­թյուն  եւ  խու­սա­փել հար­կա­դիր  սպան­դից: Այդ ֆեր­մեր­նե­րը կի­րա­ռում  են  անաս­նա­պա­հա­կան  տն­տե­սու­թյան կա­ռա­վար­ման  լա­վա­գույն  գոր­ծե­լա­կեր­պե­րը,  որոնք  հան­գեց­նում  են  կեն­դա­նի­նե­րի բա­րե­կե­ցու­թյան  մա­կար­դա­կի  զգա­լի  բա­րե­լավ­մա­նը  եւ  ֆեր­մե­րային  տն­տե­սու­թյան եկամ­տա­բե­րու­թյան աճին` ապա­հո­վե­լով տե­ղա­կան ցե­ղա­տե­սակ­նե­րի կո­վե­րի 3500­-ից մին­չեւ 4000 լիտր կաթ­նատ­վու­թյուն: Նրանց տն­տե­սու­թյուն­նե­րը պետք է ծա­ռայեն որ­պես Հա­յաս­տա­նում անաս­նա­պա­հա­կան տն­տե­սու­թյուն­նե­րի զար­գաց­ման մո­դել­ներ: Այդ ֆեր­մեր­նե­րը կա­րող են լավ ար­դյունք­նե­րի հաս­նել նաեւ ներ­մուծ­ված  երինջ­նե­րի բուծ­ման ուղ­ղու­թյամբ եւ երինջ­ներ մա­տա­կա­րա­րել Հա­յաս­տա­նի տար­բեր շր­ջան­նե­րի տն­տե­սու­թյուն­նե­րին: Այդ­պի­սի մո­տե­ցու­մը կխ­թա­նի բարձ­րո­րակ  երինջ­նե­րի շու­կայի զար­գա­ցու­մը Հա­յաս­տա­նում:

Կո­վե­րի գե­նե­տի­կա­կան  պո­տեն­ցիալին հա­մա­պա­տաս­խան մաքուր և անվտանգ կաթ ստանալու համար ապա պետք է կր­ճա­տենք շր­ջա­կա մի­ջա­վայ­րի տա­րաբ­նույթ սթ­րես­նե­րը, որոնք այ­սօր սպառ­նում են կո­վե­րին՝ երկ­րի գրե­թե բո­լոր անաս­նա­գո­մե­րում: Այդ սթ­րես­նե­րը նե­րա­ռում են` ջեր­մային սթ­րես, անաս­նա­գո­մե­րի «գերբ­նա­կե­ցումը» վա­րա­կիչ հի­վան­դու­թյուն­ներ, վատ օդա­փո­խու­թյուն, ան­բա­վա­րար մա­կե­րես, ան­հար­մար կանգ­նե­լա­տե­ղեր, խմ­բա­վոր­ման եւ կո­վե­րի տե­ղա­շար­ժի վատ կա­ռա­վա­րում եւ ոչ պատ­շաճ խնամքը:­

Ա­նաս­նա­շեն­քե­րում առ­կա են թու­նա­վոր գա­զերԱմո­նիակը (NH3)  անաս­նա­շեն­քե­րում  առ­կա  ամե­նա­տա­րած­ված  թու­նա­վոր գա­զե­րից  է:  Դրա  կոն­ցենտ­րա­ցիան  չպետք  է  գե­րա­զան­ցի  անաս­նա­շեն­քե­րի հա­մար սահ­ման­ված սպան­դար­տը: Անաս­նա­գո­մե­րում, որ­տեղ կան գո­մաղ­բի հա­մար նա­խա­տես­ված  նկուղ­ներ,  գո­մաղ­բի եր­կար մնա­լը կամ խառ­նե­լը  կա­րող  է առա­ջաց­նել  նաեւ այլ  գա­զե­րի ար­տա­նե­տում­ներ:  Մե­թա­նի  (CH4)  եւ  ծծմ­բաջ­րած­նի (H2S)  մեծ  քա­նա­կու­թյամբ ար­տա­նե­տում­նե­րը  կա­րող  են  առա­ջաց­նել  վտան­գա­վոր  (պայ­թյու­նավ­տանգ) իրա­վի­ճակ­ներ եւ առող­ջա­կան խն­դիր­ներ, սա­կայն, եթե առ­կա է ջրած­նի ցիանիդ (HCN) (ն­շի  նման  հոտ),  ապա  խիստ բարձր է  ինչ­պես  կո­վե­րի,  այն­պես  էլ  մարդ­կանց առող­ջու­թյա­նը սպառ­նա­ցող վտան­գը:

­Թու­նա­վոր գա­զե­րի կոն­ցենտ­րա­ցիան հա­մա­տա­րած խն­դիր է Հա­յաս­տա­նի գրե­թե բո­լոր անաս­նա­շեն­քե­րում: Տն­տե­սու­թյուն­նե­րի մեծ մա­սում կիթն իրա­կա­նաց­վում է գո­մում: Չկան առանձ­նաց­ված կթի տա­րածք­ներ, իսկ հի­գիենիկ պայ­ման­նե­րում մե­քե­նա­յաց­ված կիթ է իրա­կա­նաց­վում 5%­-ից պա­կաս ֆեր­մա­նե­րում:  Սու­պեր­մար­կետ­նե­րում վա­ճառ­վող «գո­մի» հոտ ու­նե­ցող կա­թի  պատ­ճառ­նե­րից մե­կը գո­մե­րում թու­նա­վոր գա­զե­րի բարձր կոն­ցենտ­րա­ցիան է եւ կթի հի­գե­նիկ կա­նոն­նե­րի ան­տե­սու­մը:

 Անաս­նա­շեն­քի  ջեր­մաս­տի­ճա­նը     Կո­վե­րը ավե­լի հար­մա­րա­վետ են զգում     հա­մե­մա­տա­բար  զով կամ ցուրտ մի­ջա­վայրում:  Բարձր  ար­տադ­րո­ղա­կա­նու­թյուն  ու­նե­ցող անա­սուն­նե­րի պահ­ված­քի օպ­տի­մալ ջեր­մաս­տի­ճա­նը պետք է  լի­նի  –5  ից  +15˚C­-ի սահ­ման­նե­րում:  Լակ­տա­ցիայի  շր­ջա­նում, բարձր կաթ­նատ­վու­թյուն ու­նե­ցող կո­վե­րի պահ­ված­քի նվա­զա­գույն  կրի­տի­կա­կան ջեր­մաս­տի­ճա­նը  (ՆԿՋ) ավե­լի  ցածր  է`  –30˚C:  Սա  են­թադ­րում  է,  որ մին­չեւ  –30 ˚C ջեր­մաս­տի­ճա­նում,  նրանք  չեն  ու­նե­նա  լրա­ցու­ցիչ  կե­րի  ան­հրա­ժեշ­տու­թյուն` իրենց մարմ­նի ջեր­մաս­տի­ճա­նը պահ­պա­նե­լու հա­մար եւ կա­րող են բարձր մթե­րատ­վու­թյուն ապա­հո­վել: Ցա­մաք կո­վե­րի հա­մար ՆԿՋ-ն տա­տան­վում  է  –5˚C­-ից  0˚C­-ի  սահ­ման­նե­րում:  Մի­ջա­վայ­րի  15˚C­-ից բարձր ջեր­մաս­տի­ճան­նե­րում լակ­տա­ցիայի շր­ջա­նում կո­վե­րի մոտ տե­ղի է ու­նե­նում կե­րի չոր նյու­թի  կլան­ման  կր­ճա­տում`  բա­զային  նյու­թա­փո­խա­նա­կու­թյան  մա­կար­դա­կը կր­ճա­տե­լու նպա­տա­կով: Ար­դյուն­քում, նրանք ավե­լի քիչ կաթ են ար­տադ­րում:  Ուս­տի, ամա­ռային  տաք  օրե­րին,  ֆեր­մեր­նե­րը  պետք  է  ապա­հո­վեն  զով պայ­ման­ներ: Եթե կո­վե­րը գտն­վում են բա­ցօ­թյա տա­րած­քում, ապա նրանց ան­հրա­ժեշտ է ստ­վեր, առատ քա­նա­կու­թյամբ թարմ, սա­ռը ջուր:

Ըստ վեր­ջին հե­տա­զո­տա­կան տվյալ­նե­րի` (Frank JCM van Eerdenburg) ձմ­ռա­նը կո­վե­րը չու­նեն տա­քաց­ման կա­րիք, ավե­լին, եթե դր­սում ջեր­մաս­տի­ճա­նը – 30 C-ից  ցածր  չէ, ապա լակ­տա­ցիայի շր­ջա­նում կո­վա­նո­ցի դռ­ներն  ու պա­տու­հան­նե­րը պետք է լայն բաց­վեն կամ ավե­լի լավ է ան­ցնել լիակա­տար բաց պահ­վաց­քի ու­նե­նա­լով միայն տա­նիք ան­ձրեւ­րից կամ ձնից պաշ­պան­վե­լու հա­մար:

Հյու­սի­սային Ամե­րի­կա­յում եւ Արեւմ­տյան Եվ­րո­պա­յում կա­թի ար­տադ­րու­թյան բնա­գա­վա­ռի հա­մար  մշակ­ված կեն­դա­նի­նե­րի բա­րե­կե­ցու­թյան հս­տակ ստան­դարտ­նե­րի որ­դեգ­րու­մը  Հա­յաս­տա­նում, ինչ­պես նաեւ տեխ­նի­կա­կան աջակ­ցու­թյունն ու խորհր­դատ­վա­կան ծա­ռա­յու­թյուն­նե­րը, կօգ­նեն Հա­յաս­տա­նի ֆեր­մեր­նե­րին հաղ­թա­հա­րել մար­տահ­րա­վեր­նե­րը, ստա­նալ ավե­լի մեծ եկա­մուտ եւ հա­ճույ­քով զբաղ­վել  անաս­նա­բու­ծու­թյամբ:

Սա­կայն, բո­լոր այդ ներդ­րում­նե­րը կա­տա­րե­լու հա­մար ֆեր­մեր­նե­րը պետք է շար­ժա­ռիթ ու­նե­նան: Առայժմ բարձ­րո­րա­կի կաթ ար­տադ­րե­լու եւ անա­սա­նա­պա­հու­թյան մեջ ներդ­րում­ներ կա­տա­րե­լու խթա­նը կար­ծես թե չկա: Հա­յաս­տա­նում դե­ռեւս պահ­պան­վում է կա­թի գնա­գո­յաց­ման խորհր­դային հա­մա­կար­գը: Արեւմ­տյան երկր­նե­րում կի­րառ­վում են կա­թի գնա­գո­յաց­ման այլ մե­խա­նիզմ­ներ ու ստան­դարտ­ներ: Այս­պես, Եվ­րո­պա­յում կամ  Հյու­սի­սային Ամե­րի­կա­յում ֆեր­մեր­նե­րին չեն վճա­րում ըստ կա­թի յու­ղայ­նու­թյան, այլ ըստ կա­թում սո­մա­տիկ բջիջ­նե­րի քա­նա­կի, որը ցույց է տա­լիս կա­թի ախ­տոտ­վա­ծու­թյան մա­կար­դա­կը: Մա­քուր կա­թից վե­րամ­շա­կող­նե­րը կա­րող են ար­տադ­րել ավե­լի լավ որա­կի պա­նիր, մա­ծուն, թթ­վա­սեր, յուղորդ (յոգուրդ) ու այլ կաթ­նամ­թերք­ներ եւ ստա­նալ լրա­ցու­ցիչ շա­հույթ, քա­նի որ մա­քուր կա­թից վե­րամ­շակ­ված կաթ­նամ­թեր­քի որա­կը ավե­լի բարձր է եւ ելքն ավե­լի մեծ է:

Ամ­փո­փե­լով` կցան­կա­նայի ընդ­գծել այն հիմ­նա­կան ու­ղերձ­նե­րը, որոնք առնչ­վում են հայ ֆեր­մեր­նե­րին, մաս­նա­վո­րա­պես նրանց, ով­քեր ներ­մու­ծել կամ դի­մել են Եվ­րո­պայից բարձր կաթ­նատ­վու­թյուն ու­նե­ցող ցե­ղա­տե­սակ­ներ ներ­մու­ծե­լու հա­մար:

  • ­Կա­տա­րեք ներդ­րում­ներ գո­մի բա­րե­լավ­ման ուղ­ղու­թյամբ,­վե­րաց­րեք ան­հար­մար կանգ­նե­լա­տե­ղե­րը, ապա­հո­վեք փա­փուկ, առաձ­գա­կան հա­տա­կա­ծածկ` գե­րա­զանց որա­կի ռե­զի­նից կամ այլ նյու­թից, ան­ցեք բաց պահ­ված­քի
  • Կա­տա­րեք ներդ­րում­ներ անաս­նա­կե­րի ար­տադ­րու­թյան մեջ եւ բա­րե­լա­վեք սնն­դա­կար­գը
  •  Պահ­պա­նեք անաս­նա­շեն­քի մա­քուր եւ հի­գիենիկ պայ­ման­նե­րը, անաս­նա­շեն­քե­րում չպետք է զգաց­վի վատ հոտ:  Անաս­նա­շեն­քի ներ­սում ջեր­մաս­տի­ճա­նը չպետք է լի­նի դր­սի ջեր­մաս­տի­ճա­նից 5 °C -ով բարձր
  • Երբ դր­սում  ջեր­մաս­տի­ճա­նը 20°C­-ից բարձր է, անաս­նա­շեն­քում պետք է տե­ղադր­վի օդա­փո­խիչ`­սա­ռը ջրի ջր­ցան հա­մա­կար­գով
  • Ա­նաս­նա­շեն­քում հա­րա­բե­րա­կան խո­նա­վու­թյու­նը պետք է տա­տան­վի 50-80%­-ի սահ­ման­նե­րում:
  • ­Հի­շեք, որ փո­շին եւ  սար­դոս­տայ­նե­րը վատ օդա­փո­խու­թյան ցու­ցիչ­ներ են:

Եվ իհար­կե`

  • Եվ, իհարկե, կո­վերն ար­տադ­րում են ավե­լի շատ կաթ ավե­լի հար­մա­րա­վետ մի­ջա­վայ­րում:
  • Կո­վե­րը կա­րող են ավե­լի եր­կար ապ­րել եւ ավե­լի շատ ար­դյունք տալ ավե­լի հար­մա­րա­վետ մի­ջա­վայ­րում:

 

 

­Հե­ղի­նակ` Գա­գիկ Սար­դա­րյան

ՔԱՐԴ հիմնադրամի տնօրեն