<<Ագրոմշակույթ>> գյուղատնտեսական պարբերականը թողարկվում է CARD հիմնադրամի կողմից:
Այն նախատեսված է ֆերմերների, գյուղատնտեսների, վերամշակողների, ոլորտի քաղաքականություն մշակողների և բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են գյուղատնտեսությամբ և դրան առնչվող թեմաներով: Այն տեղեկատվություն է տրամադրում Հայաստանի և օտարերկրյա առաջադեմ ֆերմերների մասին, ովքեր նոր տեսլական են ներկայացնում գյուղատնտեսության ոլորտում և կարող են օրինակելի մոդել ծառայել այլ ֆերմերների և ագրոբիզնեսների համար:
Պարբերականը լույս է տեսնում եռամսյակը մեկ` 2000 օրինակով: