• 2014թ.-ի օգոստոսին, Դիլիջանում կայացավ «Հացահատիկի արդյունավետ արտադրություն» խորագրով երկօրյա համաժողովը: Այն նպատակ ուներ Հայաստանի ֆերմերներին ներկայացնել ցորենի արդյունավետ արտադրության համար կիրառվող նորագույն գյուղատնտեսական տեխնիկան և մեթոդները, ինչպես նաև վեր հանել ոլորտում առկա գերակա խնդիրները»

Կազմակերպիչներ՝

  • Բոզոյան ՍՊԸ
  • Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամ
  • Ջոն Դիր ընկերություն (John Deere GmbH International)

60 մասնակից՝

Ֆերմերներ,պետական, մասնավոր և կրթական ոլորտի ներկայացուցիչներ

Ջոն Դիր, Շվեյցարիա՝ գյուղատնտեսական տեխնիկա և սարքավորումներ

Բյուլեր (Buhler), Շվեյցարիա՝ հացահատկի վերամշակում

Ավգուստ (Avgust), Ռուսաստան՝ Ռուսաստանի Դաշնությունում բույսերի պաշտպանության համար թունաքիմիկատների արտադրություն և վաճառք

  • Ագրիմատկո Արմենիա», ՍՊԸ, ՀՀ՝ ընկերության հայաստանյան ներկայացուցիչ ընկերության հայաստանյան ներկայացուցիչ

Առաջին օրը նվիրված էր Ջոն Դիր ընկերության հացահատիկահավաք կոմբայնի, շրջադարձվող գութանի և տրակտորների աշխատանքի գործնական կիրառման ցուցադրությանը: Միջոցառման առաջին՝ գործնական փուլը կազմակերպվել էր Տաշիր համայնքում՝ «Բոզոյան» ՍՊԸ-ին (տե՛ս հարցազրույց Բոզոյան ՍՊԸ ընկերության հիմանդիր Արամայիս Բոզոյանի հետ էջում) պատկանող ցանքատարածություններում: Դաշտում տեղակայված երեք կայաններում ֆիլմեր ցուցադրվեցին հացահատկի արդյունավետ արտադրության կազմակերպման, հացահատիկացանքի կազմակերպման՝ աշխարհում կիրառվող նոր մեթոդների և հողի մշակման համար նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:

 

  • Մենք CARD հիմնադրամի հետ համագործակցում ենք 2009թ-ից ի վեր և շատ ուրախ ենք Հայաստանում նման գործընկեր ունենալու համար: Հույս ունենք, որ էլ ավելի կզարգացնենք և կամրապնդենք մեր հետագա համագործակցությունը: Վերջին տարիներին պարզ դարձավ, որ Ջոն Դիր գյուղատնտեսական տեխնիկան այստեղ հաջողությամբ է կիրառվում: Այս տարի մենք արտադրել ենք 6B մակնիշի տրատկտորներ, որոնք նախատեսված են փոքր ֆերմաների համար»,- ասում է Ջոն Դիր ընկերության ներկայացուցիչ Ֆրեդերիկե Վասմունդը:

Օտարերկրյա մասնագետների կողմից տեխնիկայի ցուցադրման, շահագործման և տրամադրված մանրամասն տեղեկությունների ավարտից հետո մասնակիցները այցելեցին «Բոզոյան» ՍՊԸ-ի հացահատկի վերամշակման արտադրամաս, որտեղ ընկերության տնօրենը մանրամասն ներկայացրեց արտադրության ողջ շղթան:

Երկրորդ օրը նվիրված էր հացահատկի արդյունավետ արտադրության շղթային և առանց վար տեխնոլոգիային։

Ելույթներով հանդես եկան Հայաստանի, Գերմանիայի, Շվեյցարիայի և Ռուսաստանի մասնագետները:

Բոզոյան ՍՊԸ-ի տնօրեն Արամայիս Բոզոյանը ներկայացրեց ընկերության գործունեությունը թե՛ Օմսկում, թե՛ Տաշիրի տարածաշրջանում: «Ձեռնարկատիրական գործունեությամբ սկսել եմ զբաղվել 90-ական թվականներից: 1998թ.-ին Օմսկ քաղաքում տեղադրել ենք ալրաղաց, 2001-ից սկսել ենք զբաղվել հողագործությամբ, որպեսզի ապահովենք մեր ալրաղացները սեփական հումքով: 2001-2006թթ.-ին, սկսելով 1500 հա հողատարածքից ցանքատարածքները հասցրել ենք մինչև 33,000 հա-ի: Այսօր Օմսկում «Բոզոյան» գյուղատնտեսական ֆերմերային տնտեսությունը բավական կայուն ցուցանիշներով է գործում  ՌԴ-ում:

Տաշիրում գտնվող, ընկերությանը պատկանող 1700 հա հողատարածքը այսօր օգտագործվում է ցորենի արտադրության համար: Տեխնիկան և սարքավորումները ներմուծվել են արտասահմանյան տարբեր երկրներից՝ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իսպանիայից, Ֆինլանդիայից, Լեհաստանից, Թուրքիայից, Ուկրաինայից և Ռուսաստանից: Կատարված ներդրումները կազմել են 1 միլիարդ 300 միլիոն ՀՀ դրամ:

  • Մենք այսօր պատրաստ ենք ավելացնել ներդրումները հողատարածքներն ընդլայնելու և վերամշակող արտադրությունը կազմակերպելու համար: Մոտ ապագայում պլանավորում ենք ձեռք բերել 800,000 ԱՄՆ դոլարին համարժեք տեխնիկա Ջոն Դիր ընկերությունից՝ ինքնավար սրսկիչ տեխնիկա, 8 մակնիշի տրակտոր և 1870 մակնիշի շարքացան»,- ասում է պրն. Բոզոյանը:

Բյուլեր (Buhler) ընկերությունը աշխարհում շուրջ 10 000 աշխատակից ունի: Գլխամասը տեղակայված է Շվեյցարիայում, սակայն 24 երկրներում ունի մասնաճյուղեր: Ամենամեծ արտադրամասերը Շվեյցարիայում, Գերմանիայում և Չինաստանում են: Հայաստանին մոտ տեղակայված գործարանը Իրանի Աստարա քաղաքում է: Ընկերության  տնօրեն Շարիֆ Նեզամ-Մաֆին կարևորում է հացահատկի հետբերքահավաքի գործընթացի կազմակերպումը և արտադրությունը և նշում, որ  Հայաստանի ներուժն այս հատվածում բավականին մեծ է: Հայաստանը բարենպաստ  կլիմայական պայմաններ ու լավ բերք ունի, և այժմ առաջընթացի ժամանակն է: Անհրաժեշտ է ոչ միայն օգտագործել հացահատիկը, այլ նաև վերածել այն ավելացված արժեքով արտադրանքի:

  • Մեր նպատակն է գյուղատնտեսությունը դարձնել առավել ժամանակակից: Թեև Հայաստանը փոքր երկիր է և մեզ համար մեծ շուկա ծառայել չի կարող, սակայն այն մեծ հնարավորություններ ունի ֆերմերների համար: Այս համաժողովը ևս ապացուցում է, որ հայ ֆերմերները բավականին զարգացած և առաջադեմ գործընթացների կողմնակից են»,- ասում է նա:

Բյուլերը համագործակցում է հզոր ընկերությունների հետ ինչպիսիք են Նեսթլեն, Կարգիլը, շոկոլադ արտադրող ընկերություններից Մարսը, Քադբըրին: «Մեր առաջնային  գործընկերները Հայաստանում առավելապես մեր գնորդներն են: Մենք չունենք մեկ գործընկեր, և պատրաստ ենք համագործակցել բոլորի հետ: Եվ քանի որ այսօր աշխատում ենք CARD-ի հետ, ապա ծրագրում ենք վերջինիս տեսնել նաև որպես մեր ներկայացուցիչը Հայաստանում»,- ասում է Բյուլեր ընկերության ներկայացուցիչ Անդրեաս Աեփլսը:

Համաժողովի մեկ այլ մասնակից՝ Ավգուստ ընկերությունը, որի կարգախոսն է «լինել ազնիվ և պատասխանատու իր գործընկերների հանդեպե, ևս հնարավորություն ունեցավ ներկայացնել իր արտադրանքը և գործունեության ոլորտը: Այն գործում է արդեն 24 տարի, 2013 թվականին գրանցել է 305 միլիոն դոլարի վաճառք: Այն ռուսատանյան շուկայում առաջին տեղն է զբաղեցնում մշակբույսերի պաշտպանության համար թունաքիմիկատների արտադրության և վաճառքի ոլորտում:

  • Մեր հիմնական արդյունաբերական կայանները երկուսն են՝ Վուրնարում (Ռուսաստանի Դաշնություն) տեղակայված գործարանը, որը 90-ականներից գործող հիմնական արտադրամասն է, և մեր նոր՝ 2009 թվականին Բելոռուսիայում հիմնված «Ավգուստ-Բել» արտադրամասը: Վուրնարի գործարանը մասնագիտացած է բացառապես բույսերի պաշտպանության միջոցների արտադրության մեջ: Այստեղ արտադրվում է օրական 190տ կամ տարեկան ավելի քան 50 հազար տոննա պեստիցիդ: Ամբողջ քանակությունը սպառվում է Ռուսաստանում եւ ԱՊՀ երկրներում: Գործարանն ունի որակի վերահսկման համակարգ թե՛ պատրաստուքների արտադրման և թե՛ դրանց արտահանման համար»:

Ավգուստ ընկերութունը մասնաճյուղեր ունի Բելոռուսիայում, Ղազախստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, Ադրբեջանում, Ուզբեկստանում, Վրաստանում, Հայաստանում, ինչպես նաև Լատինական Ամերիկայում՝ Կոլումբիայում, Էկվադորում, Բրազիլիայում, Արգենտինայում եւ Բոլիվիայում:

Համաժողովի ավարտին մասնակիցները հնարավորություն ունեցան կիսվել տպավորություններով Հայաստանում գյուղատնտեսության զարգացման, հետագա ծրագրերի իրականացման վերաբերյալ, միմյանց ուղղել իրենց հուզող հարցերը և համագործակցության համար նոր գործընկերներ գտնել:

Հեղինակ՝ Վարսենիկ Սարգսյան