Լորդ Քեյմսին ուղղված Ուսումնասիրության ենթակա հարցերը նամակից 4 ապրիլի, 1769թ, 4 ապրիլի

Ի վերջո, Ազգն ունի հարստություն ձեռք բերելու երեք ուղի: Առաջինը՝ Պատերազմի միջոցով՝ ինչպես հռովմեացիները, ովքեր թալանում էին նվաճված Հարեւաններին: Սա Կողոպուտ է: Երկրորդը, Առեւտուրն է, որն, ըստ էության, Խաբեություն է: Երրորդը միջոցը Գյուղատնտեսությունն է՝ միակ ազնիվ ճանապարհը, որի միջոցով մարդը տեսնում է իրական Աճն այն Սերմի, որը դրել է Հողի մեջ՝ մի տեսակ շարունակական Հրաշքի նման, որտեղԱստված իր ձեռքն ի շահ նրա է շրաժում՝ որպես մաքուր Կյանքի եւ ողջախոհ Ջանասիրության Պարգեւ:

 

Աբրահամ Լինքոլն

Հատված Աբրահամ Լինքոլնի Վիսկոնսին նահանգի գյուղատնտեսության միությանն ուղղված ուղերձից

1859թ, 30 սեպտեմբերի, Վիսկոնսին,

Բոլորն էլ համաձայն են մտքի հետ, որ աշխատանքն է այն աղբյուրը, որի միջոցով բավարարվում են մարդու հիմնական պահանջները: Սա վեճի առարկա չէ: Այս կետից սկսած, սակայն, կարծիքները կիսվում են:  Շատ բանավեճեր են ծավալվում արդյոք որն է աշխատանքի կիրառման եւ վերահսկման լավագույն միջոցը: Ոմանք ենթադրում են, որ աշխատանքը զուգորդվում է միայն կապիտալի հետ. ոչ ոք չի աշխատում, մինչեւ որեւէ մեկը՝ մեկ ուրիշը, նա ով տնօրինում է կապիտալին, այս կամ այն կերպ չի օգտագործում իր կապիտալը՝ դրթելով մյուսներին աշխատել: Այս հանգամանքը հաշվի առնելով, նրանք սկսում են քննարկել, թե որն է կապիտալի գործառույթը՝ արդյոք այն պետք է աշխատողներ վարձի եւ այսպիսով, դրդի նրանց  աշխատել իրենց իսկ համաձայնությա՞մբ, թե՞ գնի աշխատողներին եւ ստիպի աշխատել՝ առանց ստանալու նրանց համաձայնություն: Զարգացնելով այս միտքը` նրանք, բնականաբար, գալիս են այն եզրակացության, որ բոլոր աշխատողները կամ վարձու աշխատողներ են, կամ էլ ստրուկներ: Աստիճանաբար, նրանք հանգում են այն մտքին, որ  նա, ով մեկ անգամ դարձել է վարձու աշխատող, ճակատագրի բերումով իր ողջ կյանքն արդեն ստիպված է անցկացնել այդ պիտակով, եւ հետեւաբար, այս կարգավիճակը ավելի վատ է, քան ստրուկինը: Սակայն, բանավիճողների մեկ այլ խումբ համոզված է, որ կապիտալի եւ աշխատանքի միջեւ չկա նման կապ, ինչպես եւ չկա ազատ մարդու՝ վարձու աշխատողի կարգավիճակով ցմահ ամրագրված լինելու գաղղափարը, եւ որ այս երկու ենթադրությունները կեղծ են, իսկ հետեւությունները անհիմն: Նրանք պնդում են, որ աշխատանքը առաջնային է եւ անկախ է կապիտալից, որ իրականում կապիտալը աշխատանքի պտուղն է, որը չի կարող գոյատեւել, եթե սկզբից չլինի աշխատանքը, եւ որ աշխատանքը կարող է գոյություն ունենալ առանց կապիտալի, սակայն ոչ հակառակը: Ի վերջո, նրանք պնդում են, որ աշխատանքը վերադաս է եւ վերադաս է հատկապես կապիտալի հանդեպ: Նրանք չեն ժխտում, որ կա եւ, հավանաբար, միշտ կլինի աշխատանքի եւ կապիտալի միջեւ կապը: Սխալը, ինչպես նրանք են ասում, ենթադրելն է, թե աշխարհի ողջ աշխատանքը գոյանում է այս հարաբերությունների սահմաններում: Քիչ մարդ է հանդիսանում կապիտալի տեր, եւ այդ քչերն էլ խուսափում են ինքնուրույն աշխատել եւ իրենց իսկ կապիտալով իրենց փոխարեն աշխատողներ են վարձում:

Այնուամենայնիվ, մարդկանց մի լայն զանգված չի պատկանում եւ ոչ մի դասի. նրանք ո՛չ ուրիշի աշխատողներն են, ո՛չ էլ աշխատեցնում են ուրիշներին:  Այն երիտասարդը, ով խելացի է, սակայն փող չունի, որոշ ժամանակ ապրում է աշխատավարձով, խնայում է ավելցուկը, որով իր հետագայում իր համար գնում է գործիքներ կամ հող, ապա շարունակում է աշխատել եւ վարձում է մեկ այլ սկսնակի, ով կօգնի իրեն: Սա ազատ աշխատանք է՝ արդար եւ բարեկեցության տանող համակարգ է, որը ճանապարհ է բացում բոլորի առջեւ:

Նախկինում, որպես կանոն, ընդունված էր կարծել, թե կրթված մարդիկ չպետք է զբաղվեն մեխանիկական աշխատանքով: Նրանց հաջողվում էր հայթայթել իրենց հացը՝ թողնելով արտադրական աշխատանքը կրթություն չստացածներին: Սա, աշխատասեր մեղուների համար, այդքան էլ սարսափելի չարիք չէր, քանի դեռ բոռերը այնքան էլ շատ չէին: Սակայն այսօր, երբ գրեթե բոլորը կրթված են, անհնարին է թողնել աշխատանքի իրականացումը կրթություն չունեցողների հույսին: Սրանից հետեւում է, որ, այսուհետև, կրթված մարդիկ պետք է աշխատեն: Հակառակ դեպքում, կրթությունն ինքնին կվերածվի դրական, սակայն, անհանդուրժելի չարիքի: Ոչ մի երկիր չի կարող գոյատեւել, երբ բնակչության զգալի մասը մատնված է անգործության: Մեծ մասը պետք է արդյունավետ աշխատանք ունենա:

Հետադիմական հայացքների հարողները պնդում են, որ աշխատանքն ու կրթությունն անհամատեղելի են, եւ գործնականում չկա այդ երկուսի համադրման որեւէ տարբերակ: Ասել է թե, ջրաղացի վրա աշխատող կույր ձին իդեալական աշխատողը հոյակապ օրինակ՝ կույր ձին երբեք գիտակցաբար քացի չի տա: Սակայն ազատ աշխատողը մերժում է այս միտքը՝ ասելով ոչ: Ազատ աշխատանքը պնդում է, որ Արարիչը անհատին մի գլուխ է տվել ու մի զույգ ձեռք, որպեսզի դրանք համագործակցեն, եւ հարկ է, որ հենց այդ գլուխը ուղղորդի եւ վերահսկի զույգ ձեռքերին: Եւ հենց այդ զույգ ձեռքերը պիտի սնունդը հասցնեն բերանին:

Սա հանգեցնում է մեկ այլ մտքի՝ ոչ մի այլ զբաղմունք չի տրամադրում այնքան լայն հնարավորություն աշխատանքի եւ մտքի արդյունավետ եւ հաճելի համադրության համար, որքան գյուղատնտեսությունը: Ես չգիտեմ այլ բա, որ միևնույն ժամանակ լինի այնքան հաճելի մտքի համար, որքան նորի եւ միաժամանակ արժեքավորի բացահայտումն է: Որքան լայ է եւ բազմազան գյուղատնտեսական ոլորտը նման բացահայտում կատարելու համար: Մարզված մտքի համար սա անսպառ հաճույքի աղբյուր է: Խոտի ամեն մի ցողուն ուսումնասիրության առարկա է: Ստանալ երկուսը, այնտեղ, որտեղ եղել է մեկը. թե ՛ շահույթ է, եւ թե ՛ հաճույք: Եւ այստեղ միայն խոտը չէ՝ հող, սերմեր, առուներ, ջրատարներ եւ ցանկապատեր, դրենաժներ եւ ոռոգում, վար, ցանք ու խոտի հավաքում, կալսում, մշակաբույսերի, վնասատուների, հիվանդությունների դեմ պայքար, մեքենաներ, գործիքներ, խոզեր, ձիեր, խոշոր եղջերավոր անասուններ, ոչխար, այծ, թռչուն, ծառեր, թփեր, միրգ, բույսեր եւ ծաղիկներ՝ հազար բաներ, որոնցից յուրաքանչյուրը ինքնին ուսումնասիրության մի աշխարհ է: