ՎԻՎԱՆԻ (VIVANI) օրգանական շոկոլադ

Սերնդեսերունդ փոխանցված վարպետության և գիտելիքների, լավագույն օրգանական հումքի և բաղադրիչների, ինչպես նաև ժամանակակից սարքավորումների համատեղման արդյունքում ստեղծվող անկրկնելի օրգանական շոկոլադների տեսականին կոչվում է Վիվանի։ Այն արտադրվում է Լյուդվիգ Վեյնրիխ /Ludwig Weinrich/ ընտանեկան բիզնեսի կողմից, որն ավելի քան 100 տարվա պատմություն ունի և համարվում է լավագույն շոկոլադ արտադրողներից մեկը:

Վիվանին նաև մեծապես նպաստում է զարգացող երկրների գյուղատնտեսության զարգացմանը և պաշտպանում շրջակա միջավայրը պեստիցիդներից և այլ տեսակի վնասակար նյութերից: Այն §Արդար առևտուր¦  գաղափարախոսության ջատագովներից է, որը ենթադրում է հումքի համար բարձր գների վճարում զարգացող երկրներում, ինչն էլ կարևոր պայման է հանդիսանում գյուղատնտեսության կայուն զարգացման համար:

Այսօր գերմանական օրգանական և առանց հավելումների քաղցրավենիքը հասանելի է նաև հայ սպառողին։ Հայաստան Վիվանին մուտք է գործել 2011 թվականից և արդարացրել օրգանական մթերքի սիրահարների ակնկալիքները։ Այսօր էկզոտիկ և օրգանական համային բույրեր նախընտրող գուրմանները կարող են ձեռք բերել գերմանական Վիվանի շոկոլադի սալիկները Հայաստանում §Գրին դեյ¦ օրգանական սննդամթերքի վաճառասրահում:

Պատմությունը

Մեքսիկական դիցաբանության մեջ կակ³ոյի ծառը համարվում է աստծո պարգևը:

Հնագետները հավատացած են, որ կակաոյի ծառը առաջին անգամ մշակվել է հինավուրց Օլմեք քաղաքակրթության կողմից Մեքսիկայի տարածքում 3 հազար տարի առաջ:

Ացտեկներն ու մայաները մեծապես գնահատում էին կակաոյի ծառերով հարուստ տարածքները և մշտապես պայքարում էին այդ տարածքների համար:

Երբ ացտեկները եկան իշխանության, նրանք սկսեցին կառավարել կակաոյի առևտուրը Կենտրոնական Ամերիկայում:

Արձանագրություններից մեկի համաձայն, ացտեկ կայսր Մոթեքուզոհման 960 միլիոն կակաոյի հատիկ ուներ իր թագավորական պահեստներում: Ացտեկները օգտագործում էին կակաոյի հատիկները նաև որպես կանխիկ դրամամիջոց: Սակայն դրանք զուտ գանձարանի մաս չէին կազմում: Ացտեկների էլիտան օգտագործում էր կակաոն տարբեր խմիչքներ, շիլաներ, սննդափոշիներ պատրաստելու համար:

Երբ Քրիստափոր Կոլումբոսը տեսավ, թե ինչպես են ացտեկներն ինքնակորույս փորձում փրկել նավակից շուռ եկած կակաոյի հատիկները, որոշեց դրանից նմուշներ ուղարկել Եվրոպա: Սակայն այն առանձնապես չհետաքրքրեց իսպանական արքունիքին: Միայն տարիներ անց իսպանացի նվաճող Հերնան Կորտեսը գնահատեց կակաոյի իրական արժեքը: Կորտեսը հիմնեց իր սեփական կակաոյի ցանքատարածքները և հայտարարեց, որ դրանցում «փող է աճեցնելու»:

Իսպանացիների կողմից կակաոյի արտադրման մենաշնորհը տևեց ավելի քան 1 դար:

Ի վերջո կակաոյի «գաղտնիքը» ներթափանցեց Եվրոպա և շոկոլադի խմիչքները դարձան մեծահարուստների նոր մոլուցքը: Նոր ցանքատարածքներ հիմնվեցին Ասիայում, Աֆրիկայում և Հարավային Աֆրիկայում:

1728 թվականին անգլիական Ֆրայ ընկերությունը հայտնագործեց այն շարժիչը, որը աշխատում էր ջրաղացով և աղում էր կակաոյի հատիկները:

1770 թվականին Ֆրանսիայում հիմնադրվեց շոկոլադի առաջին մեծածավալ գործարանը:

Սակայն իրական զարգացումը տեղի ունեցավ Արդյունաբերական հեղափոխության ժամանակ՝ 19-րդ դարում: Ազգությամբ հոլանդացի Քոնրադ վան Հութենը ստեղծեց կակաոյի մամլիչը, որը կակաոյի կարագը առանձնացնում էր փոշուց:

Ավելի ուշ Անգլիայում Ֆրայը, խառնելով կակաոյի կարագը կակաոյի զանգվածի և շաքարավազի հետ, ստեղծեց շոկոլադե սալիկը:

Իսկ Շվեյցարիայում Դանիել Փիթերը առաջին անգամ ստեղծեց կաթնային շոկոլադը:  Կաթնային շոկոլադ ստանալու համար նա օգտագործեց կաթի փոշին, որի տեխնոլոգիան հայտնաբերել էր իր հարևան Հենրի Նեսլեն (Nestle)։

Մեկ այ լշվեյցարացի՝ Ռուդոլֆ Լինդտը (Lindt) միանգամայն պատահաբար ստեղծեց §փափուկ¦ շոկոլադը: Նրա օգնականը մոռացել էր անջատել խառնիչ սարքը։ Առավոտյան նրանք հաճելիորեն զարմացան, երբ տեսան, թե ինչպես է փափկել և ավելացել շոկոլադի զանգվածը: Շուտով շոկոլադի պատրաստման այդ նոր տեխնոլոգիան տարածվեց ամբողջ աշխարհով:

Հրաշագործ շոկոլադ

Հայտնի է, որ մինչ իսպանական նվաճումը, Կենտրոնական և Հարավային Ամերիկայի ժողովուրդները կակաոն օգտագործում էին տարբեր հիվանդությունների բուժման համար:

Այն օգտագործվում էր լյարդի խնդիրների, դիզենտերիայի, տենդի, փորլուծության դեպքերում։ Իսկ կակաոյի յուղը օգտագործվում էր որպես միջոց արևայրուքի դեմ:

Շոկոլադի մուտքը Եվրոպա ուսումնասիրությունների և բազմաթիվ տարակարծությունների հիմք հանդիսացավ։

1728 թվականին իտալացի բժիշկ Ջիովաննի Ֆելիչան անգամ նշել է, թե շոկոլադի օգտագործումը կրճատում է կյանքի տևողությունը։

Սակայն նրանք համակարծիք էին, որ շոկոլադը խիստ օգտակար հատկանիշներ ունի:

21-րդ դարում ամեն ինչ կարծես ավելի հստակ դարձավ: Բազմաթիվ ժամանակակից ուսումնասիրություններ ցույց տվեցին, որ շոկոլադի օգտագործումը առողջարար է: Այն օգտակար է սրտի համար, կանխարգելում է քաղցկեղը և ատամների քայքայումը:

Եվրոպական սրտաբանական միության ուսումնասիրությունը ցույց տվեց, որ պոլիֆենոլները, որոնք առկա են կակաոյում, առողջարար են սիրտանոթային համակարգի համար: Պոլիֆենոլները ազդում են խոլեստերինի մակարդակի վրա և կանխարգելում են արյան մակարդուկների առաջացումը:

Կոֆեինը և տեոֆիլինը, ըստ Լոնդոնի համալսարանի գիտնականների, ի զորու են պայքարել ուռուցքային հիվանդությունների դեմ: Այդ ուսումնասիրությունները կարող են նոր սերնդի դեղամիջոցների ստեղծման հիմք հանդիսանալ:

Շոկոլադում առկա լեցիտինը նաև օգտակար է հիշողության համար:

Շոկոլադը պարունակում է մի շարք բաղադրիչներ, որոնք բարձրացնում են տրամադրությունը: Այն կարող է բնական տոնուսը բարձրացնող միջոց և հակա-դեպրեսանտ հանդիսանալ և խթանել դրական հոգեվիճակը:

Ինչպես ճանաչել շոկոլադը

Նախ անհրաժեշտ է կարդալ պիտակը:

Խիստ կարևոր է իմանալ, թե որքան է կակաոյի պարունակությունը: Սակայն միևնույն ժամանակ բարձր տոկոսը դեռևս որակի չափանիշ չէ: Շոկոլադի որակը մեծապես պայմանավորված է հատիկի որակով և պատրաստման եղանակով, շաքարի քանակությամբ և արհեստական հավելումների առկայությամբ:

Եթե պիտակը բավականաչափ տեղեկություն չի պարունակում, ապա խորհուրդ չի տրվում գնել այդ շոկոլադը:

Շոկոլադի համն անշուշտ կարևոր նախապայման է, սակայն կարևոր են նաև՝

Տեսքը. այն պետք է լինի փայլուն, վառ արտահայտված գույնով

Հոտը/բույրը. աակաոյի հատիկներն ունեն ավելի քան 400 տեսակ բույր: Կարելի է նշմարել, տարբեր հատապտուղների և մրգերի / հաղարջ, ազնվամորի, դեղձ, սեխ, ցիտրուս և այլն / բույրեր, ինչպես նաև ծաղիկների բույրեր /հասմիկ, մանուշակ/:

Համեմունքների համերը /վանիլ, պղպեղ, մեխակ/ նույնպես կարելի նշմարել շոկոլադը ճաշակելիս:

Շոկոլադը համտեսելիս այս բույրերի, համերի ճանաչումը և տարբերակումը կարևոր դեր են խաղում:

Ձայնը. բարձրորակ շոկոլադի սալիկը կոտրելիս պետք է հստակ շրխկոց հնչի։

Հպում. շոկոլադը պետք է թավշանման լինի, բերանում հալչող, բայց ոչ կպչուն և յուղային:

Հեղինակ՝ Նաիրա Մկրտչյան

Ագրոբիզնեսի և մարքեթինգի բաժնի ղեկավար