Մեր հայրենակիցների կողմից հիմնադրված §Ագրոս հիդրոպոնիքս¦ ընկերությունը հանձն է առել գտնել այս խնդրի պատասխանները և տալ լուծումներ այն երկրներում, որոնք հիրավի ունեն դրա կարիքը: Նկատի ունենալով փոփոխական և խիստ կլիման, կանաչ կերային տարածքների անմատչելիությունը և դրանց սահամանափակ լինելը, ինչպես նաև կանաչ առվույտախոտում սննդանյութի նվազ պարունակությունը, ընկերությունը ստանձնեց հիդրոպոնիկ եղանակով անասնակերի արտադրության ծրագրի իրականացումը՝ իր առջև նպատակ դնելով գյուղատնտեսության ոլորտում աջակցել ոչ միայն անասնապահության զարգացմանը, այլև արդյունավետության բարձրացմանը:

Ագրոս հիդրոպոնիքսի հիմնադիրները իրենց գործունեությունը սկսեցին արևելյան երկրներից: 17 տարիների գործունեության ընթացքում նրանք հասցրել են համագործակցել Քուվեյթի, Դուբայի, Քաթարի, Թուրքիայի, Հնդկաստանի, Կոսովոյի, Ալժիրի և Սաուդյան Արաբիայի հետ: Այսօր նրանք փորձում են իրենց բազմամյա փորձը կիրառել նաև Հայաստանում:

  • Մարդկությանը մտահոգող կարևորագույն խնդիրներից մեկը առողջ, մաքուր, առանց տոքսինների, մատչելի սննդի հայթայթումն է¦,-ասում է ընկերության հիմնադիր Հակոբ Կէօզպոյուգյանը: §Կանաչ անասնակերի արտադրման՝ մեր առաջարկած եղանակը Հայաստանում ևս կարող է շահավետ լինել. լեռնային կամ դաշտային շրջաններում, որտեղ չկան առանձնացված, էկոլոգիապես մաքուր տարածքներ, մեր՝ հիդրոպոնիկ եղանակով գործող շարժական համակարգը ամենաշահավետ լուծումը կարող է դառնալ¦::

Հիդրոպոնիկան հանքային սնուցիչների լուծույթով, միայն ջրով, առանց հողային հիմքի բույսերի աճեցման մեթոդ է:

  • Հայաստանում աշխատանք ծավալելու գաղափարը հղացավ 2 տարի առաջ: 2 տարի շարունակ մեր ընկերությունը փորձում էր Հայաստանից տեղեկություն ստանալ ֆերմերների և անասնապահության իրավիճակի վերաբերյալ: Արդյունքում պարզվեց, որ այստեղ ֆերմերները հիմնականում բախվում են խնդիրների հենց ձմռան ամիսներին: Անասնակերի խնդիր է առաջանում: Որոշեցինք գալ և այս խնդիրը հիմնովին լուծել: Սկսեցինք մտածել Հայաստանում մեր ընկերությունը հիմնելու մասին և արդեն 8 ամիս է, ինչ կիրառում ենք մեր 17 տարիների կուտակած փորձը նաև այստեղ¦,- ասում է ընկերության հիմնադիր տնօրեն Ռազմիկ Տունկեանը:

Կանաչ անասնակերը հնարավորություն է տալիս նվազագույնի հասցնել կերակրման ծախսերը և առավելագույնի հասցնել մսի և կաթի արտադրության արդյունքը:

  • Կենդանուն, որպես կանոն, սնում են չոր կերով՝ առվույտով և գարիով, որոնց ինքնարժեքը շատ ավելի բարձր է, քան մեր առաջարկած անասնակերինը: ԱՐԻԴ այծաբուծական կենտրոնում, CARD հիմնադրամի աջակցությամբ իրականացված մեր փորձարարական ծրագրի արդյունքում կենդանիների մոտ ավելի բարձր մթերատվություն գրանցվեց: Օրական կես լիտր կաթնարտադրություն ունեցող կենդանին սկսեց մեկ ու կես լիտրից ավելի կաթ տալ¦: Փորձն իրականացվել է փոքր գլխաքանակի վրա: Կէօզպոյուգյանը վստահ է, որ մեծ գլխաքանակի դեպքում արտադրությունը բնականաբար ավելի շատ կլինի՝ տարեկան մեկուկես տոննա կաթ արտադրող գլխաքանակը կկարողանա արտադրել 4,5 տոննայից ավելի կաթ՝ առանց քիմիական հավելումների և գենետիկ փոփոխությունների ԱՐԻԴ կենտրոնում փորձարկումները կատարվել են մայրացու այծերի և որձերի վրա: Անասնապահը նախ ինքն է տեսնում շոշափելի արդյունքը: Կենդանիների մոտ կարճ ժամանակում արտասովոր աշխուժություն է նկատվում. դա առողջ անասնակերի հետևանքն է: Առողջ կենդանին առողջ սննդով է ապահովում նաև սպառողին, նկատվում է մթերատվության աճ:

Ընկերությունն առաջարկում է ջերմոցային բանջարեղենի՝ հիդրոպոնիկ եղանակով արտադրություն, ինչպես նաև մատչելի, կանաչ անասնակերի արտադրության 2 տարբերակ՝ շարժական տնակներում և փակ, քարաշեն տարածքներում: Հայաստանում շարժական տարբերակը առավել կիրառելի է, հատկապես լեռնային կամ դաշտային շրջաններում: Սա իհարկե համեմատաբար ավելի թանկ կարող է լինել՝ հաշվի առնելով, որ այն հավելյալ պատեր պետք է ունենա:  Սակայն այս տարբերակին ցանկալի է դիմել հատկապես այն ժամանակ, երբ այլընտրանք չկա՝ ասենք քարաշեն կառույցի բացակայության դեպքում:  Իսկ լավագույն տարբերակն իհարկե ֆերմերի քարաշեն տարածքը առավելագույնս օգտագործելն է:  Դա տնտեսապես ավելի քիչ գումարով և ավելի հեշտ կարելի է գործածել,համոզված է Ռազմիկ Տունկեանը:

Կերի արտադրության քանակությունը կախված է տրամադրված տարածքի չափսերից:  Հնարավոր է օրական 50կգ-ից (երեք կով կերակրելու համար) մինչև 40 տոննա (մինչև 2000 կով կերակրելու համար) արտադրություն ստանալ:  Անշարժ, փակ սենյակների կողքին հնարավոր է ստեղծել նաև քիչ արտադրողականությամբ շարժական համակարգեր: Սա կարող է հատկապես հետաքրքրել փոքր գլխաքանակ և սահմանափակ ֆինանսական հնարավորություններ ունեցող անասնապահներին:

Բազմահարկ պահարան հիշեցնող սարքավորումը, անհրաժեշտ է ապահովել տաք, հականեխված միջավայրով, ճիշտ քանակության խոնավությամբ և ջերմությամբ: Հատուկ նախատեսված տարաների մեջ տեղադրվում է կոնկրետ քանակությամբ սերմ:

  • Ճիշտ հաշվարկված քանակությունը շատ կարևոր է,- ասում է Հակոբ Կէօզպոյուգյանը: – Սարքավորումն ունի 7 հարկ, ամեն մի հարկը մեկ օր է խորհրդանշում: 7-րդ օրը մենք ստանում ենք սննդանյութով հարուստ, հասած կանաչ անասնակեր: Աճեցման գործընթացի մեկնարկից 7 օր անց կարելի է հավաքել առաջին օրվա բերքը, հաջորդ օրը 2-րդ օրվա ցանքն ենք հավաքում և այդպես շարունակ: Նախ սերմը տեղադրում ենք տարաների մեջ, ապա սահմանված քանակությամբ և հսկողությամբ ավելացնում ենք ջուրը: Համակարգը միացված է կենտրոնական կառավարման հարթակին (control panel), որի հիմնական գործառույթն է կարգավորել սարքավորման ներսի միջավայրը՝ և՛ լույսը և՛ ջուրը, և՛ խոնավությունը, և՛ ջերմությունը¦:

Սակայն սա դեռևս ամբողջ գործընթացը չէ: Խնդիրներից մեկը, որին բախվել են հիդրոպոնիկ եղանակով կանաչ անասնակերի արտադրության հեղինակները Հայաստանում, վնասատուների դեմ պայքարն է:

«Մենք ի սկզբանե ենթադրում էինք, որ մեր աշխատանքը կսկսենք արդեն իսկ մաքուր սերմերով, սակայն փորձը ցույց տվեց, որ հայ ֆերմերները, երբ գնում են սերմը՝ լինի դա գարի թե այլ սերմ, անմիջապես տանում են այն աղալու կամ կերակրելու կենդանիներին: Այդ տարբերակը չի կարող գործել մեր դեպքում: Սերմերը, նախքան տարաներում տեղադրելը, անհրաժեշտ է ախտահանել¦: Ռազմիկ Տունկեանը պատմում է, որ ԱՐԻԴ կենտրոնում սարքավորման փորձարկման ժամանակ, երբ սերմերը տեղադրվեցին տարաներում, և փակ միջավայրում հարմար մթնոլորտ ստեղծվեց, սերմի բոլոր հիվանդությունները սկսեցին ի հայտ գալ: Սերմերի մեջ միջատների ձվեր կային, որոնք տաք ու նպաստավոր պայմանների ստեղծման հետևանքով սկսեցին դուրս գալ: Արդյունքում մասնագետներն իրենց աշխատանքային սովորական գործընթացին ավելացրին ևս մեկ՝ այս դեպքում անհրաժեշտ փուլ. Մինչև տարաներում տեղադրելը սերմերը նախ ախտահանում են, ինչը իրագործվում է օրգանական նյութերով, առանց քիմիական նյութերի գործածման: Սերմերը պահվում են հատուկ միջավայրում, այդ ընթացքում վտանգավոր մանրէները վերանում են: Միայն դրանից հետո է թույլատրելի տեղադրել սերմերը տարաներում:

Կանաչ անասնակերը ձևավորվում է 7 օր շարունակ: Ձևավորվելուց հետո՝ 7-րդ օրը, խոտը դուրս է հանվում տարայից՝ սերմերի հատիկներով և դրանց արմատներով հանդերձ: Այս անասնակերի յուրաքանչյուր բաղադրիչ իրեն հատուկ սննդայնություն ունի: Դրանցից որևէ մեկի բացակայությունը տարատեսակ խնդիրների առաջացման պատճառ կարող է հանդիսանալ:

Այս անասնակերը իր բոլոր բաղադրիչներով ապահովում է բարձրորակ կաթնատվություն և միևնույն ժամանակ ավելացնում է կենդանու քաշաճը:

Սարքավորումների առումով ևս Ագրոս հիդրոպոնիքս ընկերությունը առավելություններ ունի: §Ստանդարտ դիալոգ¦ փորձարկման լաբորատորիայի կողմից քննության ենթարկվելուց հետո մի շարք փորձարկումների հիման վրա եզրահանգում կատարվեց, որը փաստում է, որ ընկերության արտադրությունը միանգամայն համապատասխանում է միջազգային չափանիշներին և ամբողջովին օրգանական է՝ զերծ քիմիական հավելումներից:

Եկամտի ակնհայտ բարելավումը և որակի ապահովումը յուրաքանչյուր անասնաբուծական տնտեսություն դարձնում են ոչ միայն ինքնաբավ, այլև ֆինանսական տեսանկյունից շահավետ: Սա նոր եռանդ կարող է հաղորդել անասնաբույծներին:

 

Հ.Գ.

  • Մեր կազմակերպությունն ունի հստակ սկզբունք՝ ջերմոցներում ստանալ օրգանական բանջարեղեն և շարժական սենյակներում կամ փակ տարածքներում անասնակեր՝ հիդրոպոնիկ եղանակով: Մենք կողմ ենք նորարարություններին թե՛ տեխնիկայի և թե՛ տեխնոլոգիայի կիրառման հարցում: Ցանկացած աշխատանք ձեռնարկելիս մեր ընկերությունը զուգահեռաբար հանձն է առնում պահել խոստացված և ակնկալված բարձր որակը: “Ագրոս հիդրոպոնիքսընկերությունը միշտ պատրաստ է սատարել ֆերմերներին՝ լուծում տալով հիդրոպոնիկ համակարգում առկա նրանց խնդիրներին: Սա իր տեսակի մեջ կոչ է հայ ֆերմերներին՝ չսահմանափակվելու մշակման, կենդանու կերակրման համար անասնակերի աճեցման ավանդական ձևերով: Կոչ է համարձակ քայլելու ժամանակին համընթաց, կոչ է նո՛ր մշակույթի՝ առո՛ղջ ապրելու մշակույթի ձևավորման¦

Ագրոս հիդրոպոնիքսընկերություն

Էլ փոստ՝ agroshydroponics@outlook.com